Այսօր՝ 07 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կասկածելի գործընթացներ. ո՞ւմ ջրաղացին են ջուր լցնում. տեսանյութ

Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է։ Եվ այս ոլորտի հետ կապված խնդիրները էականորեն զգալ են տալիս նաև տնտեսական աճի ապահովման համատեքստում։ Պետք է հաշվի առնել, որ խոշոր հարկատուների ցանկում գրեթե միշտ կարևոր դիրքեր են զբաղեցրել հանքարդյունաբերական գործունեությամբ զբաղվող խոշոր ընկերությունները կամ գործարանները։ Իսկ ահա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 1000 խոշոր հարկատուների ցանկում տարիներ շարունակ առաջին տեղն է զբաղեցնում։ Այսինքն, հանքարդյունաբերության ոլորտն էական մուտքեր է ապահովում պետական բյուջե՝ նպաստելով նաև պետության հզորացմանը։

Հասկանալի է՝ Ադրբեջանը չի ցանկանում, որ Հայաստանը տնտեսական ներուժ ունենա, ինչն էլ հայկական կողմին հնարավորություն կտա զարգացնել իր ռազմական ներուժը։ Դրանով պայմանավորված՝ Ադրբեջանը Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի գործունեությունը փորձում է խոչընդոտել բնապահպանական խնդիրների շուրջ քարոզչության միջոցով։ Ու սա այն դեպքում, երբ Ադրբեջանն ուղղակի խրված է բնապահպանական խնդիրների մեջ. հենց միայն նավթարդյունաբերությունն ինքնին ահռելի վնաս է պատճառում շրջակա միջավայրին։ Բնականաբար, Ադրբեջանի համար ոչ թե իրական բնապահպանությունն է կարևոր, այլ այն որպես գործիք օգտագործելը։ Այս մոտեցումը սկզբից կիրառվեց Արցախի դեպքում, երբ շրջակա միջավայրի պաշտպանության քողի ներքո կեղծ բնապահպանների միջոցով փակվեց Լաչինի միջանցքը։

Դրան զուգահեռ ու դրանից հետո Ադրբեջանն անցել է կեղծ բնապահպանական քարոզչությունը Հայաստանի դեմ կիրառելու գործին։ Այդ երկրում հայտնվել են բնապահպաններ, որոնք խոսում են միայն Հայաստանի հանքարդյունաբերության «բնապահպանական վտանգների» մասին ու դրա շուրջ անգամ նամակներ են գրում տարբեր երկրների դեսպանների ու միջազգային կազմակերպությունների։ Ադրբեջանական մամուլում էլ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի, Սոթքի, Ամուլսարի շահագործման դեմ արշավի շրջանակներում ակտիվ հրապարակումներ ու վերլուծություններ են արվում Հայաստանի արդյունաբերական կազմակերպությունների փակման պահանջով։ Այս հարցում Ադրբեջանը լայնորեն օգտագործում է հայաստանյան որոշ «գրանտային» կառույցների կողմից բարձրացվող հարցերը։ Մյուս կողմից էլ՝ օտարերկրյա ինչ-որ ՀԿ-ներն են հանկարծ «հայտնվում» Հայաստանում։

Օրինակ՝ չեխական «Առնիկա» ՀԿ-ն մոտ երկու տարի Հայաստանում «թունավոր ծանր մետաղների տարածման ուղիների» հետ կապված ուսումնասիրություններ է իրականացրել, ու պարզ չէ, թե այդ կազմակերպության գործունեության ակունքներում կոնկրետ ինչ նպատակներ են։ Բայց Ադրբեջանը շատ ուշադիր հետևում է այս կազմակերպության ու նաև հայաստանյան որոշ ՀԿ-ների գործունեությանը, ու այդ տվյալներն օգտագործում իր քարոզչությունն առաջ մղելու նպատակով։

Ի դեպ, ի թիվս մի շարք այլ խնդիրների, հարցեր են ծագում՝ նաև կապված այն հանգամանքի հետ, թե ինչո՞ւ է նույն այդ կազմակերպությանը ուսումնասիրություն կատարում Հայաստանում, բայց ոչ Ադրբեջանում, որն ուղղակի խրված է բնապահպանական խնդիրների մեջ։ Ցավոք, ստացվում է, որ Հայաստանում գործող որոշ շրջանակներ Ադրբեջանի հետ սինխրոն գործում են։ Հարցը միայն այն չէ, թե ինչո՞ւ է թույլ տրվում արտերկրյա կազմակերպությունների գործունեությունը մեր երկրում, երբ որևէ երաշխիք չկա, որ հանքարդյունաբերության ոլորտում կատարված ուսումնասիրությունների տեղեկատվությունը չի հայտնվի Ադրբեջանի ձեռքում՝ դառնալով Հայաստանի դեմ միջազգային հարթակներում օգտագործվելու գործիք։ Շատ ավելի ցավալի են հայաստանյան կառույցների գործողությունները, որոնցով փաստացի ջուր են լցնում Ադրբեջանի ջրաղացին:

Հ.Գ.-Ի դեպ, թեմային երեկ անդրադարձել է նաև Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը՝ տարածած հայտարարության մեջ մասնավորաբար նշելով. «Ոչ մասնագիտական գնահատականները, անհիմն մեղադրանքները, ապատեղեկատվությունը պարարտ հող են տրամադրում Ադրբեջանի քարոզչական ռեսուրսներին»: Հայտարարության մեջ նաև հույս է հայտնվում որ զուտ ազգային շահերից ելնելով՝ վերոնշյալ ՀԿ-ները «զգուշավորություն կդրսևորեն՝ չաջակցելու Հայաստանը որպես «տարածաշրջանային աղետ» ներկայացնելու և դեպի մեր երկիր ներդրումները կանխելու Ադրբեջանի քաղաքական նպատակների իրականացմանը»։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր Գրիգորյան Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդ Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան Ավինյան Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու» «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան Բագրատ Սրբազանի գլխավորած երթը այսօր կշարունակվի ժամը 11:00-ից, մեկնարկը կտրվի Սևանի թերակզու խաչմերուկից Մենք ողջունել և ողջունում ենք բոլոր այն նախաձեռնությունները, որոնք ազնիվ մղումով միտված են համազգային համախմբմանն ու պետության գահավիժումը կասեցնելուն. Զաքարյան