Այսօր՝ 18 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Սգո սրահում 4 դագաղ է դրված, չգիտի՝ ո՞ւմ համար լացի, որի ցավը քաշի

«Մեռնեի, միայն թե այս օրը չապրեի»։ 23-ամյա Բերտան այսօր հողին է հանձնում  հորը, 2 եղբայրներին ու ամուսնուն։ 

Սա անասելի մեծ ցավ է, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 25-ին՝ Ստեփանակերտի մի ընտանիքում։

Ինչպես բոլորը, Շահրամանյանների ընտանիքը ևս պետք է հարկադրված լքեր Արցախը, սակայն, դուրս գալու համար կանգնել են նույն խնդրի առաջ՝ վառելիք չկար, հայթայթում էին ով, ինչպես կարող էր։ Իմանալով, որ Հայկազովի տարածքում բենզին է տրամադրվում, Բերտայի հայրը՝ Վարդանը, 2 որդիների՝ Վլադիմիրի, Գերմանի և փեսայի՝ Գևորգի հետ գնում են վառելիքի հետևից։ Անսպասելի պայթյունը խլում է Բերտայի կյանքի ամենասիրելի տղամարդկանց կյանքը։
 
«Մինչև վերջ հույս ենք պահել, որ մի տեղից դուրս կգան, գոնե մեկը կփրկվի։ Շշուկներ էին տարածվում, որ վիրավորներին տարել են Ակնա (Աղդամ), Շուշի, անգամ Բաքու, բայց հրաշք տեղի չունեցավ։ Երբ եկանք Հայաստան, ԴՆԹ թեստ հանձնեցինք, ու այդպես ամեն շաբաթ նույնականացվում էր մեկի աճյունը։ Մեր մեծ համերաշխ ընտանիքը մի օրում քանդվեց»,- MediaHub-ի հետ զրույցում ասում է Բերտան, ում երջանկությունը Գևորգի հետ տևեց ընդամենը 25 օր։ 

«Ամուսինս՝ Գևորգը, թեթև աթլետիկայի մարզիկ է, չեմպիոն, բազմաթիվ առաջնությունների մրցանակակիր։ Գևորգն իր ծնողների մինուճարն է, մենք ծանոթացել ենք համալսարանում, հետո սիրահարվել, 3 տարի մնացել նշանադրված, կայուն վիճակի էինք սպասում, որ ամուսնանանք։ Մեր սերը հաղթահարեց բլոկադան, որոշեցինք ու վերջապես ամուսնացանք օգոստոսի 30-ին։ Դա Արցախի վերջին հարսանիքն էր»,- ասում է Բերտան, երանի տալիս անցած, գնացած օրերին։ 

Սեպտեմբերի 25-ը իսկական մղձավանջ էր երիտասարդ կնոջ համար։ Հիմա սգո սրահում 4 դագաղ է դրված, չգիտի՝ ո՞ւմ համար լացի, ո՞ր մեկի ցավը քաշի։ 

«Ի՞նչ եմ արել աշխարհին, որ ինձ բաժին հասավ այս ցավը, ի՞նչ է արել էն 13-ամյա հրեշտակը՝ Գերմանը, եղբայրս, որ գնաց էս աշխարհից։ Էնքան երազանքներ կիսատ մնացին։ Հայրս զինվորական էր։ Մի քանի տարի առաջ հիվանդության պատճառով դուրս եկավ, անցավ քաղաքացիական աշխատանքի, 58 տարեկան էր։ Մամայի հետ միասին մեզ ճիշտ են դաստիարակել, բոլորիս մեր երազանքներին հասցրել։ Վլադիմիրը 17 տարեկան էր։ 12-րդ դասարանում էր սովորում, զուգահեռ՝ հետաքրքրված էր թատերարվեստով, խմբակներ էր հաճախում, բայց լրագրող պիտի դառնար, իսկ Գերմանը տան փոքրն էր, անչափ համեստ, բոլորիս սիրելին։ Ես ու ամուսինս էլ շատ երազանքներ ունեինք։ Մենք այնքան երջանիկ էինք։ Մեր մեջքը կոտրեցին գնացին, հիմա ինչպե՞ս ապրենք»։

Բերտան ասում է, որ մեկ-մեկ թվում է, թե մահացածներն են ապրում, իսկ այ իրենք այրվել են, որովհետև ինչ կատարվեց ընտանիքի հետ, արդար չէր, ճիշտ չէր։

«Կորստի ցավից մայրս և սկեսուրս փոքրացել են, քարացել... ասում են՝ «պիտի ուժեղ լինեք», ինչպե՞ս, դա ոնց է լինում։ Մեզ ուժ տվողները էլ չկան, մեր սիրելիները գնացին։ Հիմա ինչպե՞ս ապրենք»,- հարցադրում է անում նա։ 

Այսօր Բերտայի կյանքի ամենադաժան օրն է։ Կրակի ճիրաններում այրված իր կյանքի սիրելի մարդկանց հրաժեշտի օրն է...

Հունան Թադևոսյան

Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը Իմ՝ վարչապետի թեկանծու լինելու վերաբերյալ որոշում, որպես այդպիսին, պաշտոնականացված չկա, պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ Սրբազան Գործող իշխանությունն իր քայլերով ցույց է տվել, որ ինքն արդեն լեգիտիմ չի. Արմեն Մանվելյան «Քաղպայմանագրում» ահաբեկված են. կամուրջներ են որոնում Ռուս գիտնականներն օտարերկրյա գործընկերների հետ մշակել են էժան և արդյունավետ արևային մարտկոցներ Հրաժարվելով եկեղեցուց, Սահմանադրությունից, պատմությունից, ի՞նչ ենք դառնում, ինչի՞ն է նման երկրի ղեկավարը, որն ուզում է ստեղծել մի նոր ժողովուրդ. Արշակ Կարապետյան Վթար Երևան-Սևան ճանապարհին. վիրավnրներ կան Վարժանքներ` հետևանքները բացառելու նպատակով. «ԶՊՄԿ» ՓԲԸ-ն Սյունիքի մարզային փրկարարական վարչության հետ մայիսի 16-ին իրականացրեց հերթական հատուկ տակտիկական ուսումնավարժանք Ավետիք Չալաբյանը մանրամասներ է հայտնում Կիրանց վերջին այցելությունից Ավտոմեքենան բախվել է քարերին, արմատից կոտրել ուռենին ու հայտնվել դաշտում. 16-ամյա ուղևորը մահացել է Բագրատ Սրբազանը չի բացառել, որ ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. Կամենդատյան Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ