Այսօր՝ 17 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Մա՛մ, պայթյուն է եղել, բոլորը վառվում են, պապային չեմ գտել․ հայրը փրկել էր որդու կյանքը

Էրիկ Առստամյանը Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի աշխատակից էր։ Կինը՝ Լուսինեն MediaHub-ի հետ զրույցում պատմում է, որ ամուսինն ամբողջ 44-օրյա մարտերի ժամանակ եղել է ծառայության վայրում, իսկ այդ օրերին 911 ահազանգման կենտրոնը Ստեփանակերտում փրկության ու օգնության միակ հեռախոսահամարն էր։ Էրիկն իր համածառայակից ընկերների հետ արել են առավելագույնը, պատվով հաղթահարել բոլոր դժվարությունները։ Նույն իրավիճակն էր նաև 2023 թվականին։

«Նախքան պատերազմը դեռ օրեր առաջ Էրիկն անհանգիստ էր, հաճախ էր ասում՝ «պատերազմի հոտ է գալիս, զգում եմ օդային տագնապի ազդանշանի կոճակը ես եմ սեղմելու»։ Սեպտեմբերի 19-ին իր հերթափոխի օրը չէր, բայց քանի որ ընկերներից մեկը փոխել էր հերթը, ինքը սովորականի պես գնացել է աշխատանքի։ Այնտեղից զանգել ու ասել է «Լուսին, լավ կանես երեխաներին դպրոցից բերես, իրավիճակը Հարավում լարված է», ես էլ ասացի դպրոցում նկուղ կա, եթե հանկարծ բան լինի, երեխաներին կիջեցնեն նկուղ։ Չնայած զանգել եմ դպրոց, այնտեղից մեզ հանգստացրել են»,- հիշում է Լուսինեն։

Էրիկն ու Լուսինեն 4 տղաների ծնողներ են, 2-ը դպրոցում են եղել, երբ սկսվել է պատերազմը։ Լուսինեն ասում է, որ դուրս է, որ երբ դուրս է եկել բակ, տեսել է  իր մանկահասակ երեխաները նստել են գետնին ու վախից բարձր գոռում էին, իսկ ծառայության մեջ գտնվող ամուսինն անընդհատ կապի մեջ է եղել կնոջ հետ, հորդորել է, որ հրետակոծությունը հենց դանդաղի, երեխաներին տուն բերի։ 

«Մեքենայի մեջ մի քանի լիտր բենզին է եղել։ Գնացել եմ Անանիա Շիրակացի ճեմարան, վերցրել երեխայիս, մյուսը, որ դպրոցում էր երկար եմ փնտրել, ի վերջո գտել իմ հայրական տան նկուղում։ Երեխաներս վախեցած էին։ Երբ զուգարան ուզեց, նկուղից դուրս եկանք ու բարձրացանք մորս տուն, այդ ընթացքում հրթիռի մեկ հարված ուղիղ ընկավ շենքի վրա, բեկորները տակնուվրա արեցին տունը և բակում կայանված ավտոմեքենան, բարեբախտաբար մեզ չդիպավ։ Զանգեցի Էրիկին ասացի կատարվածը, շատ հանգիստ տոնով ասաց «կարևորը երեխաներիս բան չի եղել, մեքենայի մասին ե՞մ մտածելու», դա մի մղձավաջային օր էր, երբ հիշում եմ մարմնովս դող է անցնում»,- ասում է մեր զրուցակիցը։

Էրիկը տուն չի եկել անգամ հրադադարից հետո։ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը մինչև Արցախի հայաթափումը շարունակում էր աշխատել ուժեղացված ռեժիմով, իսկ սեպտեմբերի 21-ից իրականացնում էր զոհված և անհետ կորած զինծառայողների ու քաղաքացիական անձանց որոնումները։ Այդ ընթացքում Լուսինեն հավաքել է անհրաժեշտ իրերն ու սպասում էր ամուսնու վերադարձին։ Օր-օրի մարում էին Զորգե թաղամասի լույսերը, նվազում շարժը, մարդիկ հեռանում էին։ 

«Էրիկը եկավ սեպտեմբերի 25-ին, 20 տարվա աշխատանքային ստաժը հավաստող փաստաթղթերով։ Շատ հանգիստ էր։ Ես անընդհատ ասում էի թաղամասում մի քանի հոգի ենք մնացել,  մի բան արա երեխաներին հանենք գոնե, իսկ ինքն ինձ հանգստացնում էր, ասաց՝ «գիտե՞ս, որ ես ամսի 27-ին էլ եմ աշխատանքի»։ Քանի որ մեր թաղամասը քաղաքի ծայր հարավում էր, մենք հավաքվեցինք ու գնացինք կենտրոն, մորս տուն։ Մեքենայում մոտ 12 լիտր վառելիք էր մնացել, դա էլ Էրիկի քրոջ ընտանիքն էր տվել։ Ու այդպես սկսվեց վառելիքի որոնումները։ Առավոտյան դուրս է եկել ու մի քանի ժամ հետո ձեռնունայն վերադարձել, էլի հանգիստ էր, պառկել ու քնել է»։

Լուսինեն, որ այդ օրերին ավելի շատ վախենում էր դատարկվող Ստեփանակերտից, երեխաների անվտանգությամբ մտահոգված, վառելիքի հարցով զանգահարել է բարեկամներից մեկին, վերջինս ասել է, որ զանգում է Էրիկին, իսկ նա անհասանելի է, Հայկազովում այս պահին հերթ է, թող գա։ Կինն ափոսանքով ասում է․ «Ես եմ արթնացրել, որ գնա, ոնց որ սատանայի պես բան էր, ասացի՝ «գնա վառելիք բեր, որ մենք էլ դուրս գանք, արդեն վախենում եմ»։ Ես գիտեի՝ դա լցակայանի պես բան է։ Տղաս էլ եկավ, թե «պապ ես էլ եմ գալիս», դե ինքը 10 տարեկան է, փոքրը ևս ցանկություն հայտնեց հոր հետ գնալու, Էրիկը չթողեց, ասաց՝ «արի քեզ պաչեմ, գնամ»»։

Իրենց ունեցած վառելիքի հետ Հակարիի կամուրջն անցնելու համար անհրաժեշտ էր ընդամենը 5-6 լիտր։ Լուսինեն պատմում է, որ այդ ընթացքում գիտակցելով, որ ամուսինն ու երեխան հերթի մեջ են չի զանգել և չի անհանգստացրել։ «Երեկոյան երբ անձրև էր տեղում ու որոտի ձայներ էին լսվում, հանկարծ փողոցից լսեցի Կարենիս ձայնը, որ վախեցած էր ու լացի ձայնի հետ անընդհատ գոռում էր, շնչակտուր մտավ տուն ասաց՝ «մամ պայթյուն է եղել, բոլորը վառվում են, պապային չեմ գտել»։ Երբ տեսել եմ Կարենին այդ վիճակում ու այդ մթին մենակ, մտածել եմ, որ Էրիկի հետ ինչ որ բան է պատահել»։ 

Կարենի պատմածով, երբ Էրիկը տեսել է հրավտանգ տարածքը, որդուն խնդրել է հեռու կանգնել, չմոտենալ։ Այդպես փրկել է տասնամյա տղայի կյանքը։ Իսկ Լուսինեն ճգնաժամային կառավարման կենտրոնից ճշտելով կատարվածի մանրամասները՝ շտապել է հիվանդանոցներ։ Այնուհետև որոնումները շարունակել Հայաստանում։

«Շատ դժվար է առանց Էրիկի։ Այդչափ հոգատար ամուսին ու հայր, այդքան նրբանկատ մարդ, չգիտեմ։ Գոնե մի լուր իմանամ։ Շուտով 4 ամիս կլինի, ոչ մի հետք, անձնական իր ու մասունք չկա։ Հույսով սպասում ենք ամեն օր»։

Հունան Թադևոսյան

Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. Ավինյան Մեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարով Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը «Գործակալների» օրենքն ու դրա աշխարհաքաղաքական ենթատեքստը. «Փաստ» Ալմա-Աթայի հռչակագիրն իրականում հօգուտ Ադրբեջանի է, իսկ գործող վարչախումբն այդ փաստաթուղթը շրջում է մեր դեմ և կատարում թուրք-ադրբեջանական տանդեմի բոլոր պահանջները․ Արշակ Կարապետյան Ազգ-բանակ, ազգ-ամրոց, ազգ-տաճար. ինչո՞ւ է անհրաժեշտ իրական կյանքում ապահովել այս շղթան. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը, այո, պետք է հեռանա. նա ամեն ինչ անում է Հայաստանի Հանրապետությունը վերջնականապես կործանելու համար». «Փաստ» Փաշինյանի հեռացումից հետո ով էլ գա իշխանության, ծանրագույն բեռի տակ է մտնելու. «Փաստ»