Сегодня: 19 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ու՞մ բախտը կբերի այսօր․ դեկտեմբերի 26-ի աստղագուշակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ. Սա նպատակներին արագ հասնելու, առկա խնդիրները արագ լուծելու օր է: Ձեզ վերջապես հաջողվում է դեն նետել բեռը, որ ձեր վրա երկար ժամանակ կրում էիք, և կյանքը սկսում է երևալ նոր գույներով: Բարձր է ստեղծագործական ներուժը, տրամադրվեք ստեղծարար ուղղորդմանը և օրվա ընթացքում կհասցնեք շատ օգտական բան անել ոչ միայն ձեզ, այլև` շրջապատի համար:

Բարենպաստ են ֆինանսական հեռանկարները, կարելի է գործարքներ կնքել, այդ թվում և` խոշոր, ինչպես նաև փողեր ներդնել բիզնես-նախագծերում:

Ցուլ. Այս օրը կապված կլինի անսպասելի բացահայտումների և կարևոր լուրեր ստանալու հետ: Ձեզանից շատերին ստացվող տեղեկությունները կստիպեն վերանայել սեփական արժեքները և սկզբունքները, մտորել նոր կյանքի փուլ սկսելու շուրջ: Չի բացառված, որ առաջանա ձգտում` ինքնաբացահայտվել նոր պրոֆեսիոնալ ոլորտում:

Անձնական բնույթի հարցերը երկրորդ պլան են մղվում: Դուք կարող եք այսօր ժամանակավորապես մոռանալ ընտանեկան գործերը, կամ մտերիմներին տված խոստումները: Հնարավոր է արժեքավոր իրերի կորուստ, չեն բացառված ֆինանսական թյուրիմածությունները:

Երկվորյակներ. Այսօր դուք բացառիկ նպատակամղվածություն եք ցուցաբերում, և անգամ ձեզ համար ամենաանբարենպաստ իրավիճակներում պահպանում եք ձեր գաղափարների ու ծրագրերի հանդեպ հավատարմություն: Հնարավոր են լուրջ տարաձայնություններ գործընկերների հետ, հին  դաշնակիցներին փոխարինելու կգան նորերը, ընդ որում նրանց հետ համագործակցությունը ոչ միայն բեղմնավոր կլինի, այլև` հաճելի: Հնարավոր է նոր ծառայողական սիրավեպի սկիզբ: Դուք ձեր թռուցիկ հրապույրների գերին եք դառնում, ենթարկվում սադրանքների և ի վերջո` ընկնում վատ ազդեցության տակ: Այնպես որ` փոխհարաբերություններում զգույշ եղեք:

Խեցգետին. Անչափ բարենպաստ օր է շփումների համար: Ինչ կերպ են էլ որ ի սկզբանէ տրամադրված լինեն ձեր զրուցակիցներն ու հակառակորդները, դուք անվիճելիորեն հաղթող դուսր կգաք իրավիճակից և կստանաք ձեր ուզածը, կհասնեք ցանկալի արդյունքի: Մաքրդկանց ձեր կողմը ներքաշելու ձեր ունակությունը ձեզ կօգնի լուծել ինչպես պրոֆեսիոնալ, այնպես էլ` անձնական բնույթի խնդիրները: Հնարավոր են ռոմանտիկ բնույթի անսպասելի, բայց շատ հաճելի առաջարկներ:

Հաջող օր է ֆինանսական առումով, հնարավոր է, որ պարգըատրվեք նախկինում արված գործի համար:

Առյուծ. Բարենպաստ օր է ինտելեկտուալ գործունեության, բարդ խնդիրներ հարթելու համար: Դուք կկարողանաք վերլուծել ողջ ունեցած տեղեկատվությունը, համադրել բազմաթիվ փաստեր, անել ճիշտ եզրահանգումներ: Արդյունավետ կլինեն մանր ընթացիկ, աշխատատարություն պահանջող գործերը:

Լավ կանցնեն թե’ գործնական, և թե` անձնական բնույթի հանդիպումները: Օրը նաև հարմար է հրապարակային ելույթների համար, սակայն դուք պետք է պատրաստ լինեք այն բանին, որ ձեզ որոշ արտահայտություններ սուք քննարկման առարկա կդառնան:

Կույս. Այսօր շատ կարևոր գործոն կլինի զգուշավորությունը: Դուք սովորականի պես պրակտիկ չեք, հակված եք պատրանքների և նախապատվությունը տալիք եք երևակայական արժեքներին, ինչ էլ բազմաթիվ սխալների ու վրիպումների առիթ կտա: Ցանկալի չէ խոշոր բիզնես-նախագրեծ սկսել, ավելի լավ է սահմանափակվել մանր գործերով: Օրը առավել հարմար ստեղծագործ աշխատանքի համար, սակայն պետք է պատրաստ լինեք այն բանին, որ շրջապատը հոռետեսորեն է նայում դրա պտուղներին:

Շատ ուժեղ է նախազգացումը և դրա շնորհիվ էլ դուք արագ կայացնում եք ճիշտ որոշումներ:

Կշեռք. Հիանալի օր է նոր ընկերներ, դաշնակիցներ և համախոհներ փնտրելու համար: Դուք գերազանց կարողանում եք մարդկանց գնահատականը տալ, արագորեն հասկանում եք նարնց իրական նպատակներն ու մտադրությունները, թույլ չեք տալիս ոչ մեկին մոլորության մեջ ձեզ գցել: Կարելի է նոր պրոֆեսիոնալ նախագծեր ձեռնարկել, փոխել բնակության վայրը, փնտրել նոր աշխատանք:

Անձնական հարցերի առումով բավական չեզոք օր է և ձեզ կհաջողվի  կենսագործել բոլոր նախապես կայացրած որոշումները: Չարժե արագացնել իրադարձությունները, թող դրանք իրենց հունով ընթանան:

Կարիճ. Թեթև, հաճելի օր է, որը ձեր մոտ կտպավորվի ոչ այնքան վառ իրադարձություններով, որքան` բարենպաստ էմոցիոնալ ֆոնով: Ձեր տրամադրությունը բարձր է, և դուք ցանկացած գործի ձեռնամուխ եք լինում մեծ խանդավառությամբ, ինչի շնորհիվ էլ գերազանց արդյունքների եք հասնում: Չի բացառված, որ նաև պատասխան ստանաք վաղուց ձեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ:

Նպատակահարմար է զբաղվել մանր տնային գործերով, քանի որ դուք այսօր կարողանում եք ձեր և ձեր մտերիմների համար ստեղծել կոմֆորտի մթնոլորտ: Օրը հարմար է նաև խոշոր գնումների և անշարժ գույքի հետ կապված հարցեր լուծելու համար:

Աղեղնավոր. Այսօր դուք շատ բալի կհասնեք, եթե վստահեք ձեր ներքին ձայնին, այլ ոչ թե այն բազմաթիվ խորհուրդներին, որ սիրով ձեզ շռայլում են շրջապատի մարդիկ: Հենց’ այսօրվա վրա է պետք նշանակել ինչպես գործնական, այնպես էլ` անձնական բնույթի հանդիպումները, քանի որ դրանք բոլորն էլ աննախադեպ հաջող ընթացք են ունենալու: Կարելի է ստորագրել փաստաթղթեր, երկարաժամկետ պայմանագրեր:

Անձնական հարաբերությունների առումով սա ամենահասարակ օրերից չէ, քանի որ անվերջ կծագեն տարաձայնություններ մտերիմների հետ, հնարավոր է լուրջ սիրելի մարդու հետ:

Այծեղջյուր. Այսօր պետք է առաջին հերթին ձգտեք պահպանել սառնասրտությունը և մտքի հստակությունը և չենթարկվեք ձեր էմոցիաներին: Օրվա իրադարձությունները իրենց մեծամասնությամբ կլինեն ձեր սեփական գործողությունների արդյունքը: Այնպես, որ եթե ինչ-որ բաներից էլ դժգոհ լինեք, ապա հիշեք, որ չպետք է զուր ժամանակ վատնեք մեղավորներ փնտրելու վրա: Այսօր ավելի լավ է մտորել լուրջ բաների շուրջ, քննարկել կարևոր խնդիրներ: զերծ մնացելք ռիսկայնություն պարունակող գործողություններից:

Շատ օգտական կլինի երաժշտությամբ զբաղվելը, համերգ այցելելը, հատկապես` դասական երաժշտության:

Ջրհոս.  Օրը բավական բարդերից է, սակայն դուք, հակառակ բոլոր արգելքներին ու խոչընդոտներին, կհասնեք ձեր ուզածին: Մարդիկ, ում հանդեպ դուք միշտ ձեզ արժանավայել ու հարգալից եք վարվել, այսօր կարծես, ցանկանալով երախտապարտ լինել, ձեզ օգնության ձեռք կմեկնեն: Հնարավոր է նոր գործընկերների, կամ ազդեցիկ հովանավորների ի հայտ գալը: Չեն բացառվում զգալի ֆինանսական հոսքեր:

Սակայն անձնական առումով օրն այնքան էլ բարենպաստ չէ, քանի որ մտերիմների հետ անվերջ վիճաբանությունների մեջ կլինեք:

Ձկներ. Լարված օր է: Կարող է թվալ, թե այն իր հետ բազմաթիվ խնդիրներ է բերում, սակայն իրականում դրանց մեծ մասը դուք ինքներդ եք ձեզ համար ստեղծում: Հեշտությամբ են ծնվում պատրանքները, որոնցից հետո դուք մեծ դժվարությամբ եք հրաժարվում: Նպատահարմար չէ այսօր լուծել անձնական բնույթի լուրջ հարցեր: Հատկապես զգույշ եղեք ձեզ համար թանկ մարդկանց հետ փոխհարաբերություններում,ամեն կերպ խուսափեք վիճաբանությունից:

Ֆինանսական պատկերն անկայուն է, աստղերը խորհուրդ են տալիս զերծ մնալ չպլանավորած ծախսերից:

Кто вы, господин или госпожа премьер-министр? Аршак Карапетян Кто вы, заявите о своей вере, чтобы мы понимали, христиане вы или нет, скажите, вы господин или госпожа? Аршак Карапетян Отказавшись от церкви, Конституции, истории, кем мы становимся, на что похож глава государства, который хочет создать новый народ? Аршак Карапетян АМИО Банк выпустил драмовые облигации Компания Ucom поздравляет всех с днем телекоммуникаций Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак Карапетян Филиал Амио Банка "Арташисян" вновь открыт Прибывшие в село Киранц полицейские пытаются открыть перекрытую межгосударственную дорогу Армении выгодно быть частью ЕАЭС: замминистра ИД РФ Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 16-05-24 «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак Карапетян Завтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. Карапетян Отныне у мобильного банкинга AMIO появится новая возможность Сила Одного Драма подводит итоги двухлетней программы совместно с фондом Teach for Armenia ВТБ (Армения) расширил возможности трансграничных переводов по номеру телефона Христианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак Карапетян Армения встала на путь диктатуры: Аршак Карапетян Генеральный директор Ucom выступил на панельной дискуссии о технологическом развитии Эти люди не понимают, что такое Родина: Аршак Карапетян «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак Карапетян Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст» Мгновенные переводы в Россию и из России в Армению по номеру телефона СК: Водитель въехавшего в толпу на площади Республики «Камаза» был нетрезв и не подчинился полицейским В Армении ожидается переменная погода: температура воздуха понизится Лидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурах Кто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларов IDBank выпускает 2-ой транш долларовых облигаций 2024 года Forbes опубликовал рейтинг богатейших людей мира На пост министра обороны Путин вместо Шойгу предложил другого кандидата Блинкен обсудил ситуацию в Рафахе с главой Минобороны Израиля Акция гражданского неповиновения стартовала в центре Еревана Задержанный в России экс-депутат парламента Армении обратился к Пашиняну Существует большая вероятность, что сериал «Сёгун» будет продлен на второй сезон Мать пропавшего без вести военнослужащего: Николу придется ответить за сдачу земель Крупная победа «Интера» (видео) Миллионерши Кайли и Кендалл Дженнер встали за барную стойку в Лас-Вегасе Армен Багдасарян повредил правое запястье, когда полиция подвергала его приводу во время акции В Алматы завершились переговоры глав МИД Армении и Азербайджана: о чем договорились стороны