Երբ մենք հստակ ձևակերպենք մեր ցանկությունները և անելիքները, փող միշտ էլ կգտնվի․ Փաշինյանը՝ ԳԱԱ տարեկան ժողովին (տեսանյութ)
«Եթե որևէ խոսակցություն սկսվում է փողից՝ փող կա՞, թե՞՝ չկա, շատ արագ մտնում ենք փակուղի։ Երբ մենք հստակ ձևակերպենք մեր ցանկությունները և անելիքները․ փող միշտ էլ կգտնվի»,-այս մասին ԳԱԱ տարեկան ժողովի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մեր մեծագույն պրոբլեմներից մեկն այն է, որ կառավարությունը գործում է առանձին, իսկ գիտակրթական համակարգն՝ առանձին։ Մենք խնդիր ենք դրել, որ Հայաստանում էականորեն պետք է ուժեղացվի փորձագիտական պոտենցիալը, և դա պետք է արվի հետևյալ կերպ՝ գիտակրթական համակարգը պետք է ներգրավված լինի ռազմավարությունների և քաղաքականությունների ձևավորման գործընթացին, ինչը նաև ենթադրում է, որ ֆինանսական հոսքերը կուղղվեն նաև գիտակրթական համակարգ»,-ասել է Փաշինյանը։
Տեսանյութը՝ 24news.am-ի։