Այսօր՝ 27 հուլիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայաստանին տնտեսական աղետ է սպառնում, իսկ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ

Արդեն 5-րդ օրն է հազարավոր հայկական բեռնատարներ կանգնած են Վերին Լարսի անցակետում և չեն կարողանում մուտք գործել Ռուսաստան` գյուղմթերք և այլ ապրանքներ տեղափոխելու համար։
 
Բեռնափոխադրողներն ահազանգում են, որ ապրանքը ճանապարհին փչանում է, երեկ նույնիսկ մի քանի բեռնատար հետ են ուղարկել, որոնց մեջ գյուղմթերք և ծաղիկներ են եղել։ Ապրանքն ամբողջությամբ փչացել է, ընդ որում դրանք այն բեռնափոխադրողներն են եղել, որոնք տարիներ շարունակ աշխատել են Ռուսաստանում և երբեք որևէ խնդրի չեն բախվել։ Ռուսաստանը հայկական բեռնատարների մուտքի արգելքը պարզաբանում է ֆիտոսանիտարական նորմերով, սակայն յուրաքանչյուրի համար էլ պարզ է, որ խնդիրը գլխավորապես քաղաքական է, և արմատները պետք է փնտրել Հայաստանի ներկայիս իշխանության վարքագծում։

Խնդրի քաղաքական լինելու մասին նույնիսկ Ազգային Ժողովի նախագահն է երեկ ճեպազրույցում ակնարկել։ Խնդիրները Ռուսաստանի հետ կարգավորելու հայ արտահանողների և արտադրողների պրոբլեմները լուծելու փոխարեն, իշխանությունները կրկին իրենց նետել են պոպուլիզմի գիրկը։ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե՝ «Որևէ Լարսի անցակետ փակելը մեր վրա չի ազդի, եթե Հայաստանի բիզնեսը նոր շուկաներ գտնի արտասահմանում ապրող մեր հայրենակիցների տոնական և ոչ տոնական սեղաններին։ Հիմա չափազանց կարևոր է, որ հայերը Հայաստանում և սփյուռքում գնեն բացառապես հայկական արտադրության ապրանքներ»։

Մի կողմ թողնենք այս հայտարարության ողջ անհեթեթությունը, առավել ևս, որ ՔՊ-ականները վաղուց իրենք էլ առանձնապես հայկական ապրանքներով չէ, որ գոյատևում են։ Ոչ միայն Հայաստանում, այլ նաև աշխարհի ցանկացած երկրում մարդիկ գնելու են թարմը, էժանը, մատչելին, ուստի և իշխանությունների թիվ մեկ պարտականությունը ոչ թե մարդկանց հիմար խորհուրդներ տալն է, այլ նրանց խնդիրները կարգավորելը։ Վերջին տվյալներով Լարսի անցակետում 2600-ից ավելի բեռնատար է կանգնած։ Ռուսաստանն իրավիճակը մեղմելու որևէ քայլ առանձնապես չի էլ անում։ Պետեկամուտների կոմիտեից էլ հայտարարում են, թե հարցը վերահսկվում է, թե ինչպե՞ս, ոչ մի մեկնաբանություն։ Ըստ էության, Ռուսաստանն ընդամենը մեկ անցակետի փակումով ցույց է տալիս Հայաստանի խնդիրները, որ ԵԱՏՄ-ի հետ կապող ճանապարհների այլընտրանք Հայաստանը չունի և պարտադրված մնալու է Ռուսաստանի հույսին։ Պարզ ասած, Հայաստանի շուրջ օղակը սեղմվում է։ Առաջիկայում նաև հնարավոր է գազի գնի թանկացում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նույնիսկ չի բացառում, որ Հայաստանը սկսի գազ գնել Իրանից։ Միևնույն ժամանակ խոստովանում է, որ այսօր գործող խողովակի տրամագիծը չի կարող ապահովել ամբողջական ծավալը և լավագույն դեպքում կարող է միայն մի մասը ապահովել՝ դրա դիմաց էլեկտրաէներգիա հանձնելով Իրանին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն էլ չի հերքում գազի գնի բարձրացման հնարավորությունը։ Լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ եթե սահմանին գազի գնի փոփոխություն չլինի` չի կարծում, թե վերանայման գործընթաց լինի։ Վերջին բանակցությունների արդյունքում ամռանն է պայմանագիր կնքվել և առաջիկա տարիների համար ֆիքսվել է նույն գումարը, ինչը, սակայն, Ռուսաստանին բոլորովին չի կաշկանդում առաջիկայում հենց սահմանին Հայաստանի համար բարձրացնելու գազի գինը, ինչից հետո իշխանությունները կամ պետք է ստիպված լինեն կտրուկ բարձրացնել սակագները Հայաստանի բնակչության համար, կամ էլ փոխհատուցեն Հայաստանի բյուջեի հաշվին, ինչը գրեթե նույնն է, քանի որ գումարներն ի վերջո գնալու են հարկատուների գրպանից, իսկ գազի գնի բարձրացումը շղթայական ազդելու է բոլոր ապրանքների գների վրա։
 
Փաստացի, Հայաստանն առաջիկայում լուրջ տնտեսական խնդիրների է բախվելու, իսկ գործող իշխանությունների և նրանց ղեկավար Նիկոլ Փաշինյանի հեչ պետքն էլ չէ։ Հայաստանի իշխանությունների կողմից ՀԱՊԿ աշխատանքներին մասնակցելուց հրաժարվելով և Հայ-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին ուշագրավ է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, թե Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը շարունակում է մնալ պահանջված միավորում, ու Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանը ժամանակի ընթացքում լիարժեք կվերականգնի իր մասնակցությունը Կազմակերպության աշխատանքներին, որը բոյկոտում է տևական ժամանակ։ Ի վերջո ՀԱՊԿ-ը տարիներ շարունակ եղել է և առայժմ մնում է միակ անվտանգային համակարգը, որին մասնակցում է Հայաստանը։ Այստեղ տեղին է հիշել «Համահայկական ճակատ» շարժման ղեկավար Արշակ Կարապետյանի խոսքերը, թե Հայաստանի գործող իշխանությունները չեն հասկանում, որ Ազգային անվտանգությունը համապարփակ հասկացություն է, բաղկացած է ռազմական, տնտեսական, էներգետիկ անվտանգությունից և այլն։ Իսկ Հայաստանի միակ ռազմավարական անվտանգային գործընկերը եղել է և մնում է Ռուսաստանի Դաշնությունը։ Իսկ թե ո՞ւր են տանում Հայաստանի Հանրապետությունը գործող իշխանությունները, ինչ անվտանգային խնդիրների առաջ կարող է կանգնել վաղը մեր երկիրը, հետևություները թողնում ենք ձեզ․․․
 
Հայկ Առաքելյան
8 ժամ ջուր չի լինի Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետ Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ Պետրոսյան Էկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից 300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն Մանվելյան Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. Կամենդատյան Ինչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանը Սկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին Euromoney-ն Ամերիաբանկին երեք մրցանակ է շնորհել՝ «Լավագույն բանկը», «Լավագույն թվային բանկը» և «Լավագույն ՓՄՁ բանկը» Հայաստանում Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար