Վարդենիսում լարված իրավիճակ է. բնակիչները ճանապարհ են փակել (լուսանկարներ)
![](/timthumb.php?src=/disc/12-02-24/af37203ba0eb183dc4fa35655d3df3c2.jpg&w=708)
Այս պահին Վարդենիսում լարված իրավիճակ է: Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչները փակել են քաղաք մտնող գլխավոր ճանապարհը: Բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի։ Քանի որ իշխանությունը որոշել է փակել Վարդենիսի անձնագրային և վիզաների վարչության գրասենյակը՝ դրանով էլ ավելի բարդացնելով սահմանամերձ բնակիչների բնականոն կյանքը: Նշենք, որ ակցիային մասնակցում է նաև Վարդենիսի քաղաքապետ Ահարոն Խաչատրյանը:
Մենք ավելի վաղ գրել էինք , որ Վարդենիսում գտնվող հիմնարկություններն, այդ թվում Վարդենիսի պոլիկլինիկան, տևական ժամանակ ստորագրահավաք էին իրականացնում՝ ի աջակցություն անձնագրային բաժնի։ Մեծ թվով ստորագրություններ են հավաքվել, պատրաստվում են հանձնել մարզպետարանին և անկնկալում են իրենց պահանջը բավարարող պատասխան։