Այսօր՝ 04 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փետրվարի 5-ի աստղագուշակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ: Լի եք էներգիայով : Այսօր չեք հրաժարվի անգամ ամենաանիրականանալի թվացող ծրագրերից: Հարկ եղած դեպքում պատրաստ եք համբերատար սպասել, ինչը կօգնի օրվա ընթացքում հանգստություն պահպանել և զերծ կպահի ավելորդ անհանգստությունից:

Բարենպաստ օր է գործնական, ինչպես նաև անձնական բնույթի կարևոր հարցեր քննարկելու համար: Կշեռքի նժարին դնելով ձեր օգուտն ու վնասը՝ հնարավոր է այնպիսի որոշման հանգեք, որը նախկինում անընդունելի է եղել: Սիրելիի հետ հարաբերությունները ջերմ են, իսկ փոխադարձ հարգանքն ու վստահությունն էլ ավելի կամրապնդվեն:

Ցուլ: Օրը լավ ընթացք կունենա, եթե զինվեք համբերությամբ և հետաձգեք կարևոր գործերը: Շտապողականությունն այսօր ձեր օգտին չի աշխատի: Փորձեք հոգեկան հավասարակշռություն պահպանել: Յոգայով զբաղվեք:

Հնարավոր է լուր ստանաք այն մարդուց, ով նախկինում նեղացրել է ձեզ և այժմ կփորձի քավել իր մեղքը: Եթե անձնական կյանքում կտրուկ փոփոխություններ անելու գայթակղություն կա, ապա ամեն կերպ խուսափեք դրանից: Նման հարցեր կարգավորելու համար անբարենպաստ օր է: Ինքնազգացողությունը փոքր- ինչ կվատանա:

Երկվորյակ: Գործնական ակտիվությամբ առանձնապես չեք փայլի: Միակ բանը, որ կարող եք անել, դա թուլանալն է: Հնարավորության դեպքում կարող եք ինքներդ ձեզ երես տալ. բավական են առողջարարական պրոցեդուրաներ, հաճելի գնումներ, միջոցառումներ, և բարձր տրամադրությունն ապահովված է:

Թեև ջանում եք հարազատների հետ լավ հարաբերություններ պահպանել և հնարավորինս խուսափել վեճերից, միևնույն է ձեզ մշտապես հիշեցնում են նախկինում թույլ տված սխալների մասին, իսկ ձեր նոր գաղափարներին ըմբռնումով չեն մոտենում: Երեկոյան ժամերին կտրականապես խուսափեք ծանր ֆիզիկական աշխատանքից, ինչպես նաև երկար ուղևորություններից:

Խեցգետին: Այսօր, անկասկած, հետաքրքիր զբաղմունք կգտնենք, ինչը թույլ կտա ոչ միայն հաճելի ժամանակ անցկացնել, այլև կօգնի բացահայտել ձեզ նորովի: Բարենպաստ օր է շփվելու համար բանիմաց և ձեր հետաքրքրությունները կիսող մարդկանց հետ: Նրանցից օգտակար ինֆորմացիա կստանաք:

Շատ զգացմունքային եք և հաճախ ճիշտ չեք ընտրում մարդկանց, ում հետ կարելի է կիսել զգացմունքներն ու մտքերը: Հետևաբար կարող եք հայտնվել անհարմար, անգամ վտանգավոր իրավիճակում: Շփման մեջ զգուշացեք հատկապես նրանցից, ովքեր տարիքով ավելի մեծ են: Բոլոր տեսակի թունավոր նյութերն այսօր կարող են վտանգավոր լինել:

Առյուծ: Բարենպաստ օր է ամեն տեսակ բարդ խնդիրներ հաղթահարելու համար: Ձեզ անհնար է մոլորեցնել կամ շեղել: Հստակ գիտեք, թե ինչ եք ուզում և ցանկալի արդյունքը ստանալու համար, ընտրում եք ամենակարճ ճանապարհը: Հնարավոր է որոշ ֆինանսական կամ գույքային հարցերի հստակեցում: Ամենայն հավանականությամբ մեծ գումար կստանաք: Նպաստավոր օր է կարևոր փաստաթղթեր լրացնելու համար:

Անախորժություններ ևս չեն բացառվում: Մտերիմների հետ կարող են խնդիրներ ծագել: Փոխըմբռնման հասնել հազիվ թե հաջողվի: Նյարդային լարվածությունը վատ ինքնազգացողության պատճառ կդառնա: Կգանգատվեք գլխացավից:

Կույս: Այսօր սպասել աշխատանքային և մասնագիտական հաջողությունների` չարժե: Ձեզ չի հաջողվում կենտրոնանալ կոնկրետ գործերի վրա: Ավելի լավ է կարևոր ծրագրերի իրականացումը հետաձգել: Օրը տրամադրեք կենցաղային հարցերին: Կարող եք մաքրությամբ զբաղվել, ձեռք բերել տան համար անհրաժեշտ իրեր, տեխնիկա: Այսօր ուղևորությունները հոգնեցուցիչ կթվան :

Նրանք ովքեր ռոմանտիկ տրամադրություն ունեն, կարող են հրաշալի ժամանակ անցկացնել սիրելիի հետ, եթե առավել հոգատարություն ցուցաբերեն վերջինիս հանդեպ: Կենսական ներուժը բարձր է , ինքնազգացողությունը՝ լավ: Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դրական կազդի տրամադրության վրա:

Կշեռք: Ամեն ինչ լավ է: Եթե անգամ որոշ ծրագրեր չեն իրագործվում, առանձնապես անհանգստանալու կարիք չկա: Ամեն բան իր ժամանակն ունի, և դուք հրաշալի գիտակցում եք, որ վաղ թե ուշ, կստանաք այն ինչ ուզում եք: Ֆինանսական հարցեր կարգավորելու համար օրն այնքան էլ բարենպաստ չէ:

Հրաշալի օր է ռոմանտիկ ժամադրության համար: Սիրելիի հետ անցկացրած ժամանակը հաճելի կլինի: Ընկերական հանդիպումները ևս չեն հիասթափեցնի: Կենսական ներուժը բարձր է : Սպորտային բացօթյա պարապմունքները դրական ազդեցություն կունենան:

Կարիճ: Բարեհաջող օր է, հատկապես նրանց համար, ովքեր պատրաստ են նախաձեռնությունն իրենց ձեռքն առնել: Հնարավոր է ծանոթություն այնպիսի անձնավորության հետ, ով հետագայում հուսալի գրծընկեր ու օգնական կդառնա: Բարենպաստ օր է նոր բիզնես ծրագրեր քննարկելու համար:

Ընտանիքում հնարավոր են տարաձայնություններ: Սակայն ավելի ուշ հարաբերություններում ներդաշնակությունը կվերականգնվի: Հրաշալի օր է ներքին հարդարանքի պարագաներ, կահույք գնելու համար:

Աղեղնավոր: Հաջող օր է բաղձալի նպատակին հասնելու համար: Վերջապես հնարավորություն կընձեռնվի հաշտվելու այն մարդու հետ, ում հետ վերջերս շատ եք վիճել: Դուք ոչ միայն կհաշտվեք, այլև համատեղ գործունեություն ծավալելու համաձայնության կգաք: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:

Անկեղծ եղեք նրանց հետ ում սիրում եք: Զգացմունքները թաքցնելու անհրաժեշտություն ամենևին էլ չկա: Ստեղծագործական կյանքում հաջողություններ կունենաք: Ի հայտ կգան նոր նախասիրություններ: Կարող եք սպորտով զբաղվելու համար անհրաժեշտ պարագաներ գնել: Դրանք շուտով պետք կգան:

Այծեղջյուր: Բարեհաջող օր է: Նորանոր հնարավորություններ կընձեռնվեն բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են արագ հավաքել իրերն ու ճամփա ընկնել: Այսօր ամենազգուշավոր Այծեղջյուրներն անգամ հակված կլինեն արկածախնդրության: Նոր ուղիներ եք փնտրում և վստահաբար ռիսկի դիմում, իսկ անհրաժեշտության դեպքում հմտորեն խորամանկում:

Հնարավոր են շահավետ գործարքներ, իսկ գույքի հետ կապված հարցերը հաջող լուծում կստանան: Այսօր ստացված ինֆորացիան հետագայում կօգտագործեք շահույթ ստանալու համար: Երեկոն նվիրեք ակտիվ հանգստին:

Ջրհոս: Հնարավոր են անսպասելի ուղևորություններ:Ստիպված կլինեք որոշ ծրագրեր հետաձգել: Չնայած նրան, որ շրջապատում բոլորը փորձում են շփոթեցնել ձեզ, թեկուզ ոչ միտումնավոր, միևնույն է ձեզ հաջողվում է ճիշտ որոշումներ կայացնել: Այսօր հնարավոր են անակնկալ նվերներ, կլինեն նաև գայթակղիչ առաջարկներ:

Հրաշալի օր է ազգականներին այցելելու, նաև ընտանիքին վերաբերող որոշ հարցեր քննարկելու համար: Կենսական ներուժը բարձր է: Ինքնազգացողությունից չեք դժգոհի:

Ձկներ: Շատ հաջող օր է: Այն ինչ վաղուց ծրագրել էիք՝ կկարողանաք իրագործե: Հնարավոր են նոր ծանոթություններ, հաճելի հանդիպեւմներ: Թե գործնական և թե անձնական բնույթի հարցերում վստահեք սեփական զգացողությանը, այն այսօր ձեզ չի խաբի:

Առողջական խնդիրներ չեն լինի, անգամ ծանրաբեռնվածության դեպքում հոգնածություն չեք զգա: Բարեհաջող օր է առողջարարական, կոսմետիկ պրոցեդուրաների համար: Այցելեք գեղեցկության սրահ, փոխեք իմիջը: Վստահ եղեք, որ շատերին հաճելիորեն կզարմացնեք այսօր:

Երևան քաղաքի մակերևութային ջրերի, հեղեղատար և անձրևաընդունիչ ցանցը սպասարկվում և շահագործվում է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից․ Հայկ Կոստանյան «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ Նիկոլն ու Ալիևը ռազմական սադրա՞նք են պատրաստում Սարիգյուղից՝ Աշոտ Երկաթի տնկած ծառի մոտ (ուղիղ) Դիվանագետների համահայկական խորհուրդն իր անվերապահ և ամբողջական աջակցությունն է հայտնում «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը «Մենք պատրաստ ենք, մենք ուխտել ենք»․ Պայքարի երգ՝ Տավուշից դեպի Երևան քայլերթի ճանապարհին Մեկնարկեց Տավուշից դեպի Երևան քայլերթը «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Երուսաղեմում՝ Տիրոջ գերեզմանի տաճարում վառվեց Սրբազան կրակը Ադրբեջանում 3,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԱՄՆ-ում սկանդալ է ծագել ադրբեջանամետ կոնգրեսականի հետ Կիրանցում խախտվում է մեր երկրի ինքնիշխանությունը, տապալվում սահմանադրական կարգը. Ավետիք Չալաբյան Մայիսի 4-ին Արեգակի վրա հինգ հզոր բռնկում է տեղի ունեցել Կոչումներ ստանալը մայիսի 28-ին կտեսնենք. Արշակ Կարապետյան ՌԴ ԱԳՆ-ն հերքում է հիբրիդային հարձակումների վերաբերյալ մեղադրանքները Նախարարը հրաժեշտ կտա պաշտոնին. չի բացառվում նաև ձերբակալումը Ինչպե՞ս ապականել դատական համակարգը. ձեռնարկ՝ Փաշինյանից Գիտնականները ստեղծել են անօդաչու թռչող սարք, որը թռչում է բացառապես արևային էներգիայով Մեր աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մոտ արդեն պարտադիր հետազոտություններ անցնելու մշակույթ է ձևավորվել Գեներալ-մայոր Արշակ Կարապետյանի՝ Հայոց ազգային արժանապատվության տրիբունալ ստեղծելու հայտարարությունը լրջորեն մտահոգել է գործող իշխանություններին ԱՊԼ-ում հայտնի է «Ոսկե ձեռնոց» մրցանակի հաղթողը Հնդկաստանը կատարելագործել է Հայաստան մատակարարված հրետանային համակարգերը Գլխավոր դատախազն իրեն պահում է քաղաքականացված. Արամ Պետրոսյան Անցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում. «Փաստ» Օբյեկտիվ ու ամբողջական լինելու դեպքում հաջորդ զեկույցներն անհամեմատ խիստ են լինելու. «Փաստ» «Հայաստանի իշխանությունների տրամաբանությամբ, քանի իրենք զիջում են, նախորդ զիջումները հետին պլան են մղվում». «Փաստ» «Եկեղեցին մեզ տանում է մեծ դարձի ճանապարհով, այսօր տեղի է ունենում արթնացում, բայց այն պետք է համակարգվածություն ունենա». «Փաստ» Պետությունը պահու՞մ ենք, թե՞ ոչ. ընտրության պահը. Հարցազրույց Վահե Հովհաննիսյանի հետ Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Կանգնեք մեր կողքին, ուժեղացրեք քաղաքացիական ճնշումը ողջ իրավապահ համակարգի վրա, վաղ թե ուշ այն տեղի կտա. Ավետիք Չալաբյան Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ» Տիկին Վարդապետյա'ն, որ գալիս եք համալսարանում դաս եք տալիս, մեքենան բակում մի կայանեք Մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում Կամ դատախազությունը քրեական վարույթ կնախաձեռնի ոստիկանների նկատմամբ, կամ կդիմենք այլ միջոցների Պետական իշխանությունը բռնազավթել է նաև Դատախազությունը. Մենուա Սողոմոնյան Հանցագործության մասին հաղորդում ենք մուտք արել. «ՀայաՔվեն» դատախազության դիմաց է «Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան Ավետիք Չալաբյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Դատախազություն