Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Որն է Թրամփի օրոք ԱՄՆ-ի «ոսկե դարի» միակ պայմանը․ The Economist ՌԴ-ն ներքին նախապատրաստություններ է անում Պուտին-Թրամփ շփման համար. ՌԴ ԱԳՆ Ինչու՞ է Թրամփը 100 օր ժամանակ տվել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու համար Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց 67-ամյա քաղաքացուն դանակահարել էր Առինջ գյուղի բնակիչը՝ իր տան մեջ2025 թվականին նախատեսում ենք ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս․ Տիգրան ԱվինյանԻնձ ուզում էին փոխարինել ռուսամետ Մեդվեդչուկով. Զելենսկին պատմել է՝ ինչ է 2022-ին պահանջել Մոսկվան Անահիտ Սիմոնյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել «Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին»Յոլա ենք գնում. ոսկու վաճառքը նվազել է հարկերի ավելացմամբ (տեսանյութ)Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը Արարատում բախվել են «Toyota»-ն և ՊՆ-ի «KamAZ»-ը. կան տուժածներ «Բորուսիայի» գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ (տեսանյութ) «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին Պատրա՞ստ ենք մենք նոր՝ ավելի մեծ թափով պատերազմի, ինքնակազմակերպման, ինքնապաշտպանության. Աննա ԿոստանյանՆացիստական Բաքուն հայ ժողովրդին է անվանում «ֆաշիստ»‎․ Մենուա Սողոմոնյան ՀՀ կառավարությունն անտեսեց գյուղատնտեսության զարգացման առաջարկը․ «Հայաստանը ես եմ» Մենք չէինք կարող մեզ թույլ տալ պարտվել 1:3 հաշվով. հանդիպումը դիտարժան ստացվեց բոլորի համար. Ռաֆինյա ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Հասարակություն

«Մի աղջիկ ուշագնաց եղավ, ահավոր էր»․ ի՞նչ է կատարվում Արմավիր-Երևան երթուղում

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին


Արդեն մեկ ամիս է՝ Արմավիրի մարզի Արմավիր և Մեծամոր համայնքների բնակիչներն անհույս սպասում են, թե հանրային տրանսպորտի հարցը կլուծվի։ MediaHub-ը հետևողականորեն ներկայացնում է խնդիրը՝ հավատալով, որ պատկան մարմիններն ականջալուր կլինեն և կփորձեն լուծել խնդիրը։

Մարզը սպասարկող «Գալակտիկա տրանս» մասնավոր ընկերությունը մեկ ամիս է՝ չի աշխատում, քանի որ ՏԿԵՆ-ը հրաժարվում է ընկերությանը տեղեկանք տալ, որով հնարավոր կլինի մեքենաները տեխզննման տանել։ Գերատեսչությունից մեզ միշտ արձագանքում են, թե ավելի ուշ զանգելու դեպքում հստակ հիմնավորում կստանանք, բայց թե այդ «ավելի ուշը» ե՞րբ է, դեռ չենք հասկացել։

Ինչևէ, հիմա մարզը սպասարկող ընկերություն չկա, ով ասես, դարձել է քաղաքացիներին իր մեքենայով Երևան հասցնող՝ անկախ նրանից իր մեքենան սարքի՞ն է, ենթակա՞ է երթուղի դուրս գալու։

«Ինչ մեքենա ասես, կանգնած է, էն ձյան օրը մի քանի մեքենայի մոտեցա, որ գնամ Երևան, բոլորի «պագրիշկաները քաչալ էին», ստիպված քաղաքացիներից մեկի մեքենան եմ կանգնեցրել, խնդրել, որ ինձ էլ հետը Երևան տանի»,- ասաց մեր զրուցակիցներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի, որ Մեծամորից է գալիս Երևան, պատմեց, որ այսօր անհասկանալի «Գազել» է կանգնել, մեջն այնքան մարդ է եղել, որ շնչելու օդ անգամ չի մնացել։

«Մի աղջիկ ուշագնաց եղավ, ահավոր էր»,- պատմեց մեր զրուցակիցը։

Արմավիրի համայնքապետարանից վստահեցնում են, որ ամեն ինչ անում են խնդիրը շուտափույթ լուծելու համար, սակայն և շարունակում, ամեն ինչ չէ, որ իրենց ձեռքում է։ Հատկապես երթուղի դուրս եկող մեքենաների մասով համայնքապետարանը որևէ բան անել չի կարող, վերահսկողական մեխանիզմ չունի։

Քաղաքացիները ևս հասկանում են, որ միայն իրենց համայնքապետարանով հարցը լուծել հնարավոր չէ, սակայն իրենց այս պահին չի հետաքրքրում, թե ում դաշտում է խնդրի լուծումը․ մեծ հաշվով, դա իրենց «հարցը չէ»։

«Դե թող չվերահսկեն, տաքսիստներն էլ պասաժիրի համար իրար ծեծեն։ Ինչ ասես, կատարվում ա, մենք ի՞նչ անենք։ Մեր համար մեկ ա՝ որ ընկերությունը գիծ դուրս կգա, ում մեքենաները կաշխատեն։ Էս բարդակը մի օր պիտի՞ վերջանա»,- նկատեց մեր զրուցակիցներից մեկ ուրիշը։

Ինչևէ, մենք այսօր էլ ենք փորձել կապ հաստատել ՏԿԵՆ-ի մամուլի խոսնակի հետ․ զանգն անպատասխան մնաց, բայց օրվա մեջ կրկին կփորձենք, գուցե բախտ վիճակվի հարցի պատասխանը ստանալ։

Նարե Գնունի