Сегодня: 18 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հունվարի 27-ի աստղագուշակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ: Այսօր ձեր արարքները ոչ մի տրամաբանական բացատրության չունեն: Դուք առաջնորդվում եք սեփական նախազգացումներով, որոնք ձեզ անշեղորեն դեպի նպատակ են տանում: Աճում է ստեղծագործական ներուժը, դուք մշտապես մի նոր բան եք մտածում, որ ավելի քան ձեր նախորդ միտքը հեռու է թվում իրականությունից: Այսօր ձեր հաջողության գաղտնիքներից մեկն էլ այն է, որ ձեզնից գլուխ չեն հանում ոչ միայն բարեկամները, այլև հակառակորդները:

Նոր տեղեկություններ կստանաք, որոնք առաջին հայացքից կարող են տարօրինակ թվալ, սակայն շուտով դրանք ձեզ շատ օգտակար կլինեն: Աստղերը ձեր կողմից են: Այսօր կնքված գործարքներն, անտարակույս, շահեկան կլինեն:

Ցուլ: Այսօր պետք է վճռական լինել` սա, երևի թե, միակ բանն է, որ անհրաժեշտ է հաջողության հասնելու համար: Շանս կստեղծվի հիմնավորապես փոխել կյանքը դեպի դրականը, լուրջ քայլեր անել առաջ: Ընկերները օգնում են ընդունել ճիշտ որոշումներ և, անհրաժեշտության դեպքում, սատարում ձեզ:

Մի վախեցեք չպլանավորած ծախսերից` դրանք էական հարված չեն հասցնի ձեր ընտանեկան բյուջեին: Հաջող կդասավորվեն ուղևորությունները, այդ թվում և` արտերկիր: Օրվա երկրորդ կեսին անսպասելի հրավերներ կստանաք, իսկ միջոցառումները, որոնց կմասնակցեք, կարող են հիշարժան պահեր պարգևել ձեզ:

Երկվորյակ: Այսօր հեշտ չի լինի լավ տրամադրություն պահպանելը, քանի որ անհիմն պատճառներով հաճախակի եք ընկնում տրտմության գիրկը, ինքներդ ձեր կյանքը բարդացնում: Դուք ցրված ու անուշադիր եք, մշտապես ինչ-որ բաներ եքբաց թողնում ձեր տեսադաշտից, ինչն էլ կարող է վաղեմի ծրագրերի փլուզման պատճառ դառնալ: Չի հաջողվում փոխհասկացվածության հասնել այնպիսի մարդկանց հետ, ովքեր ձեզ համար միշտ թանկ են եղել և որոշիչ դեր խաղացել ձեր կյանքում:

Պետք չէ չափից ավելի դյուրահավատ լինել: Բոլոր այն տեղեկությունները, որ դուք այսօր կստանաք, հեռու են հավաստի լինելուց: Մինչ որոշում կայացնելը խորհրդակցեք մտերիմների հետ:

Խեցգետին: Հակասական հոգեվիճակների օր է: Դուք մեկ ընկնում եք տրտմության գիրկը, երբ անցյալի հետ կապված հուշերն ու իրադարձությունները ձեզ հանգիստ չեն տալիս, մեկ էլ` լիցքերի ներհոսք եք զգում, կարծես` պատրաստ եք սարեր շուռ տալ: Այսօր ամենակարևորը չշտապելն է, հատկապես` որոշումներ ընդունելիս, քանի որ դրանք դժվար կլինի սթափ գլխով ընդունել` առանց ընկնելու էմոցիաների գիրկը:

Ընտանեկան հարցերում աշխատեք չտալ այնպիսի խոստումներ, որոնք չեք կարող իրագործել և չընդունել այնպիսի որոշումներ, որոնք կարող են անցանկալի հետևանքներ ունենալ: Օրվա ընթացքում հնարավոր են ոչ մեծ դրամական մուտքեր, նաև՝ նվերներ:

Առյուծ: Օրվա էմոցիոնալ ֆոնը բավական բարենպաստ է, ինչն էլ դրականորեն է անդրադառնում ձեր տրամադրության վրա: Նոր ծանոթությունները չափազանց օգտակար կլինեն, կհաջողվի ստանալ այն մարդկանց աջակցությունը, ովքեր ձեզ կօգնեն պրոֆեսիոնալ հարցերում: Մարդաշատ միջոցառումների այցելելու պարագայում, դուք կհայտնվեք բոլորի ուշադրության կենտրոնում:

Օրը հարմար է թատրոն, համերգային դահլիճ, թանգարան այցելելու համար: Շատ բարձր է ձեր ստեղծագործական ներուժը, դրա հետ մեկտեղ էլ դուք ձեր մեջ նոր տաղանդներ եք բացահայտում, որոնց մասին նախկինում չէիք էլ կռահում:

Կույս: Այսօր դուք աչքի եք ընկնում նրբանկատությամբ, մտերիմների հետ` անսահման համբերատար եք, ոչ քաջածանոթ մարդկանց հետ` նույնքան բարեհամբույր: Ոչ ոք չի կարող ձեզ հավասարակշռությունից հանել, ստիպել նյարդայնանալ կամ բռնկվել:

Հնարավոր են ռոմանտիկ բնույթի անսպասելի արկածներ: Դուք ի վիճակի եք կորցնել գլուխը, սակայն դրա հետ մեկտեղ էլ չեք մոռանա հմայել ձեզ համար  հետաքրքրիր մարդուն: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչներին անձնական կյանքում սպասում են շրջադարձային փոփոխություններ:

Կշեռք: Օրը բավական բարդ է, սակայն` ոչ անհույս: Շրջապատի մարդկանց հետ տարաձայնությունները ծագում են բավական հաճախակի, բայց դրանք հնարավոր է հարթել, ինչի համար ձեզանից կպահանջվի համբերություն և համառություն: Կարևոր է, որ դուք հստակորեն տարանջատեք անձնականն ու պրոֆեսիոնալը:

Այսօր ցանկալի չէ կարևոր որոշումներ կայացնելը, ավելին` դրանց կյանքի կոչելու հարցում էլ ավելի լավ է չշտապել: Օրը միանգամայն հարմար է ֆիզիկական աշխատանքի, ակտիվ հանգստի, սպորտով զբաղվելու, մաքուր օդում գտնվելու համար:

Կարիճ: Սա ընտանեկան ոչ այնքան բարդ, սակայն կարևոր գործերի, կարգուկանոն մտցնելու օր է: Այն միանգամայն հարմար է կանանց հետ շփումների համար` նրանց հետ հարաբերությունները դասավորվում են ներդաշնակ, դուք ստանում եք այն աջակցությունը, որի կարիքը խիստ զգում էիք: Աշխատավայրում ամեն ինչ չէ, որ հարթ է, սակայն թե’ աշխատակիցների, և թե` ղեկավարության հետ, ի վերջո, կկարողանաք լեզու գտնել:

Օրվա երկրորդ կեսին հաճելի լուրեր  և անսպասելի առաջարկներ կստանաք: Այսօր արժե հիշել առողջ ապրելակերպի կանոնները, հատկապես հետևել ճիշտ սնվելու կանոններին:

Աղեղնավոր: Անսովոր օր է, լի` հիշարժան ու վառ իրադարձություններով: Ձանձրանալու առիթ չեք ունենա, մի գլխապտույտ արկած հաջորդում է մյուսին: Դուք հաճախ եք ռիսկի գնում, որոնք, ինչպես հետագա իրադարձություններն են ցույց տալիս, իրենց արդարացնում են: Աճում է գիտական հետազոտությունների հանդեպ հետաքրքրությունը, հավանական է հաջողությունն այնպիսի աշխատանքում, որը կապված է ամենաբազմաբնույթ նորարարությունների կիրառման հետ:

Կարելի է ֆինանսական հարցեր լուծել, զբաղվել փաստաթղթերի ձևակերպմամբ: Ավագ սերնդի ազգականների հետ շփվելիս պատրաստ եղեք պաշտպանել ձեր շահերը:

Այծեղջյուր: Չնայած օրը չի կարելի է դժվարություններից և խնդիրներից լիովին զերծ համարել, այնուամենայնիվ դուք պահպանում եք լավատեսություն և լավ տրամադրություն: Դուք ճիշտ եք վարվում, քանի որ կանցնի որոշ ժամանակ, և իրավիճակը կսկսի սրընթաց փոխվել դեպի դրականը: Օրը բարենպաստ է նոր ծանոթությունների, աշխարհիկ միջոցառումներին այցելելու և ժամանակը որքան հնարավոր է զվարճալի անցկացնելու համար:

Օրն ինչպես երբեք հարմար է թե’ անձնական, և թե պրոֆեսիոնալ կարևոր հարցեր լուծելու համար: Օրը նաև հարմար է ուսումը խորացնելու, անհրաժեշտ գրականություն ձեռք բերելու համար:

Ջրհոս: Այսօր հնարավոր են  ընտանեկան տարաձայնություններ, ինչպես նաև մտերիմ մարդկանց հետ հարաբերություններում բավական լուրջ խնդիրներ: Այդպես էլ չի հաջողվի լուծել ուշադրություն պահանջող խնդիրները: Հավանական են չմտածված գնումներ, այլ չպլանավորած ծախսեր: Այսօր դուք հաճույքով եք մսխում գումարները, սակայն շատ շուտով կզղջաք, որ խնայողաբար չեք ծախսել փողը:

Օրվա երկրորդ կեսը կբերի լավ լուրեր, որոնք կբարձրացնեն ձեր տրամադրությունը: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների մոտ շանս կառաջանա անձնական կյանքում դեպի դրականը ինչ-որ բան փոխելու:

Ձկներ: Օրը կպսակվի հաջողությամբ, եթե դուք հաստատակամ և հետևողական լինեք: Ֆինանսական գործերը ծայր աստիճան զգուշավորություն են պահանջում, այդ իսկ պատճառով չարժե ռիսկի ենթարկել փոքրիկ գումարները: Կծագեն նոր խնդիրներ, որոնք լուծել միանգամից չի հաջողվի:

Օրվա երկրորդ կեսն այն ժամանակահատվածն է, երբ ստիպված եք լինելու հոգնեցուցիչ ու ձանձրալի գործերով զբաղվել, երբեմն էլ` ծանր ֆիզիկական աշխատանք անել: Մի փորձեք ամեն ինչ ինքնուրույն անել, մի հրաժարվեք մտերիմների կողմից ձեզ առաջարկվող օգնությունից, առավել ևս, որ նրանք այսօր դա անում են ի սրտե:

Компания Ucom поздравляет всех с днем телекоммуникаций Имеем дело с марионеточным правительством, управляемым иностранцами, целью которого является идентичность армянского народа: Аршак Карапетян Филиал Амио Банка "Арташисян" вновь открыт Прибывшие в село Киранц полицейские пытаются открыть перекрытую межгосударственную дорогу Армении выгодно быть частью ЕАЭС: замминистра ИД РФ Центробанк Армении: Цены на драгоценные металлы и курсы валют - 16-05-24 «Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Алма-Атинская декларация на самом деле в пользу Азербайджана, а действующий режим направляет этот документ против нас и выполняет все требования турецко-азербайджанского тандема։ Аршак Карапетян Завтра скажут, что не должны называть себя армянами, остался один шаг: А. Карапетян Отныне у мобильного банкинга AMIO появится новая возможность Сила Одного Драма подводит итоги двухлетней программы совместно с фондом Teach for Armenia ВТБ (Армения) расширил возможности трансграничных переводов по номеру телефона Христианская вера является одной из важнейших основ армянской государственности. Аршак Карапетян Армения встала на путь диктатуры: Аршак Карапетян Генеральный директор Ucom выступил на панельной дискуссии о технологическом развитии Эти люди не понимают, что такое Родина: Аршак Карапетян «Трибунал Армянской национальной гордости» станет механизмом прецедентного права для стран мира: Аршак Карапетян Хачик Асрян предлагает кандидатуру Аршака Карапетяна։ «Паст» Мгновенные переводы в Россию и из России в Армению по номеру телефона СК: Водитель въехавшего в толпу на площади Республики «Камаза» был нетрезв и не подчинился полицейским В Армении ожидается переменная погода: температура воздуха понизится Лидер движения «Всеармянский фронт» представляет атмосферу, царящую в силовых структурах Кто должен стать следующим Премьер-Министром Армении? «Факт». Финансирование Армении за полгода на сумму в 100 миллионов долларов IDBank выпускает 2-ой транш долларовых облигаций 2024 года Forbes опубликовал рейтинг богатейших людей мира На пост министра обороны Путин вместо Шойгу предложил другого кандидата Блинкен обсудил ситуацию в Рафахе с главой Минобороны Израиля Акция гражданского неповиновения стартовала в центре Еревана Задержанный в России экс-депутат парламента Армении обратился к Пашиняну Существует большая вероятность, что сериал «Сёгун» будет продлен на второй сезон Мать пропавшего без вести военнослужащего: Николу придется ответить за сдачу земель Крупная победа «Интера» (видео) Миллионерши Кайли и Кендалл Дженнер встали за барную стойку в Лас-Вегасе Армен Багдасарян повредил правое запястье, когда полиция подвергала его приводу во время акции В Алматы завершились переговоры глав МИД Армении и Азербайджана: о чем договорились стороны Израильская армия готовится начать новую операцию в Джабалии Алиев одной рукой «чтит» победу над фашизмом, а другой - разрушает памятники, посвященные этой победе В ближайшие дни в республике станет прохладнее на 4-6 градусов Министры ИД Армении и Азербайджана договорились продолжить переговоры по открытым вопросам