Այսօր՝ 18 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ասում էր՝ «ուզում եմ ջահել պապա լինել». պատերազմը խլեց Էդուարդի երազանքը

Հասմիկի ու Էդուարդի սերը միմյանց հանդեպ ծնվել է Մարտակերտի շրջանի Մաղավուզում, երբ նրանք դեռ դպրոցական էին, Էդուարդը՝ 13, Հասմիկը՝ 12 տարեկան։ 

Վերջինս MediaHub-ին պատմում է, որ ծնողներն անգամ իրենց լուրջ չեն վերաբերել, մտածել են մանկական սեր է, որը լինում է գրեթե բոլորի մոտ, կանցնի։ «Մեծանալով՝ մենք էլ, մեր ծնողներն էլ հասկացանք, որ դա իրական է և մենք իրար համար էինք ծնված»։

Հասմիկը հազիվ է կարգավորում մտքերը սիրելիի մասին խոսելիս։ Սա Արցախում ապրող հերթական զույգն է, որոնց ճակատագիրը խեղեց պատերազմը, անկատար թողնելով երազանքներն ու նպատակները։ 

21-ամյա Էդուարդ Դանիելյանը զինծառայող էր։ Ժամկետային ծառայության ընթացքում որոշել էր շարունակել պայմանագրային հիմունքներով։ Եղնիկներում դիրքապահ էր։ Հերթափոխից հետո օրը տոնի էր վերածվում, երբ վերադառնում էր սիրելիի մոտ։ 

«Բլոկադայի ժամանակ՝ հուլիսին, որոշեցինք նշանադրվել։ Դա առաջին լուրջ քայլն էր, որով մեր ծնողների համաձայնությամբ օրինականացրեցինք մեր հարաբերությունները։ Դա իմ կյանքի ամենաերջանիկ օրն էր։ Արդեն խոսում էինք ամուսնանալու մասին։ Ինքն էլ միշտ ասում էր՝ «ուզում եմ ջահել պապա լինել», չհասցրեցինք։ Քանի որ Արցախի պետական համալսարանում ֆիզկուլտուրա էր սովորում, որոշել էինք նաև գյուղում ակումբ բացել, երեխաների պարապելու համար։ Մեր ապագան պատկերացնում էինք Մաղավուզում»,- ասում է Հասմիկ Ավանեսյանը։ 

Էդուարդը 2023 թվականի սեպտեմբերի 1-ին բարձրացել է դիրքեր, մեկ շաբաթ անց նրա ծննդյան տարեդարձն էր։ Նա իր 21-ամյա տարեդարձը դիմավորել է ընկերների հետ, իսկ Հասմիկը թիկունքում սպասում էր սեպտեմբերի 15-ին, որ տուն վերադառնա, միասին նշեն։ 

«Իրավիճակը սահմանին կտրուկ լարվեց։ Էդոն դիրքերից չվերադարձավ տուն։ Վերջին անգամ խոսել եմ սեպտեմբերի 19-ին, ժամը 11-ի սահմաններում։ Լավ էր, տրամադրությունն էլ տեղը։ Հետո սկսվեց պատերազմը, որի ժամանակ նա եղել է Եղնիկների 07 մարտական դիրքում։ Լույս 20-ի գիշերը՝ թեժ մարտեր մղելու ժամանակ, նա ևս անմահացավ»- պատմում է Հասմիկը՝ կսկիծով նշելով, որ Էդուարդը մնաց Արցախում։ 

Հաջորդ օրը Մարտակերտի գյուղերը դատարկվում են։ Էդուարդի ու Հասմիկի ընտանիքները ևս լքում են Մաղավուզը, տեղափոխվում Ստեփանակերտ, որտեղ էլ տեղեկանում են Էդուարդի զոհվելու մասին։ Մարտակերտ տանող ճանապարհն արդեն փակ էր Վանքի խաչմերուկից։

Ստեփանակերտում մնում են, մինչև նրա դիակը Կարմիր խաչի միջնորդությամբ կտեղափոխվեր։ 
«Էդոյի զինվորական հայրը մնացել էր Մարտակերտում։ Ու քանի որ Մարտակերտում լույս չկար, սառցարանները չէր աշխատում, ասացին՝ «դիակները տարեք ու հուղարկավորեք»։ Մի քանի հոգով Էդոյին հուղարկավորեցին Մաղավուզում։ Մենք չկարողացանք նույնիսկ նրան հրաժեշտ տալ»

Հասմիկն ասում է, որ իր համար ծանր այս ժամանակահատվածում հաճախ է սփոփանքի խոսքեր լսում, թե «կյանքը շարունակվում է, պիտի դիմանաս, պետք է ուժեղ լինես» և այլն։

«Ինձ համար կյանքը կանգ է առել այն ժամանակ, երբ Էդոն զոհվել է, իրենից հետո ոչինչ առաջվանը լինել հնարավոր չէ»,- հավելում է երիտասարդ աղջիկը։

Հունան Թադևոսյան

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում տասնյակ հազարավոր վիրտուալ հարթակներ հերյուրանքների հեղեղ են ուղղում Բագրատ Սրբազանի անձի դեմ՝ շոշափելով նրա անձնական կյանքը. Կամենդատյան Արևմուտքի երկակի ստանդարտների նոր շերտերը. «Փաստ» Կարգավիճակն ու ֆինանսական հոսքերը կորցնելու սարսափ. թե չէ՝ ի՞նչ հայրենիք, ի՞նչ պետություն, ի՞նչ ժողովուրդ. «Փաստ» «Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել