Այսօր՝ 04 մարտի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Սուպերվարչապետական համակարգի պահպանմանը զուգադրվելու է կախյալ դատական համակարգի ձևավորումը. ի՞նչ հետևանքների կարող է այն հանգեցնել

«Դեռևս 2018 թվականից հանրային քննարկումների առարկա է սուպերվարչապետական կառավարման համակարգի հարցը։ 

Եվ 2018 թվականի մայիսին, երբ Նիկոլ Փաշինյանը նոր էր դարձել վարչապետ, պնդում էր, թե Հայաստանում սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա, և պետք է լինի նորմալ խորհրդարանական կառավարման համակարգ։ 

Խնդիրն այն է, որ վարչապետին շատ մեծ լիազորություններ են վերապահված, որի արդյունքում տեղի է ունենում իշխանության գերկենտրոնացում, ինչը չի բխում իշխանության ճյուղերի միջև փոխզսպումների և տարանջատման մեխանիզմների գործառնական նշանակությունից, իսկ սա բացասական հետևանքներ կարող է ունենալ երկրում ժողովրդավարության մակարդակի վրա։ 

Ու պատահական չէ, որ քաղաքական դաշտում գործող դերակատարների գերակշիռ մեծամասնությունն այն կարծիքին է, որ Հայաստանի համար սուպերվարչապետական համակարգի գոյությունն անթույլատրելի է։ 

Եվ հաշվի առնելով այս հարցի շուրջ հասարակական և քաղաքական շրջանակների տեսակետները՝ վարչապետ Փաշինյանը ոչ մեկ անգամ հայտարարել է, որ մտադիր է օրենսդրական մակարդակով կրճատել վարչապետի լիազորությունները, իսկ դրան զուգահեռ՝ նախագահի ինստիտուտին որոշակի հավելյալ լիազորություններ տրամադրել, քանի որ նախագահին միայն արարողակարգային գործառույթներ են վերապահված։ 

Սակայն ժամանակի ընթացքում տեսանելի է դառնում, որ Փաշինյանն ամենևին էլ մտադիր չէ կրճատել վարչապետին վերապահված լիազորությունները, այլև ընդհակառակը՝ մի բան էլ ցանկություն ունի ամրացնել իր անձնիշխանությունը։ 

Գաղտնիք չէ, որ իշխանությունները գնում են սահմանդրական փոփոխությունների ճանապարհով, և վարչապետի որոշմամբ սկսվել է սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթացը, որը հավանաբար փետրվարին կսկսի իր գործունեությունը։ 

Եվ վերջին օրերին իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից արդեն իսկ պարզ է դառնում, թե ինչ փոփոխություններ են նախատեսվում Սահմանադրության մեջ։ Նիկոլ Փաշինյանը Կապանում իր ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե սահմանադրական փոփոխությունների հիմնական նպատակը պետք է լինի դատական համակարգի համապատասխանեցումը ներկայիս իրողություններին։ 

Իսկ ինչ վերաբերում է կիսանախագահական համակարգին անցնելու վերաբերյալ քննարկումներին, ապա վարչապետը նշեց, որ դեմ է այդպիսի կառավարման մոդելին անցնելուն։ Իսկ լրագրողների այն դիտարկմանը, թե նոր կառավարման համակարգով գործող «կոստյումը» (սուպերվարչապետական համակարգ) իրեն սազում է, Փաշինյանը թեման այլ ուղղությամբ տարավ՝ պատասխանելով, թե իր գրպաններում միլիարդներ չկան, բայց այդպես էլ չանդրադարձավ այն հարցին, թե վարչապետի գերկենտրոնացված լիազորությունների կրճատում նախատեսվո՞ւմ է, թե՞ ոչ։ Մի խոսքով, թեման «ջրեց»: 

Եվ այս ֆոնին պատահական չէ, որ օրերս ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր. «Նիկոլ Փաշինյանը առանց Սահմանադրության էլ, փողոցում էլ, ես ասել եմ՝ արդեն սուպերվարչապետ է, իրեն պետք չի էդ լիազորություններով ֆիքսել որպես սուպերվարչապետ»։ 

Այսպիսի հայտարարությունները վկայում են այն մասին, որ իշխանությունները ամենևին էլ մտադիր չեն թուլացնել վարչապետի իշխանական լծակները, դեռ ավելին՝ վարչապետը մի բան էլ նպատակ ունի ավելի ամրապնդել իր դիրքերը իշխանության մյուս ճյուղերի հաշվին։ 

Սահմանադրական փոփոխությունների միջոցով դատական համակարգում նախատեսվող բարեփոխումները նախանշում են ազատվել այսօր գործող Սահմանադրական դատարանից, իսկ դատական այս գլխավոր մարմնի կազմալուծումը կատարվում է նրա համար, որ նոր ստեղծվելիք դատական բարձրագույն մարմինը հայտնվի իշխանություններից կախյալ վիճակում։ 

Իսկ անկախությունից զուրկ դատական համակարգի ստեղծումը ենթադրում է իշխանության բևեռացում իշխող ուժի ձեռքերում, որում կենտրոնական դիրք է զբաղեցնում գերլիազորություններով օժտված վարչապետը։ 

Ըստ էության, մոտակա հեռանկարում սպասվում է իշխանության ճյուղերի դեֆորմացիա, իսկ դա ոչ միայն չի բխում ժողովրդավարական համակարգի տրամաբանությունից, այլև ծանր դրության մեջ է դնելու նաև իշխանություններին, քանի որ փոխզսպումների բացակայության պայմաններում հնարավոր քաղաքական և տնտեսական վայրիվերումների ողջ պատասխանատվությունն ընկնելու է իշխանության ուսերին»:

Արմեն Սիմոնյան

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Միայն լաստանավի գործարքի համար Քերոբյանն ու Փաշինյանն էլ նրա ձեռքը բռնած պիտի դատվեն․ Նաիրի Սարգսյան Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ Արտակարգ դեպք՝ Երևանի կենդանաբանական այգում. ապառաժ քարերը պոկվել ու թափվել են պոնիների պահման տարածքում Քվանտային կետային արևային մարտկոցները արդյունավետության ռեկորդ են սահմանել, չնայած սիլիցիումին հասնելուց դեռ հեռու են Որքա՞ն արժե Երևան-Մոսկվա թռիչքի տոմսերն՝ արտագնա աշխատանքի սեզոնին ընդառաջ Մեր պետությունը կորցրել է ինքնիշխանությունը և կանգնած է անհետացման եզրին․ Աբրահամ Գասպարյան Միակ ճիշտ քայլը՝ ինստիտուցիոնալ արագ հակազդեցություն Վայոց ձորում BMW մոտոցիկլով ռուսաստանցի ամուսիններ են վթարի ենթարկվել․ նրանց տեղափոխել են հիվանդանոց Դարչնագույն զազրախոսությունը՝ որպես երդվյալ նիկոլականների վերջին «փաստարկ» Կապանի օդանավակայանի մոտ բախվել են GAZ և Howo բեռնատարները. վիրավոր կա Օդեսայի գրոհից հետո Զելենսկին գործընկերներին կոչ է արել ավելի շատ ՀՕՊ համակարգեր տալ Ուկրաինային Ուկրաինան հայտարարել է ռուսական Սու-34 կործանիչ խոցելու մասին Երևանը համագործակցում է իր բարեկամների թշնամիների հետ․ Լավրով Պուտինը և Լուկաշենկոն մոտ մեկ ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել Լավրովը չի հաստատել, որ Երևանը քննարկում է «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ներկայության հարցը Հայաստանը և Թուրքիան որոշել են նոր հանդիպում անցկացնել հարաբերությունները կարգավորելու համար Օդի ջերմաստիճանը կբարձրանա Մտքեր «ՀայաՔվեի» համաժողովից. Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան Եվրոպայում ստեղծվել է «աշխարհի ամենաարդյունավետ» արևային մարտկոցը ՖԻՖԱ-ն լիովին դեմ է կապույտ քարտերին․ ՖԻՖԱ-ի նախագահ Լիբանանյան «Հեզբոլլահը» հարվածել է Իսրայելի հրամանատարական կենտրոնին Թուրքիայի անակնկալ առաջարկը Հայաստանի իշխանությանը Փաշինյանը փակ հանդիպում է անցկացրել ԱԺ-ում ԱԽ քարտուղարը շարունակում է վնասել հայ-ռուսական հարաբերություններին Բանկային գաղտնիքի խախտումը հեղինակազրկելու է Հայաստանը Հայաստանը կանգնած է տնտեսության կոլապսի և աղետի առաջ. Արշակ Կարապետյան Միտումնավոր զրկում է Հայաստանին նրա անվտանգությունը երաշխավորող վահանից․ «Փաստ» «Սպասում եմ հրաշքի, այդ սպասումն է ապրեցնում, թե չէ մարդը կարող է խելագարվել». Մեսրոպ Հարությունյանն անմահացել է հոկտեմբերի 14-ին Վարանդայում․ «Փաստ» Հիմա գնդակը ԵՄ-ի ու առանձին վերցրած երկրների դաշտում է․ «Փաստ» Ինչո՞ւ են պատերազմ հայտարարել եկեղեցուն․ «Փաստ» Ինչպե՞ս «հաղթահարել» կոռուպցիան ու... ընկղմվել դրա մեջ․ «Փաստ» «Եվրախորհրդարանի բանաձևերը սոսկ բարոյական աջակցություն են. մեզանից էլի սպասելիքներ ունեն»․ «Փաստ» Փաշինյանը շնորհավորել է Էրդողանի հոբելյանը․ «Փաստ» Ի՞նչ հակահայկական քայլերով է աչքի ընկել Վլադիմիր Զելենսկին․ «Փաստ» Պետությունն իր գործառույթն անբավարար չափով է անում, հետո փորձում դա ջարդել առանձին զինծառայողների վրա․ Աբրահամյան Սկսում են գործողությունների շարք, որի նպատակը երկրում նոր իշխանություն ձևավորելն է․ «Փաստ» Արաբկիրի նախկին թաղապետը քաղաքականություն է վերադառնում․ «Փաստ» Հայոց անկախ պետականության հիմնասյան՝ անկախության հռչակագրի պաշտպանությունը կարող է դառնալ և պետք է դառնա համազգային համախմբման օրակարգը. «ՀայաՔվե» Թշնամին պահանջում է չեղարկել Անկախության հռչակագիրը, մեր անմիաբանության պատճառով կորսվեց հայրենիքը. Չալաբյան