Մահացել է լեգենդար երաժիշտ Դոկտոր Ջոնը
77 տարեկանում կյանքից հեռացել է ամերիկացի լեգենդար երգիչ, երգահան, կոմպոզիտոր, պրոդյուսեր Դոկտոր Ջոնը (իրական անունը՝ Մալքոլմ Ջոն Ռեբեննեկ): Մահվան պատճառը սրտի կաթվածն է: Այդ մասին տեղեկությունը տեղադրվել է երաժշտի ֆեյսբուքյան էջում, հաղորդում է Известия-ն:
Նշվում է, որ Դոկտոր Ջոնը վեց անգամ «Գրեմմի» մրցանակի է արժանացել: Նա ստեղծել է յուրահատուկ երաժշտական ոճ՝ իր հայրենի քաղաքի՝ Նոր Օռլեանի ոգով:
Երաժշտի ընտանիքը շնորհակալություն է հայտնել նրա բոլոր երկրպագուներին և խնդրել է հարգել իրենց անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը: Հարազատները և ընկերները խոստացել են առաջիկայում հայտնել երգչի հուղարկավորության օրը և վայրը:
Դոկտոր Ջոնը ջազի, բլյուզի, ռոքի և Ռոք-ն-ռոլի վառ ներկայացուցիչներից էր: Նա ձայնագրել է ավելի քան 20 ալբոմ և 2011-ից դարձել է Rock & Roll-ի Փառքի սրահի անդամ: