Այսօր՝ 19 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Թրամփի մասնակցությունը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովին հարցականի տակ է

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի հաստատել, որ կմասնակցի «Մեծ յոթնյակի» գագաթաժողովին, որը տեղի կունենա ֆրանսիական Բիարից քաղաքում օգոստոսին, տեղեկացնում է Reuters-ը՝ հղում կատարելով ֆրանսիացի պաշտոնյային։

G7-ի արտգործնախարարների հանդիպումը, որը տեղի ունեցավ այս տարի Բրիտանիայում, մթագնվեց ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի որոշմամբ՝ չմասնակցել դրան, ինչն ընդգծեց, թե որքան դժվար է փոխըմբռնման հասնել դաշնակիցների միջեւ G7-ի ամենամյա գագաթաժողովում։

Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի կողքին խմբում են Ճապոնիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան եւ Եվրամիությունը։

Նախօրեին Թրամփը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ ժամանելով Ֆրանսիա Երկրորդ համաշխարհայինի ժամանակ Նորմանդիայում դաշնակիցների ափհանման տարեդարձի առիթով։

Մակրոնը եւ Թրամփը բարդ հարաբերություններ ունեն առեւտրին Վաշինգտոնի միակողմանի մոտեցման, կլիմայի փոփոխության եւ Իրանի միջուկային գործարքի տարակարծությունների պատճառով։

Հինգշաբթի Թրամփը խոսել է «հիանալի» հարաբերությունների մասին, Մակրոնն իրենց կապը բնութագրել է որպես «չափազանց ամուր»։

Բայց դեռեւս պարզ չէ՝ կմասնակցի՞ արդյոք Թրամփը այս տարի G7-ի գագաթաժողովին։

«Դուք պետք է հարցնենք նրան (Թրամփին)։ Մեզ համար կարեւոր է, որպեսզի նա լինի Բիարիցում, եւ մենք հույս ունենք, որ նա կլինի այնտեղ»,- ասել է պաշտոնյան։

2018-ին Թրամփը ձախողեց մյուսների ջանքերը՝ հանդես գալ միասնական ճակատով, ժամկետից շուտ հեռանալով, հրաժարվելով ստորագրել համատեղ կոմյունիկեն եւ քննադատելով հանդիպման հյուրընկալողին՝ կանադական կողմին։

 

ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը Մաքուր ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին Ինչպես է մոլորեցնում Փաշինյանը. Ոսկեպարում մի բան է ասում, Բերքաբերում՝ այլ Չինական ալյումինն ու ԱՄՆ արևային էներգիայի ապագան Ինչո՞ւ է կեղծիք տարածում ու մեկնաբանում ՌԴ ԱԳՆ խոսնակը Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հանքարդյունաբերության ոլորտի առաջատարները սոցիալական լուրջ ծրագրեր են իրականացնում. Հայկ Ակարմազյան Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Ավետիք Չալաբյանը 1 մլն դրամ է փոխանցել Սամվել Վարդանյանի գրավի համար «Միր» քարտերից հրաժարվելն առաջին հերթին հարվածել է թոշակառուներին Գործող իշխանությունը լրջորեն մտահոգված է Արշակ Կարապետյանի քաղաքական հայտից Ջուր չի լինելու Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը Ալ Ֆաթեհը հաղթեց Ալ Ռաեդին․ Սելերայանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ) Դոլարն ու ռուբլին էժանացել են․ փոխարժեքն՝ այսօր Աքորի գյուղի տներից մեկի մոտակայքում այրվել է չգործող պահեստ «Ապրելու երկիր» կուսակցության համար անընդունելի է Հայաստանի Հանրապետության առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջումը Պատկերացրեք, որ 700 մլն դոլարը ոչ թե տոկոս ենք փակում, այլ պետական գործարաններ հիմնում. Նաիրի Սարգսյան Dօing Digital 2024 համաժողովի հովանավորներ Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հատուկ մրցանակների են արժանացել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Հայաստանի՛ վերացման շուրջ է. Ավետիք Չալաբյան Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն Ստեղծվել է «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ն, հիմնադիրներն ասուլիս կտան Հանգամանքներն, ինչի հետևանքով խաղաղապահ ուժեր էին մտցվել Արցախ, այլևս գոյություն չունեն. Նիկոլայ Սիլաև Ես չեմ տեսել թուրք, ում կասեն հայ ու դրանից նա չի վիրավորվի. Արշակ Կարապետյան Սիսիանի ոստիկանները հետախուզվողի է հայտնաբերել Արարատում Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ Գագիկ Սուրենյանը՝ տարվա եղանակների փոփոխության մասին Հայաստանին չնչին գումար է հատկացվում, որը վարչախմբի կողմից ներկայացվում է իբրև ահռելի մի օգնություն ՀՀ իշխանություններից ակնկալում ենք հստակ արձագանք սրա վերաբերյալ. Զախարովան՝ Հայաստան-ԵՄ-ԱՄՆ համաժողովում ռազմաքաղաքական պայմանավորվածությունների մասին Օդի ջերմաստիճանը կբարձրանա Միհրան Պողոսյանի գլխավորած կուսակցությունը Բեռլինում գրասենյակ կբացի «Լունապարկում» 1-ամյա երեխան ընկել է ատրակցիոնից Ստեղծվել է գաջեթ, որը մաքրում է արևային մարտկոցները դրանց արդյունավետությունը բարձրացնելու համար «Ցեղասպանություն. հիշողություն և կանխարգելում» խորագրով կոնֆերանս՝ Մոսկվայում Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը Փաշինյանը վախեցե՞լ է, թե՞ կրկին փորձում է շեղել տավուշցիների ուշադրությունը ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում ավելի կայուն և խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին Դուբայի օդանավակայանում քաոսային վիճակ է ստեղծվել փոթորկի և հեղեղների հետևանքով