Այսօր՝ 13 սեպտեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչպե՞ս նշել սիրո տոները․ խորհուրդներ Idram-ից և IDBank-ից

Հաշված օրեր են մնացել փետրվարյան սիրո տոներին։ Անկախ նրանից՝ Տեառնընդառաջը տոնողների խմբից եք, թե Վալենտինի, միևնույն է պետք է նախապես մտածել, թե որտեղ եք նշելու։ Կարծում ենք՝ արդեն ձանձրացել եք դասական սրճարան-ռեստորաններում զուտ սնվելով, «մի բաժակ բան» խմելով տոնելու տարբերակից։ Հենց այդ պատճառով Idram-ն ու IDBank-ը մի տեղում են հավաքել ամենատարբերվող ու յուրահատուկ գաղափարները, որպեսզի 2024-ի ձեր սիրո տոներն անմոռանալի դառնան։

Անկախ նրանից՝ որքան ժամանակ եք միասին, առաջին հանդիպման ու սիրո խոստովանության վայրը միշտ հաճելի հիշողություններ է արթնացնում։ Կարող եք վերադառնալ այդ վայր, իսկ եթե հնարավոր է՝ այդտեղ նաև յուրահատուկ ընթրիք կազմակերպել, գերազանց կստացվի․ գուցե դա զբոսավայր էր կամ տեսարժան վայրերից մեկը։ Եթե տարածքն, այնուամենայնիվ, հարմար չէ ճաշկերույթ ու ռոմանտիկ երեկո կազմակերպելու համար, ապա կարող եք պարզապես զբոսնել տարածքով՝ հիշելով երկուսիդ համար թանկ օրը։

Հաճախ թերագնահատված է զույգով սպա պրոցեդուրաների այցելելը։ Ի՞նչ կասեք․ երկուսով լիարժեք վայելել բուժական կամ լիցքաթափող մերսումը կամ այցելել որևէ ջրային պրոցեդուրայի․․․ որակյալ ժամանցն ապահովված է։

Եթե երկուսդ էլ ակտիվ հանգստի սիրահար եք, ապա հիմա ամենալավ ժամանակն է, երբ կարելի է վայելել ձմեռային սպորտաձևերը՝ համատեղելով ժամանցն ու առողջ ապրելակերպը։ Դահուկավազք կամ սնոուբորդ լինի, թե գեղասահք՝ հրաշալի ժամանակ կանցկացնեք ձմեռվա հեքիաթային միջավայրում, դե իսկ տաք շոկոլադը միշտ կա՝ տաքանալու ու ուժերը վերականգնելու համար։ Այս կերպով անցկացված Տրնդեզն ու Վալենտինը հաստատ երբեք չեք մոռանա, վստահեցնում ենք։

Ակտիվ ժամանցի հրաշալի տարբերակ կլինեն նաև խաղային սրահներն ու խաղահրապարակները՝ անթիվ ատրակցիոններով ու խաղային սարքերով։ Ո՞վ է ասել, որ խաղերը տարիքային սահմանափակում ունեն․ սիրո տոնն առօրյա հոգսերից կտրվելու ու խաղի մեջ մտնելու ամենալավ պահն է, ուրեմն էլ մի՛ հապաղեք ու պլանավորեք Ձեր օրը նախապես։

Եթե կոմֆորտ զոնան լքել ամենևին չեք ցանկանում, ապա հիշեցնում ենք, որ տանը նշելու գաղափարը ոչ ոք չի չեղարկել։ Պարզապես պատվիրում եք երկուսիդ սիրելի ուտեստներն ու աղանդերը, նախընտրելի խմիչքը և վայելում մտերմիկ երեկոն։

Եթե բյուջե պլանավորելն, ամեն դեպքում, ոչ մի կերպ ձեր մասին չէ, բայց չեք էլ ուզում բաց թողնել սիրո տոները, ապա, ինչպես միշտ, այս անգամ ևս օգնության կհասնի Rocket Line սահմանաչափը, որով կարող եք վճարել ամենուր, ուր կա Իդրամով վճարելու հնարավորություն։ Այս ամենին գումարած՝ Rocket Line 0%-ով կարող եք վճարել ավելի քան 8000 վաճառակետերում՝ օգտվելով մի շարք ծառայություններից, խանութ-սրահներից, սննդի կետերից և ոչ միայն՝ վճարելով գումարը հետո՝ առանց տոկոսի։

Գաղափարները տվեցինք, Rocket Line-ի մասին հիշեցրինք, մնում է մաղթել ձեզ բարի ժամանց․․․ Եվ հիշեք, որ ամենալավ տոներն այն օրերն են, երբ միասին եք, անկախ նրանից՝ որտեղ կլինեք և որքան գումար կհատկացնեք։ 

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Սփյուռքը Հայաստանի անվտանգությունն ապահովելու լուրջ ներուժ ունի. Կարապետյան Լուկաշենկոն որոշել է վերջնականապես փչացնել հայ-բելառուսական հարաբերությունները Ընդդիմությունը մեղմացրե՞լ է հռետորաբանությունը Փաշինյան-Բլինքեն. ի՞նչ են պարտադրում ՀՀ իշխանություններին Արևային էներգիան կարող է դառնալ Բրազիլիայի տնտեսական աճի շարժիչներից մեկը Ucom-ը և Impact Hub Երևան-ը մեկնարկեցին «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագիրը Փոթորիկ մի բաժակ ջրում կամ հեքիաթ` պետությանը հասցված վնասի մասին. Past.am Նոր ձևաչափերը և հասարակությունը կդառնան գործընկերներ. Վահե Հովհաննիսյան Երևանում 2024-2025թթ ընթացքում ընդհանուր առմամբ 237 կմ ջրագիծ և կոյուղագիծ կանցկացվի ու կփոխարինվի․ քաղաքապետարան (տեսանյութ) «Չելսիի» կիսապաշտպանին զրկել են վարորդական իրավունքից Նոր որոշում. Ոստիկանության կրթահամալիրն ու ճգնաժամային կառավարման ակադեմիան կմիավորվեն 34 պետություն արդեն ԲՐԻԿՍ-ին միանալու ցանկություն է հայտնել. Պուտին Կհամաֆինանսավորվի Կիրանցի և հարակից գյուղերի գազիֆիկացման ծրագիրը. որոշումը կայացվել է այսօրվա նիստում Լուսառատի դպրոցի մոտ դանակաhարություն է եղել․ ինչ է հայտնի «Երբ իմացա, որ հայր եմ դառնալու, ինձ համար սթրես էր». Սոս Ջանիբեկյան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանը կանգնած է կրիտիկական խաչմերուկում, ԱՄՆ-ն կարող է բացառիկ և որոշիչ դերակատարում ունենալ. ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի նախագահ Ֆուտբոլիստ լինելն այնքան էլ հաճելի չէ, որքան շատերն են կարծում. Պիկե Հայաստանի Հանրապետական Կուսակցության Գործադիր մարմնի հայտարարությունը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգի վերաբերյալ Աշխարհում մարդկանց մոտ թռչնագրիպի դեպքերի թիվը գերազանցել է 2023 թվականի ցուցանիշները Իրանի խորհրդարանը կոչ է արել առաջնահերթ ուշադրություն դարձնել հարեւան երկրների հետ հարաբերություններին Ժամկետանց ու առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում Նոյեմբերյանի պետական քոլեջն էներգետիկ անկախություն կունենա Արևմտամետները պատրաստվում են ստորագրահավաքի Հայաստանում ծանր հանցագործությունների թիվն աճել է Փաշինյանը սկսել է դժգոհել Արևմուտքից Եռակողմ հայտարարությունը սպառնում է նոր փորձաքար դառնալ հայ-ռուսական հարաբերություններում Երևանցիներին տրված մեր խոստումներն անշեղորեն իրականացնում ենք. Տիգրան Ավինյան Գագիկ Ծառուկյանը Հայաստանում որևէ ուժի հետ շփման հարցում չունի միջնորդների կարիք. Իվետա Տոնոյան ԶՊՄԿ-ն երբևէ պատժամիջոցների տակ չի եղել Վարչախումբը մտադիր է սահուն կերպով փակել ատոմակայանը․ Արմեն Մանվելյան Բրիտանացին տարեկան 1270 դոլար է վաստակում արևային մարտկոցների շնորհիվ. ինչպե՞ս է նա հասել դրան Հարվածներ կրթական համակարգի թիկունքին. «Փաստ» Տարածաշրջանայի՞ն, թե՞ արտատարածաշրջանային. «Փաստ» Սո՞ւտ, «կռուտի՞տ», թե՞... բոլորը միասին՝ որպես սովորություն. «Փաստ» «ՀայաՔվե» նախաձեռնության հովհանավորությամբ մեկնարկել է Արարատյան քաղաքական կրթության լաբորատորիայի երկրորդ հոսքի ընդունելությունը. Չալաբյան Նույն փոցխի վրա ցատկոտելը՝ սիրելի «մարզաձև». «Փաստ» Կարևոր է կենտրոնանալ ազգային շահերի վրա, այսինքն՝ վերջ տալ արտաքին գերակայությունների փոփոխմանը. Արշակ Կարապետյան «Իրավական առումով Արցախի հարցը փակված չէ, կարողանում ենք տաք ու բաց պահել այս հարցը նա միջազգային հարթակներում». «Փաստ» ԵՄ վիզային ազատականացման միֆը՝ նոր վտանգ Հայաստանի համար. «Փաստ»