Այսօր՝ 07 նոյեմբերի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կոտայքում կանանց են առևանգել․ ի՞նչ է հայտնի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթների շրջանակներում Կոտայքի մարզային քննչական վարչության և ԵՔՔՎ Էրեբունի Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչների կողմից իրականացված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են մարմնավաճառների նկատմամբ ավազակություն կատարելու, վերջիններիս առևանգելու դեպքերը, պարզվել քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ: Հայտնել է ՀՀ քննչական կոմիտեն։

Քննությամբ պարզվել է հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, ովքեր բարեկամներ են՝ Կոտայքի մարզի 34 և 25-ամյա բնակիչներ:

Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2024թ․ հունվարի 30-ին` ժամը 00:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցում Կոտայքի մարզի հիշյալ բնակիչները պայմանավորվել են մարմնավաճառությամբ զբաղվող կնոջ հետ՝ հյուրանոցներից մեկում գումարի դիմաց սեռական բնույթի ծառայություն մատուցելու շուրջ: Սակայն ավտոմեքենա նստելուց հետո նշված անձինք ավտոմեքենան վարել են ոչ թե դեպի հյուրանոց, այլ՝ դեպի Ջրվեժ գյուղի դաշտամիջյան հատված։ Այդ ընթացքում 25-ամյա երիտասարդը տեղափոխվել է ավտոմեքենայի հետնամաս, որից հետո ավտոմեքենայի դռները փակել են՝ կնոջը թույլ չտալով ավտոմեքենայից դուրս գալ։ Այնուհետև երիտասարդը կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ է կատարել, իսկ 34-ամյա տղամարդը, ատրճանակի նմանվող առարկայի գործադրման սպառնալիքով, կնոջն ստիպել է իր մոտ եղած գումարը՝ 48 000 ՀՀ դրամ, տալ իրենց, որից հետո, վերջինիս թողնելով դաշտամիջյան հատվածում, հեռացել են:

Դեպքից ժամեր անց՝ 05:30-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, 34-ամյա տղամարդը ձերբակալվել և վերջինիս կողմից շահագործվող «Հունդայի» մակնիշի ավտոմեքենով հանդերձ տեղափոխվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժին:

Նախաքննության ընթացքում տվյալներ են ստացվել Կոտայքի մարզի վերոհիշյալ անձանց կողմից նշված դեպքից օրեր առաջ նույնաբնույթ այլ հանցագործություն կատարելու վերաբերյալ ևս, որի կապակցությամբ մեկ այլ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում:

Ըստ նշված վարույթի նյութերի՝ վերոհիշյալ անձինք 2024 թվականի հունվարի 19-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, մարմնավաճառությամբ զբաղվող մեկ այլ կնոջ հետ ձեռք են բերել վերջինիս կողմից գումարի դիմաց իրենց սեռական բնույթի ծառայություն մատուցելու պայմանավորվածություն: «Օպել» մակնիշի ավտոմեքենայով նրան տարել են Ջրաշեն թաղամաս, որտեղ ծեծել են, հայհոյել, սպառնալով վերցրել նրա հեռախոսը և 47.000 դրամ գումարը:

Որոշում է կայացվել, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով, նշված քրեական վարույթները միացնելու և համատեղ քննությունը ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում կատարելու վերաբերյալ:

Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում, 2024 թվականի փետրվարի 1-ին, հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, ձերբակալվել է նաև 25-ամյա երիտասարդը:

Նախաքննության ընթացքում կատարվել են անհրաժեշտ քննչական գործողություններ: 34-ամյա տղամարդու մասնակցությամբ կատարվել են նաև դեպքերի վայրերի զննություններ, որի ժամանակ հայտնաբերվել և վերցվել են քննության համար ապացուցողական նշանակություն ունեցող առարկաներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ 34-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և 46-252-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ 25-ամյա երիտասարդին՝ 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 191-րդ հոդվածի 1-ին մասով, 252-րդ հոդվածի 1-ին մասով (երկու դրվագ)։

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Չինաստանի ազգային օպերայի թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթն իմ կյանքի ամենաանմոռանալի ելույթներից մեկը կլինի. Մարի Հակոբյան Մեդվեդևը հայտնել է՝ ո՛ր միգրանտները պետք է լքեն Ռուսաստանը Ֆուտբոլի Մ19 տարեկանների թիմը սկսում է նախապատրաստվել ԵԱ-ի որակավորման մինի մրցաշարին ՌԴ արտաքին հետախուզությունը՝ ՀՀ-ում ԱՄՆ-ի պլանների մասին Ժամանակն ապացուցեց, որ Սերժ Սարգսյանի՝ ԵԱՏՄ անդամակցելու եւ ՌԴ-ի հետ դաշնակցային կապերի խորացման որոշումներն արդարացված էին. Շարմազանով Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. հայտնաբերվել է 31-ամյա տղшմшրդու մարմին և նամակ՝ ուղղված մորը Նիկոլ Փաշինյանը երկիրը միտումնավոր տարել է պարտության. «ՀայաՔվե» Rimi-ն արևային էներգիայի պարկ է ստեղծում 1,6 մլն եվրոյով Իրանցի փորձագետները եղել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում «Քաղաքացու անվստահությունը պետության հանդեպ մեծանում է, նա այլևս չի հարգում նրա խոսքն ու առաջարկները և չի փորձում նրա հետ համագործակցել». «Փաստ» Թշնամական կեղծ քարոզչաթեզերի աղմուկը՝ հայաստանյան լռության ֆոնին. «Փաստ» Ապագայի նկատմամբ անվստահությունը՝ իշխանության նկատմամբ տոտալ դժգոհությունների ֆոնին. «Փաստ» «Մեր տարածաշրջանը չափազանց կարևոր է մեզ համար, բայց այնքան կարևոր չէ Թրամփի համար». «Փաստ» Նպատակ ունեն հնարավորինս արագ մոռացության մատնել իրենց իսկ մեղքով կրած պարտությունն ու կորուստները. «Փաստ» Ազդեցության գոտիների նոր բաժանման արդյունքում Հարավային Կովկասը կանցնի՞ ՌԴ-ի հսկողության տակ. «Փաստ» Ո՞վ կդառնա ՍԱՏՄ նոր ղեկավար. «Փաստ» Տարածաշրջանային առևտրային «դիվեսիֆիկացիան» ու իրական պատկերը. «Փաստ» Ամերիկան կարող է նպաստել Ուկրաինայի խնդրի կարգավորմանը․ Պեսկով Ցանկանում ենք՝ Ադրբեջանի «պատմական նվաճումները» ամրապնդվեն խաղաղության պայմանագրի ստորագրման միջոցով. Էրդողան Ով էլ ընտրվի Նահանգների նախագահ, մենք պետք է կարողանանք ձևավորել այնպիսի քաղաքական էլիտա, որը կարող է հստակ հաշվել Հայաստանի պետական շահն ու պաշտպանել այն․ Մհեր Ավետիսյան ՃՏՊ-ները նվազել են 9,8 տոկոսով «Միսս Ռուսաստան 2015»-ը ձերբակալվել է թանկարժեք զարդերի մաքսանենգության կասկածանքով Չինաստանը հայտարարել է, որ կաշխատի ԱՄՆ-ի կառավարության հետ՝ փոխադարձ հարգանքի հիման վրա Լիբանանից արձակված հրթիռն ընկել է Թել Ավիվի օդանավակայանի մոտ ՖԻՖԱ-ի նախագահը շնորհավորել է Թրամփին Եթե վարչապետն ու այլ պաշտոնյաներ հայկական արտադրանքը ժամանակ առ ժամանակ ծաղրեն չեն էլ կարող դիվերսիֆիկացնել․ Նաիրի Սարգսյան «Բախտի տերը» ֆիլմի նկարահանման հրապարակում Snoop Dogg-ի նմանակն է. Sharm Holding-ը լուսանկարներ է հրապարակել ՊԵԿ-ը բացահայտել է շուրջ 603 մլն դրամի ստվերային շրջանառության դեպք Վանում հայտնաբերվել է ուրարտական ապշեցուցիչ ​​արձան Լիահույս եմ, որ ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև հարաբերություններում նոր հնարավորություններ կընձեռվեն, հատկապես՝ Հարավային Կովկասում տևական և կայուն խաղաղության հաստատման պարագայում. Փաշինյանը՝ Թրամփին Մադրիդի «Ռեալ»-ը կրկնել է ակումբային հազվագյուտ հակառեկորդ. նման բան չէր եղել արդեն 15 տարի Փաշինյանը լավ գիտի՝ իշխանությունը կորցնելուց հետո հետն ինչ է կատարվելու․ Նաիրի Սարգսյան ՌԴ-ում բերման է ենթարկվել ՀՀ քաղաքացի, որն ըստ իրավապահների՝ Ուկրաինայի ԶՈւ կողմից մասնակցել է պատերազմին Քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդին կմնա կալանքի տակ Երկրաշարժ՝ Թուրքիայում Ադրբեջանի հորինած պահանջների զավեշտալի օրինակները ծայրահեղության են հասել․ «Գեղարդ» հիմնադրամ Դարձիր թվային կամ լռիր հավերժ․ Սերգեյ Առաքելյան «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը ներկայացրել է ՀՀ պետական կառույցներից ստացած 3-րդ առաջարկ-պահանջի պատասխանը Արևային էներգիայի ոլորտում գլոբալ ներդրումները կարող են հասնել 500 մլրդ դոլարի «‎Խաղաղության պայմանագրում» Արցախ չկա․ Մենուա Սողոմոնյան