Այսօր՝ 17 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչու է Արեւմուտքը դեղին քարտ ցույց տալիս Ադրբեջանին. 3 տարբեր տեսակետ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) նախօրեին Ադրբեջանին հեռացրեց կառույցից՝ առնվազն մեկ տարով, եւ որոշեց, որ նա կարող է վերադառնալ միայն իր կանոնակարգային պարտավորությունները կատարելու դեպքում։ ԵԽԽՎ-ն Ադրբեջանի պատվիրակությանը հեռացրել է Վեհաժողովից՝ մարդու իրավունքների խախտումների, ԼՂ-ում ստեղծված իրավիճակի եւ ԵԽԽՎ-ի հետ համագործակցությունից հրաժարվելու պատճառով։ Կառույցում հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանի փոխանցմամբ՝ բանաձեւում մասնավորապես վկայակոչված է 2023թ․ հունիսին ընդունված «Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձեւը եւ շեշտված Լաչինի միջանցքով ազատ եւ անվտանգ երթեւեկության բացակայությունը՝ «ցնցվելով այն փաստից, որ Ադրբեջանի ղեկավարությունը չի ճանաչել շուրջ 10 ամիս ձգված իրավիճակից բխող լուրջ հումանիտար եւ մարդու իրավունքների հետեւանքները»: Վեհաժողովը խորը ափսոսանք է հայտնել, որ փաստահավաք առաքելության շրջանակներում Լաչինի միջանցքի հարցով ԵԽԽՎ զեկուցողը հնարավորություն չի ունեցել մեկնել Լաչինի միջանցք։ Բացի այդ՝ ԵԽԽՎ դիտորդները չեն հրավիրվել Ադրբեջանում փետրվարի 7-ին նշանակված նախագահական ընտրություններին։

Մինչ Վեհաժողովը կընդուներ հիշյալ որոշումը, մի ոտ շուտ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունն առաջ ընկնելով հայտարարեց, որ դադարեցնում է  համագործակցությունը ԵԽԽՎ-ի հետ՝ ի նշան իրենց երկրի նկատմամբ կիրառվող երկակի ստանդարտների։ Ըստ այդ հայտարարության՝ ԵԽԽՎ-ի վերաբերմունքն Ադրբեջանի նկատմամբ կտրուկ վատթարացավ անցյալ տարվա սեպտեմբերին «ինքնիշխանության վերականգնումից» հետո։ «Արդեն հոկտեմբերին ԵԽԽՎ-ն միակողմանի բանաձեւ է ընդունել, որում Բաքվին մեղադրել է Ղարաբաղի հայերին «բռնի տեղահանելու» մեջ»,- ասվում է Ադրբեջանի պատվիրակության տարածած հայտարարության մեջ։

ԵԽԽՎ-ի որոշումը մեծ հրճվանք է առաջացրել իշխանական շրջանակներում` այս որոշումը ներկայացվում է որպես իշխանության հուժկու դիվանագիտական հաղթանակ, այն դեպքում, երբ այն «ճաշից հետո մանանեխ պետք չէ» հայտնի ասացվածքն է հիշեցնում, քանի որ Ադրբեջանի նկատմամբ պատժիչ գործողություններ են փորձում իրականացնել Արցախի հանձնումից եւ արցախցիների բռնի տեղահանումից հետո։ Ուշագրավ է, որ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ ընդդիմադիրները լռում են այս առիթով: «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը մեզ ասաց, որ չի ցանկանում այս կապակցությամբ որեւէ մեկնաբանություն անել: Հարցին` չե՞ք ուզում խոսել իշխանությունների դիվանագիտական հուժկու հաղթանակի մասին, Մամիջանյանը կրկին հրաժարվեց մեկնաբանություն տալուց։

Բայց ընդդիմադիր որոշ այլ շրջանակներ ՔՊ-ականներին փորձում էին յոթերորդ երկնքից ցած իջեցնել` վերլուծելով, որ ԵԽԽՎ որոշումը որեւէ լուրջ հետեւանք չի կարող ունենալ Ադրբեջանի դեպքում եւ Ալիեւին չի բերելու կառուցողական դաշտ։ Եվ դա հիմնավորելու համար պետք չէ հեռուն գնալ` Ռուսաստանի օրինակը մեր առջեւ է, որին ԵԽԽՎ-ն 2014 թվականին զրկել էր ձայնի իրավունքից, իսկ 2022-ին վտարել ԵԽԽՎ կազմից` Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծելու համար, բայց Ռուսաստանը ո՛չ հետեւություններ արեց, ո՛չ էլ առանձնապես տուժեց այս սանկցիաներից։ 

Վարչապետի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը շատ վաղուց չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի չափանիշներին՝ մարդու իրավունքների, իրավունքի գերակայության եւ ժողովրդավարության համատեքստում։ «Այն որոշումը, որ կայացվեց ԵԽԽՎ-ում երեկ, կարելի է ինչ-որ առումով նաեւ ուշացած համարել, որովհետեւ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, եւ այդ պետությունն իրականացրեց Լեռնային Ղարաբաղում, պետք է նման որոշման հանգեցներ շատ ավելի շուտ։ Բայց, ինչպես ասում են, «լավ է ուշ, քան երբեք»։ Այս իմաստով հույս ունեմ, որ Ադրբեջանում այս որոշումից հետեւություն կանեն, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել ԼՂ-ում, խոսքը 120 հազար մարդու էթնիկ զտման, մարդու իրավունքների զանգվածային ոտնահարումների եւ այն բոլոր խախտումների մասին է, որոնց մասին մենք երկար տարիներ խոսել ենք, այդ թվում՝ ես, երբ ԵԽԽՎ պատվիրակ էի։ Դրանք կրկնվող, շարունակվող խախտումներ են, չեն ավարտվել եւ հենց հիմա էլ շարունակվում են: Այդ իմաստով պետք է հույս հայտնել, որ նման որոշումից Ադրբեջանը պետք է հետեւություններ անի։ Իսկ թե ինչու հենց հիմա այդ որոշումը կայացվեց, բազմաթիվ ֆակտորներ կան, որոնք կարող են համընկնել կամ չհամընկնել, ամեն դեպքում, այո, զարմանքը կա՝ ինչո՞ւ հիմա, ոչ թե ավելի վաղ, որովհետեւ, կրկնում եմ՝ Ադրբեջանը վաղուց չի համապատասխանում Եվրոպայի հիմնարար փաստաթղթերին, Եվրոպական դատարանի բազմաթիվ որոշումներ կան, որոնք Ադրբեջանը չի կատարել, չի կատարում եւ այլն»,- ասաց Մարուքյանը։

Արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի կարծիքով՝ սպասելի էր նման որոշումը, քանի որ Ադրբեջանը դուրս է գալիս Արեւմուտքի վերահսկողությունից եւ սերտ համագործակցում է ՌԴ-ի եւ Իրանի հետ։ «Արեւմուտքը փորձեց աչքերը փակել Արցախի բռնի հայաթափման փաստի վրա՝ հույս ունենալով, որ դա կհեշտացնի խաղաղության պայմանագիր կոչվող չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումը, եւ այդպիսով Ադրբեջանն Արեւմուտքի նկատմամբ իր հանձնառությունը կկատարի, որն է` Իրանի դեմ գործողությունների իրականացումը, սակայն ակնհայտ է, որ Ադրբեջանը ցանկություն չունի իրականացնելու՝ լավ հասկանալով դրա կործանարար հետեւանքները։ Այս առումով պատահական չէ, որ Ալիեւն Արցախը ստանալուց հետո կտրուկ շրջադարձ արեց դեպի ռուս-իրանական թեւը՝ ռուս խաղաղապահներին պահելով Արցախում, այն պարագայում, երբ շրջափակման ընթացքում պարբերաբար բարձրացնում էր խաղաղապահների՝ Արցախից հեռանալու հարցը։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանն Իրանի հետ ռազմական վարժանքներ իրականացրեց Կասպից ծովում, եւ սկսեցին քննարկել Իրանում դեսպանության վերաբացման եւ դեսպանի վերադարձի հարցը։ Սրան նախորդեց Գրանադա չգնալը, հաջորդեց արեւմտյան հարթակներին մատ ցույց տալը եւ շանտաժի լեզվով խոսելը, ռուսական հարթակի միջոցով իր ունեցած պարտավորություններից հրաժարվելու քայլեր իրականացնելը։ Բնական է, որ Արեւմուտքը սա չի կարող երկար հանդուրժել, քանի որ տասնամյակներով հսկայական ներդրումներ է արել թե՛ ֆինանսական, թե՛ ռազմական, թե՛ այլ միջոցներով, ուստի Արեւմուտքը որոշեց դեղին քարտ ցույց տալու գործիքակազմն օգտագործել՝ տարբեր խորհրդարաններում բանաձեւերի տեսքով: Այս շարքում է Ֆրանսիայի Սենատի ընդունած բանաձեւը, ԵԽԽՎ-ում նախօրեին ընդունված բանաձեւը»:

ԵԽԽՎ որոշման հետեւանքը լինելու է այն, որ Ալիեւն այսուհետ փորձելու է առճակատման չգնալ եւ մանեւրել Արեւմուտքի հետ, բայց ոչ Հայաստանի նկատմամբ․ «Ինչպես դեկտեմբերի 7-ին գերիների փոխանակումով փորձեց մեղմել իրավիճակը, չի բացառվում, որ հիմա էլ նմանատիպ քայլերով փորձի մեղմել իրավիճակը արեւմտյան գործընկերների նկատմամբ: Իհարկե, վստահ եմ, որ մինչեւ իրենց ընտրությունները չեն գնա որեւէ քայլի, սակայն կարծում եմ, որ փորձելու է, այնուամենայնիվ, խուսանավել, եւ այդ առումով նրան օժանդակություն է ցույց տալու Թուրքիան։ Միեւնույն ժամանակ վստահ եմ, որ հայկական կողմի նկատմամբ ճնշումները շարունակվելու են, հռետորաբանությունը չի փոխվելու, իսկ Արեւմուտքի անունից այս պարագայում գործող Անգլիան, ճիշտ հակառակը՝ մեր իշխանություններին է փորձելու համոզել զիջումների գնալ՝ բավարարելով Ադրբեջանի պահանջը, որ խաղաղության գործընթացը լիովին չտապալվի։ Իսկ եթե Ալիեւին իսկապես իր տեղը ցույց տալու նպատակ ունի Արեւմուտքը, ապա դա տեղի կունենա այն ժամանակ, երբ պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ»։

Աղաջանյանի կարծիքով՝ Արեւմուտքը շահագրգիռ է օր առաջ կյանքի կոչել խաղաղության պայմանագիրը, քանի որ հույս ունի դրանով դուրս մղել Ռուսաստանին մեր տարածաշրջանից․ «Հույս ունեն, որ դրանից հետո ռուսական ռազմաբազան դուրս կբերվի Հայաստանից։ Արեւմուտքի համար նաեւ կարեւոր է միջանցքը, որով ծանր զինտեխնիկան կարող է տեղափոխել իրանական սահման` Ադրբեջանի կողմից Իրանի դեմ գործողությունների առումով։ Այս իրավիճակը կրիտիկական է դառնում՝ հաշվի առնելով Գազայի եւ ուկրաինական զարգացումները, այսինքն՝ Ադրբեջանի կողմից հանձնառության չկատարումը բարդացնում է Արեւմուտքի վիճակն աշխարհում եւ ավելի մեծ հարված հասցնում նրա աշխարհաքաղաքական դիրքերին»:

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության նախկին անդամ Նաիրա Զոհրաբյանը չի կիսում այս բանաձեւի առնչությամբ «իշխանական հուժկու օրգազմը» եւ սա չի համարում դիվանագիտական հաղթանակ։ «Ի՞նչ է տեղի ունեցել իրականում։ ԵԽԽՎ-ն իրականում աբիժնիկություն է արել, որովհետեւ Ադրբեջանը չի հրավիրել իրենց դիտորդներին՝ դիտարկելու փետրվարյան նախագահական ընտրությունները։ Իսկ երբ կարդում ենք որոշման հիմնավորումը, հիշում ենք դասականին՝ իյա, իրո՞ք։ Կարդում ես հուզիչ նկարագրություն Արցախի բլոկադայի եւ այլնի մասին․․․ Հիմա մեր պատվիրակության անդամներից որեւէ մեկի մոտ արդյոք հարց առաջացե՞լ է՝ ինչո՞ւ այդ ամիսների ընթացքում ադրբեջանցի պատգամավորների ռեխը չփակեցիք եւ նրանց չզրկեցիք ձայնի իրավունքից։ Հիմա, երբ որ Արցախ չկա, Արցախում մնացել է 20 հայ, այն էլ՝ Բաքվի թանգարանի համար, նո՞ր եք հիշել Լաչինի փակումը, Արցախի շրջափակումը, նո՞ր եք հիշել հումանիտար ճգնաժամն ու Արցախի հայաթափումը։ Այնպես որ, սա դիվանագիտական հաղթանակ ես չեմ համարում, հատկապես, որքան հասկանում եմ՝ իշխանությունները մեկ-երկու սալյուտից բացի չեն պատրաստվում միջազգային տարբեր հարթակներում հասնել նրան, որ Ադրբեջանի նկատմամբ ոչ միայն A4 ֆորմատի թղթի վրա սանկցիաներ կիրառվեն, այլեւ կոնկրետ, շոշափելի սանկցիաներ։ Օրինակ, ԵՄ-ն վերանայի՝ սառեցնի կամ կասեցնի Ադրբեջանի հետ գազային պայմանագրերը, բանկային սանկցիաներ կիրառի, արգելափակի Ալիեւի եւ նրա կոռումպացված կլանի բանկային օֆշորային հաշիվները Մեծ Բրիտանիայում, Արաբական Էմիրություններում, որոնց մասին բազում հրապարակումներ են եղել։ Հետեւաբար այն, ինչ ԵԽԽՎ-ն արել է Ադրբեջանի նկատմամբ, պարզունակ աբիժնիկություն է, իսկ Հայաստանը եւ Արցախն ընդամենը իրենց «ատմազկան» են, որովհետեւ այսօր խոսել Լաչինի միջանցքի մասին՝ զվարճալի է: Երբ այն ժամանակ հնարավորություն կար կասեցնելու պատվիրակության լիազորությունները, ավելին` բոլոր հիմքերը կային Ադրբեջանին դուրս շպրտելու Եվրոպայից, այդ ժամանակ եվրոպական որեւէ կառույց նման քայլ չի արել»,- ասաց Զոհրաբյանը։

 

Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը Սլովակիան գրեթե քաղաքացիական պատերազմի շեմին է. ՆԳ նախարար ԵԱՏՄ-ի մաս լինելը Հայաստանի համար շահավետ է․ ՌԴ ԱԳՆ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը և կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը հանդիպել են Բագրատ Սրբազանի հետ Նիկոլ Փաշինյանի վախերն այլևս անհնար է թաքցնել Փարիզ այցի շրջանակում երևանյան պատվիրակության անդամների հետ այցելել ենք Ֆրանսիայի մեծագույն գործիչների Պանթեոն. Ավինյան Մեկնարկել է ԵՊՀ-ի 105-ամյակին նվիրված ԲանՈՒԳործ 2024 էքսպոն. ԶՊՄԿ-ն ներկայացել է իր տաղավարով Սրբազան պայքարը պետք է հաջողի, այլ տարբերակ չկա. հակառակ դեպքում ֆիզիկապես ու բարոյապես մեռնելու է Հայը, Հայաստանը և Հայրենիքը. Արտակ Զաքարյան «Նոր պրոյեկտ-տնտեսական ալիք» նախաձեռնության անդամներն իրենց աջակցությունն են հայտնում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Հաստատվեց արցախցիների բնակարանային ապահովման ծրագիրը. ովքեր կարող են դիմել եւ որոնք են պայմանները «Յուվենտուսը» հաղթեց «Ատալանտային» ու նվաճեց Իտալիայի գավաթը Բաքվում ընթանում է Ալիև-Լուկաշենկո հանդիպումը Պուտինն ու Սի Ծինփինը ռազմավարական փոխգործակցության խորացման մասին հայտարարություն են ստորագրել «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամները հանդիպել են «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման և ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ Նելլի Քոչարյան. Ֆակտորինգի հետագա զարգացման նկատառումով մենք որոնում ենք լավագույն լուծումներն ու փորձառությունը