Այսօր՝ 21 սեպտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Հերոս հարկատուները» պետք է վճարեն, որ իշխանությունները ուզածի պես ծախսեն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանը նախկինի պես օրումեջ գրառումներ, իհարկե, հիմա չի անում: Բայց նախօրեին Ֆեյսբուքում մի գրառում կատարեց այն մասին, որ Հայաստանի թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է: Փաշինյանը միաժամանակ պարծենում էր, որ 2023 թվականին հարկատուները պետական բյուջե են վճարել 2 տրիլիոն 222 միլիարդ դրամի հարկ և տուրք, ինչը 2017 թվականի համեմատ ավելի է 1 տրիլիոն 64 միլիարդ դրամով (շուրջ 2,6 միլիարդ դոլարով) կամ 92 տոկոսով: Ինչ խոսք, դրական երևույթ է, որ պետությունը կարողանում է մեծ միջոցներ ներգրավել, բայց կա նաև խնդրի մյուս կողմը, թե ինչքանով են այդ եկամուտները նպաստում հանրային բարեկեցությանը և բարելավում քաղաքացիների կյանքը։

Թվում է, թե 5 տարվա կտրվածքով 92 տոկոսով հարկերի ավելացումը պետք է, որ քաղաքացիների կյանքի էական բարելավման հնարավորություն դառնար։ Բայց շարքային քաղաքացու սոցիալական դրությունը ոչ միայն չի լավացել, այլ, ընդհակառակը, գնալով անշեղորեն վատանում է։ Սա նույն «շարքից» է, որ Փաշինյանն անընդհատ խոսում էր «թալանվածը վերադարձնելու», «ապօրինի գույքը» բռնագանձելու և նման միֆերի մասին։ Իհարկե, մի քանի քրեական վարույթներ նախաձեռնվել են, ավելին՝ պետությանը պատճառված վնասները վերականգնելու մասին տեսանյութեր են նկարահանվում, բայց եթե ոմանք մտածում էին, թե այդ ամենից իրենք սկսելու են ավելի լավ ապրել, այսինքն՝ մի բան էլ իրենց է հասնելու ինչ-որ ձևով, ժամանակը ցույց տվեց, թե որքան անհեթեթ էին նման հույսերն ու պատկերացումները: Բայց չշեղվենք. իշխանությունները ոչ միայն չեն բարելավում քաղաքացիների սոցիալական դրությունը, այլև բյուջեն համալրելու նպատակով մտադիր են ավելացնել հանրության պարտավորությունների ծանրությունը՝ հարկերի ու տուրքերի բեռն ավելացնելու միջոցով։ Որոշ դեպքերում այդ մտադրություններն արդեն կյանքի են կոչել:

Ու այնքան շատ ուղղություններով են իշխանությունները ձեռնամուխ եղել հարկերի, տուրքերի ու տուգանքների բարձրացմանը, որ նույնիսկ հարկ չկա հատ-հատ անդրադառնալու։ Անգամ տպավորություն է, որ կառավարության ներկայացուցիչները օրուգիշեր նստած մտածում են, թե էլ որ ոլորտում հարկերն ու տուրքերը բարձրացնեն։ Դեռևս անցյալ տարվանից սկսած էին տնտեսագետները խոսում այն մասին, որ իշխանությունները մտադիր են հարկերն ու տուրքերը բարձրացնել, քանի որ 2024 թվականի համար այնպիսի բյուջե են ներկայացրել, որի կատարման հարցում խնդիր են ունենալու, ու ստիպված են նմանատիպ քայլերի գնալ։ Բնականաբար, այս հարկային բեռը ընկնելու է ոչ միայն գործարար աշխարհի վրա, այլև, ուղղակիորեն կամ անուղղակիորեն «հպարտ քաղաքացիների» ու սպառողների ուսերին՝ այն պարագայում, երբ նրանց եկամուտների էական ավելացում չի նկատվում։ Իսկ սա իր հերթին նշանակում է, որ մեր քաղաքացիների ֆինանսատնտեսական դրությունը ավելի է վատանալու։ Բայց կա նաև հարցի մյուս կողմը:

Դեռ ինչոր տեղ կարող էր ընկալելի լինել պետբյուջե նոր միջոցներ մուտքագրելու մոտիվացիան, եթե այդ գումարները գոնե արդյունավետ ծախսվեին։ Բայց խնդիրն այն է, որ պետական ֆինանսները ոչ միայն արդյունավետ չեն ծախսվում, այլև շատ դեպքերում ուղղակի վատնվում են։ Այդ միջոցների մի ահռելի հատվածը իշխանությունները ծառայեցնում են ոչ թե հանրության, այլ միայն իրենց շահերին։ Բարձր պաշտոններում ծվարած իշխանականները, որոնք հանկարծ փողոցից հայտնվել են պետական կառավարման համակարգում, ահռելի աշխատավարձեր ու պարգևավճարներ են ստանում, երկիրը դարձրել են իսկական «պադավատապետություն», ինչպես նույն Նիկոլ Փաշինյանն էր ժամանակին ասում, նրանց կյանքը կտրուկ բարելավվել է՝ ի հակադրություն գնալով ավելի աղքատացող «հպարտ քաղաքացիների»։

Հենց միայն իշխանականների հայտարարագրերն արդեն վկայում են, թե ինչպես են նրանք կտրուկ հարստացել պաշտոն կամ մանդատ ստանալուց հետո: Լուրջ խնդիր է նաև այն, որ կառավարությունը միլիոններով գումարների ծախսեր է կատարում այնպիսի նախաձեռնությունների կամ ծրագրերի իրականացման ուղղությամբ, որոնք բովանդակային առումով հանրությանը ոչինչ չեն տալիս։ Բայց երբ խոսքը որևէ կարևոր կրթական կամ գիտական նախագծի իրականացման մասին է, ապա դրանց համար միջոցներ չեն գտնվի։ Մի խոսքով, ստացվում է, որ «հերոս հարկատուները» պետք է վճարեն հարկերը, որ «ժողովրդի ծառա» իշխանություններն իրենց ուզածի պես ծախսեն։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

ՀՀ քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում չի դադարեցվում տեղահանվածներին 40+10 000 դրամ աջակցությունը ԵՄ-ն վերջապես պետք է ավելին անի Հայաստանի և Հրվ․ Կովկասի համար. Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Bank of Georgia ընկերության խորհրդի նախագահ Մել Քարվլին ՉԼ․ մրցաշարային աղյուսակն առաջին տուրից հետո Իրանից Հայաստան աղ տեղափոխող բեռնատարում հայտնաբերվել է 58,750 տուփ ծխախոտ (տեսանյութ) Դիլիջանի ոլորաններում մառախուղ է․ ի՞նչ իրավիճակ է Լարսում «Խաղային լիգան» պատրաստ է անցկացնել առաջին ինտելեկտուալ խաղը. հանդիպումը՝ Սեպտեմբերի 21-ին Բաժնետերերը և նրանց ներկայացուցիչները միջամտելու իրավասություն չունեն․ ԶՊՄԿ Սկանդալային ձայնագրությունների հետքերով Հայաստանում նշվել է աստղագիտության օրը Սեպտեմբերի 27-ին և 28-ին Ծաղկաձորում կանցկացվի «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումը», որի գլխավոր հովանավորը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է Մենք ապրում ենք ավտորիտար դիկտատուրայի պայմաններում. Ավետիք Չալաբյան Այս տարի արևային էներգետիկ համակարգերի հզորությունը կաճի 29 տոկոսով Հանրային ռադիոյում տրամադրություններ են շոշափում Խայտառակ և ամոթալի որոշում. Փաշինյանը վախենում է նոր ընտրություններում պարտվելուց Ռուսաստանը ծաղրում է Փաշինյանի հայտարարությունները Արցախը մեր հայրենիքն է․ այն պետք է կրկին դառնա հայկական․ «ՀայաՔվե» Սահմանադրության փոփոխությունները պետք է ուղղված լինեն ոչ թե պատմական ճշմարտությունից հրաժարվելուն, այլ պետականության և տարածքային ամբողջականության պահպանմանը. Արշակ Կարապետյան Ինչո՞ւ եկեղեցին, և դրանից բխող մի դժվար հարց. Վահե Հովհաննիսյան Երևանը ավելի հարմարավետ ու բարեկարգ դարձնելու նպատակով շարունակում ենք կյանքի կոչել երթևեկության բեռնաթափմանն ուղղված նոր նախագծեր․ Ավինյան (տեսանյութ) «Ծխողի համար պետք է դիսկոմֆորտ ստեղծվի», «Չի կարա տենց բան լինի, դա աննորմալ ա»․ Նիկոլ Փաշինյան 6 մարզում հայտնաբերվել է օդի աղտոտման դեպքեր Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Երևանին Երևանում շինհրապարակների կահավորման համար նոր չափորոշիչներ են սահմանվել. Քննարկում քաղաքապետարանում Ասում են՝ տուգանքդ ինչքա՞ն է, մեկ միլիո՞ն, առ, ու շարունակում են էլի աշխատել, պետք է բացառել սա. Նիկոլ Փաշինյան Վերականգնման աշխատանքներ են իրականացվում Ամբերդում, պեղումներ՝ Արուճում Չեմպիոնների լիգա. սեպտեմբերի 19-ի խաղացանկը Առգրավել Ադրբեջանի ֆինանսական ակտիվները և դրանք փոխանցել տեղահանված արցախցիներին. Ադամ Շիֆն օրենսդրական նախագիծ է ներկայացրել Իմ բարձր ջերմությունն ու հազը, պարզվեց, թոքաբորբ էր. Սիրուշո Արարատի և Լոռու մարզերում կրթահամալիր կկառուցվի. որոշումը կառավարության օրակարգում է Անդրանիկ Քոչարյանի ապօրինությունները ռազմական ոստիկանությունում․ պահեստազորի փոխգնդապետի ահազանգը ԶՊՄԿ-ն ահռելի միջոցներ է ծախսել կրթական ոլորտի վրա Հայոց Համազգային Միասնություն» կուսակցության անդամներն այցելել են Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու զոհված հայորդիներին Զբոսաշրջիկների թիվը շարունակում է նվազել Փաշինյանը սեփական թիկնապահներից է վախենո՞ւմ «Փյունիկը» վաճառում են. ՀՖՖ-ն հասավ իր ուզածին Արցախի հայաթափման մեկ տարին. վարչախումբը տեղեկատվական տեռոր է իրականացնում Այդ ճանապարհի նկատմամբ Հայաստանի իրավազորությունը կարմիր գիծ է. Սոնա Ղազարյան «Ապրելու երկիր» կուսակցության ուղերձը՝ Արցախը ագրեսոր Ադրբեջանի կողմից բռնազավթելու մասին 2018-ին տեղի ունեցածն իսկապես հեղափոխություն է, քանի որ հեղափոխական ձևով փոխվում են արժեքները. Մենուա Սողոմոնյան