Այսօր՝ 27 հուլիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաշինյանի նոր Սահմանադրությանն «այո» ասելով՝ կունենանք Հայաստանի ադրբեջանական ենթապետություն. Սուրեն Սուրենյանց

Փետրվարի 7-ին Հայաստանի Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը գաղտնազերծեց Ալիևի հետ «Խաղաղության պայմանագրի» շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններից մեկը։

«Այդ տեքստի մեջ կա մի համաձայնեցված հոդված, որտեղ ասվում է, որ կողմերը չեն կարող հղվել իրենց օրենսդրությանը՝ այս պայմանագրով ստանձնած որևէ պարտավորություն չկատարելու համար»,- ասել է Փաշինյանը՝ ի հեճուկս նրա, որ Հայաստանի որևէ ղեկավար չի կարող ստորագրել մի փաստաթղթի տակ, որը վեր կլինի երկրի Սահմանադրությունից։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը Փաշինյանի վերը նշված հայտարարությունը պայմանավորեց վերջինիս կողմից Ադրբեջանի հետ ունեցած և ընդդեմ Հայաստանի սեպարատ պայմանավորվածությունների համատեքստում։ Ընդդեմ Հայաստանի, որովհետև, ըստ Սուրենյանցի, Փաշինյանն Արևմուտքի և Ալիևի հետ պայմանավորվածությունների գալով՝ խնդիր ունի ոչ թե պաշտպանել հայկական շահը, այլ աշխատել ընդդեմ Ռուսաստանի, հետևապես, Հայաստանի Անկախության հռչակագրի չեղարկման ցանկության տակ ավելի խորքային բան է թաքնված, քան ներկայացվում է։

«Փաշինյանն օրերս մի անկեղծ խոստովանություն արեց Ազգային ժողովում։ Ասաց՝ Սահմանադրություն փոխելը պետք է ոչ թե Անկախության հռչակագրի, այլ՝ ավելի գլոբալ համատեքստում։ Փաշինյանի գերնպատակը «Խաղաղության պայմանագիր» ասվածը չէ. դա թյուր կարծիք է։ Նրա նպատակը Հայաստանի արտաքին քաղաքական փոփոխությունն է։ Կոդերով հենց այդ մասին էր խոսում, երբ ասաց, որ Եվրամիությունն արդեն մեր տարածաշրջանում է»,- ասաց Սուրենյանցը՝ ուշադրություն հրավիրելով այն հանգամանքի վրա, որ Նիկոլ Փաշինյանը սկսեց խոսել նոր Սահմանադրության մասին, երբ Հայաստան այցելեցին Արևմուտքի երեք էմիսարները՝ ԵՄ հատուկ ներկայացուցիչը, ՆԱՏՕ հատուկ ներկայացուցիչը և ԱՄՆ համանախագահը։

«Հարց՝ երբ Բաքուն է հրաժարվում արևմտյան հարթակներում բանակցելուց, ինչո՞ւ են նրանք գալիս Հայաստան։ Հիշեք, որ ականապատ 8 դաշտերի քարտեզներն Ադրբեջանին տալու հայտարարությունը և Հայաստանում նոր Սահմանադրություն ընդունելու մասին հայտարարությունը Փաշինյանն արել է արևմտյան այս պաշտոնյաների՝ Հայաստան գալուց հետո։

Ակնհայտ է՝ Արևմուտքը ցանկացած գնով է ցանկանում հասնել «Խաղաղության պայմանագրի»՝ ընդհուպ Հայաստանի նշաձողն իջնեցնելու։ Անդամահատված Հայաստանն էլ եթե լինի, Արևմուտքին դա հետաքրքիր չէ։ Նրանց շահերի ծիրում է՝ անել այնպես, որ Հարավային Կովկասում սահմանափակի Իրանի և Ռուսաստանի ազդեցությունը»,- ասաց Սուրենյանցը՝ մանրամասներ ներկայացնելով իշխանամերձ փորձագետներից մեկի հետ իր խոսակցություններից մեկից։

«Ինձ հասած տեղեկություններով՝ Փաշինյանը պլանավորում է նոր Սահմանադրության հանրաքվեն անցկացնել ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցով. Քաղաքացիներին ասելու են՝ կո՞ղմ եք ՀԱՊԿ-ից դուրս գալուն, Սահմանադրությանն ասեք՝ ԱՅՈ, եթե ԴԵՄ եք, ուրեմն՝ կողմ եք լինելու պատերազմին։

Նույնիսկ այդ պարագայում, սակայն, հաշվի առնելով Երևանի ավագանու ընտրությունների արդյունքերը, խիստ կասկածում եմ, որ Փաշինյանը կկարողանա հանրաքվե անցկացնել, ուստի մենք ամեն ինչ պետք է անենք, որ բանը հանրաքվեի չհասնի, պետք է տապալել գործընթացը, որ այն ԱԺ-ից դուրս չգա, որովհետև նոր Սահմանադրությանը տրված ԱՅՈ-ն նշանակելու է Հայաստանի ադրբեջանական ենթապետություն»,- ասաց Սուրենյանցը։

 Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինի Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետ Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ Պետրոսյան Էկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից 300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն Մանվելյան Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. Կամենդատյան Ինչպե˚ս տեսակավորել թափոնները. երեխաները սովորում են մանկապարտեզում, հետո նաև կիրառում տանը Սկանդալային մանրամասներ` էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանի գործունեության մասին