Այսօր՝ 21 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Առողջապահության նախարարությունը մարդկանց հորդորում է դիմել հոգեբույժի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Առողջապահության նախարարությանը մտահոգել է Հայաստանի հպարտ քաղաքացիների հոգեկան առողջությունը, և որոշել է հորդորով դիմել հանրությանը, որ իրենք էլ դիմեն հոգեբանի կամ հոգեբույժի։

Ըստ առողջապահության նախարարության՝ «բացասական տեղեկատվության մեծ հոսքը, որը շուրջօրյա ստանում ենք հեռուստատեսությունից կամ համացանցից, բերում է անձի սթրեսակայունության թուլացմանը և հաճախ հենց ինքն է սթրեսային գործոն հանդիսանում, ինչը բերում է դեպրեսիվ խանգարումների կամ սթրեսով պայմանավորված այլ հոգեկան առողջության խնդիրների դեպքերի աճի»:

Այսինքն՝ ԱՆ-ն թափանցիկ ակնարկ է անում առ այն, որ ազգի հոգեկան առողջության խանգարման մեղավորը մենք ենք՝ լրագրողներս։ Եթե մենք մի փոքր քիչ բացասական տեղեկատվություն տարածենք, ապա ազգը ավելի սթրեսակայուն կլինի և հոգեպես ավելի առողջ։ Կարճ ասած, մամուլն ազգին սարքում է գիժ։ Թեպետ այս առումով կա ճշմարտություն նրանց ասածի մեջ։ Հաշվի առնելով այն, որ երկրի ղեկին հայտնված անձնավորությունը ժամանակին եղել է մշտապես բացասական տեղեկատվություն, «թուք ու մուր» և սկանդալ տարածող թերթի խմբագիր, ու հիմա էլ երկիրը կառավարում է նույն ոճի մեջ (իր ելույթները՝ վկա), ու մենք էլ անխնա տարածում ենք նրա ելույթները, ուստի ազգը իսկապես հոգեբույժի կամ, ատռնվազն, հոգեբանի դիմելու կարիք որ հաստատ ունի։

Բայց Առողջապահության նախարարությունն էլի մեղավորներ է գտել այս հարցում՝ իրենց տուն ու տեղը կորցրած արցախցիներին, որոնց ԱՆ-ում անվանում են «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներ»։ 

Ըստ ԱՆ-ի՝ «Լեռնային Ղարաբաղի բնակիչների բռնի տեղահանումը ինքնին հանդիսանում է լուրջ սթրեսային գործոն: Նման իրավիճակում առավել սրվում են առկա հոգեկան առողջության խնդիրները կամ ի հայտ են գալիս սթրեսային գործոնի հետևանքով»։ Եւ դա կարող է առաջացնել քնի խանգարումներ, թախիծ, տագնապի զգացողություն, էմոցիոնալ անկայունություն։ Ուստի եթե դուք կամ ձեր հարազատն ունի անհանգստացնող, սովորականից երկար տևող գանգատներ, առողջապահության նախարարությունը հորդորում է դիմել հոգեկան առողջության մասնագետի (ընտանեկան բժիշկ, հոգեբան, հոգեբույժ):

Նախարարությունում, սակայն, մոռացել են մատնանշել նաև, թե ով է մեղավոր «Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների բռնի տեղահանման» հարցում, որի պատճառով մարդկանց մոտ թախիծ, տագնապ ու էլի նմանատիպ այլ զգացողություններ են առաջանում։ Առողջապահության տիկին նախարարը, հավանաբար, մոռացել է նշել իրեն այդ պաշտոնին նշանակող Նիկոլ Փաշինյանի անունը՝ որպես այս ամենի, այսինքն՝ Արցախից մարդկանց բռնի տեղահանելու, մարդկանց մեջ տագնապ ու թախիծ առաջացնելու, և, վերջապես, ազգին հոգեկան հիվանդ դարձնելու թիվ մեկ մեղավոր և պատասխանատու։

Ի դեպ, հետաքրքիր է, տիկին նախարարությունը Նիկոլ Փաշինյանի վարքագիծը երբևէ ուսումնասիրե՞լ է, նրան հոգեբույժի կամ հոգեբանի մոտ ուղարկելու որևէ կարիք, անհրաժեշտություն տեսե՞լ է, թե՞ համարում են, որ այս ընդհանրական հորդորը նաև իրեն՝ «մեծարգո վարչապետին» է վերաբերում։

Վահե Մակարյան

Նման «փաստարկներով» վաղը-մյուս օրն ի՞նչ են հանձնելու. «Փաստ» Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի չորս հեղինակավոր մրցանակով Կիրանցի ճանապարհից բերման է ենթարկվել 14 քաղաքացի. ՆԳՆ «Կան մարդիկ ում ներկայությունը ժպտալու առիթ է». Էվա Խաչատրյանի լուսանկարները Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ Ծառուկյան Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա Սողոմոնյան Սևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե Թանդիլյան Ի՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն Մանվելյան Փրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք Նիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են Ժիրոնդայում Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորը Ջուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեում Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան