Այսօր՝ 07 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք. փետրվարի 15-ի աստղագուշակ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Խոյ: Որոշ գործերում հաջողություններ կունենաք: Ինչ վերաբերում է առավել կարևոր հարցերին, ավաղ, աստղերն այսօր ձեզ չեն հովանավորում: Օրը նպատակահարմար չէ լայնածավալ նախագծերի շուրջ  աշխատելու, մի շարք սկզբունքային հարցեր քննարկելու համար: Հնարավոր է որոշակի գումարային շահույթ:

Նոր ծանոթների հետ հարաբերությունները կլարվեն: Լեզու չեք գտնի նաև նրանց հետ, ում  հետ ձեր շփումները  ձևական բնույթ են կրում: Հարազատները չափազանց խստապահանջ կլինեն: Օրվա երկրորդ կեսին ինքնազգացողոությունը կարող է փոքր-ինչ վատանալ:

Ցուլ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Բարեհաջող օր է սպասվում: Գործնական բազմաթիվ հնարավորություններ կստեղծվեն, կհանդիպեք մարդկանց, ում շնորհիվ կիրականացնեք ձեր մտահաղացումները: Այսօր շատ կարևոր է չշտապել: Հապճեպ կայացրած որոշումները սխալների կհանգեցնեն, իսկ հետագայում դրանց շտկումը շատ ժամանակ կպահանջի:

Սիրային հարցերում աստղերն այսօր ձեր կողմից են: Հնարավորություն կունենաք հաշտեցնել նախկինում գժտված հարազատներին, վերականգնել ընդհատված  որոշ հարաբերություններ:

Երկվորյակ: Դրական միտումների ազդեցությունը շատ մեծ է: Այսօր հաջողությունն  ամենուր կուղեկցի ձեզ: Նոր հորիզոններ կբացվեն: Բարեհաջող օր է աշխատանքը փոխելու ձեր ծրագրերի քննարկման, ինչպես նաև նոր գործընկերների հետ համագործակցության համար: Ֆինանսական հարցերում պատկերը,միանշանակ,  կգոհացնի:

Անձնական կյանքում ևս ամեն բան լավ է: Կիրականանան վաղեմի ցանկություններն ու գաղտնի երազանքները: Ճիշտ կվարվեք, եթե նախաձեռնությունը ձեր ձեռքն առնեք: Հրաշալի օր է զգացմունքները խոստովանելու, սիրելիի հետ անկեղծ զրույց ունենալու համար:

Խեցգետին: Այսօր ձեր օրն է, ամեն ինչ կստացվի, իսկ  որոշ գործեր պարզապես հիանալի ընթացք կստանան: Շատ կարևոր է զբաղվել այն ամենով, ինչը հոգեհարազատ է, հակառակ դեպքում ձախողման վտանգը մեծ է: Իրենց մասին կհիշեցնեն մարդիկ, ում հետ նախկինում արդյունավետ համագործակցել եք, հավատացեք, ձեր համատեղ աշխատանքը կրկին անգամ արգասաբեր կլինի:

Տրամադրությունը կփչացնեն մանր խնդիրները, որոնք օրվա մեջ շատ կլինեն: Թեև կփորձեք արտաքին հանգստություն պահպանել, ձեր վրդովմունքը  հարազատների աչքից չի վրիպի: Ցանկանալով պարզել, թե բանն ինչում է, նրանք ավելի կբարդացնեն իրավիճակը:

Առյուծ: Օրվա առաջին կեսին առավել զգուշավոր եղեք: Հնարավորինս խուսափեք կարևոր ֆինանսական հարցեր լուծելուց: Աշխատեք խոշոր կանխիկ գումար ձեզ մոտ չունենալ: Սխալներ գործելուց  խուսափել կհաջողվի միայն նրանց, ովքեր կհետևեն փորձառու գործընկերների ու հարազատների խորհուրդներին:

Օրվա մնացած մասը բավականին  հանգիստ կանցնի, քանզի դրական միտումների ազդեցությունը կմեծանա: Այսօր կարող եք ապավինել մտերիմների փոխըմբռնմանն ու աջակցությանը: Մասնակցեք հանրային միջոցառումների, դրանք կօգնեն ձեզ չձանձրանալ:

Կույս: Առավել դժվար է նրանց համար, ովքեր այսօր կազմած բազում ծրագրեր ունեն: Անգամ ամենապարզ հարցերը շատ ժամանակ կխլեն: Նրանք, ում հետ հանդիպում ունեք, կուշանան: Ճշտապահությամբ դուք ևս այսօր չեք փայլի: Փորձեք չհուզվել և անտեղի խուճապի չմատնվել: Միևնույն է, շուտով, կիրակնացնեք ձեր բոլոր մտահաղացումները:

Օրվա մեջ նյարդերը տեղի կտան, կփչացնեք թե՛ ձեր և թե՛ մտերիմների տրամադրությունը: Հանդիպումը, որին շատ երկար եք սպասել՝ կհիասթափեցնի: Սիրային ժամադրությունները ցանկալի է հետաձգել:

Կշեռք: Հաջողությունները հեշտությամբ չեն տրվում, սակայն,  ջանքեր չխնայելու դեպքում, կստանաք այն ամենն, ինչ ուզում եք: Այսօր հնարավորություն կընձեռնվի լավ տպավորություն թողնել այն մարդկանց վրա, ովքեր կօգնեն մասնագիտության մեջ կայանալու,նաև ձեր եկամուտը մեծացնելու հարցերում:

Անձնական հարաբերություններում դրական միտումների ազդեցությունը մեծ կլինի: Հնարավոր են դրական, նշանակալի փոփոխություններ: Ուշադիր եղեք  ձեր ներքին ձայնին, ասօր այն ձեզ չի խաբի: Հրաշալի օր է իմիջի փոփոխման հարցերով զբաղվելու համար:

Կարիճ: Օրվա առաջին կեսին որոշ խճճված հարցեր կնյարդայնացնեն: Ավելի ուշ ձեզ կհաջողվի կարգավորել այդ ամենը, և իրավիճակը կհարթվի: Զգոն եղեք այն մարդկանց հետ, որոնցից է կախված ձեր կարիերայի հետագա զարգացումը: Անտեղի ասված խոսքը  կարող է լուրջ վեճերի առիթ դառնալ: Ֆինանսական խնդիրները կլուծվեն օրվա երկրորդ կեսին:

Անձնական հարցերում  ներդաշնակ մթնոլորտ է: Մտերիմների հետ լավ ժամանակ կանցկացնեք: Հնարավոր են նոր ծանոթություններ, որոնք, մոտ ապագայում, կարող են շատ ռոմանտիկ շարունակություն ունենալ:

Աղեղնավոր: Բոլոր կարևոր գործերը ցանկալի է ծրագրել օրվա առաջին կեսին, քանզի, հենց այդ ժամանակ, ձեր աշխատունակությունը բարձր կլինի: Այսօր ոչինչ և ոչ ոք չեն խանգարի ձեզ կենտրոնանալ: Ժամանակ առ ժամանակ լիցքաթափվելու, զվարճանալու ցանկություն կունենաք, օրվա երկրորդ  կեսին կարող եք ձեզ նման շռայլություն թույլ տալ:

Հաճելի տեղեկություններ կստանաք: Հնարավոր է հանդիպեք նրան, ում վերջին շրջանում շատ եք կարոտել: Ընտանիք կազմած Աղեղնավորներին կհաջողվի հարթել տարաձայնությունները և հաճելի ժամանակ անցկացնել մտերիմների հետ:

Այծեղջյուր: Դժվարություններ անխոս կլինեն, բայց հավատացեք, որ՝ հաղթահարելի: Աջակցության պակաս չեք զգա: Ցանկացած իրավիճակում ձեզ օգնության ձեռք կմեկնեն: Մի կողմ դրեք բոլոր կասկածները,  դեն նետեք մռայլ մտքերը և գործի անցեք: Կարող եք խոշոր գնումներ անել, ինչպես նաև որոշումներ կայացնել լուրջ ներդրումներ կատարելու շուրջ:

Սիրային ժամադրությունների համար բարենպաստ օր է: Կհաջողվի շահել ձեզ դուր եկած մարդու համակրանքը: Մտերիմների կողմից հնարավոր են հաճելի անակնկալներ, անսպասելի նվերներ: Դուք ևս առիթը բաց չեք թողնի սիրելիներին ուրախացնելու համար:

Ջրհոս: Այսօր որքան քիչ ռիսկի դիմեք, այնքան ավելի լավ : Զերծ մնացեք արկածախնդրությունից, փորձեք քայլել միայն ձեզ ծանոթ ճանապարհով: Ցանկացած դժվարության դեպքում դիմեք ընկերներին, կամ  հարազատներին: Վերջիններս, ձեզ օգնելու հարցում, միշտ են պատրաստակամ:

Հրաշալի օր է ռոմանտիկ ճամփորդություններ ծրագրելու համար: Ցանկացած փոփոխություն  դրական կազդի տրամադրության վրա: Նոր մտահաղացումներ կծնվեն, որոնք կարող եք իրագործել սիրելիի հետ համտեղ: Նպատակահարմար օր է  անշարժ գույքի հետ կապված հարցեր  քննարկելու համար:

Ձկներ: Բոլոր առումներով բարեհահաջող օր է: Աշխատանքում հեշտությամբ հաջողությունների կհասնեք , արագ կկողմնորոշվեք ճիշտ որոշումներ կայացնելու հարցում: Թշնամիները կջանան ամեն կերպ թաքցնել նախանձը:  Բարեբախտաբար, ձեզ վնասելու փորձեր չեն անի: Հնարավոր են  հետաքրքիր գործնական առաջարկներ:

Ոչ բոլոր Ձկներին է հաջողվում ժամանակ տրամադրել մտերիմներին: Այսօր աշխատեք թուլանալ և հաճելի պահեր վայելել: Երեխաների հետ հնարավորինս շատ զբաղվեք և հիշեք, նրանք միշտ ձեր ուշադրության ու աջակցության կարիքն ունեն:

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում մայիսի 8-ին «Ադրբեջանն ասելու է՝ ձեզ ավելի էժան գազ կտամ, իսկ հետո...»․ Նաիրի Սարգսյան «Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին Այս շարժումը Սարդարապատի պես պետք է հաղթանակի. Գրիգոր Գրիգորյան Հազարավոր մարդիկ միացել են Բագրատ Սրբազանի գլխավորած երթին․ օր 4-րդ Ամենաարդյունավետ ֆուտբոլիստները թոփ-5 լիգաներում Եկել է Նիկոլ Փաշինյան հրեշի մերժման ժամանակը. Ավետիք Չալաբյան «Ոչինչ աչքիս չի գալիս՝ ո՛չ բնությունը, ո՛չ տունը. իմ Վրեժն այնքան լուսավոր էր». Վրեժ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 24-ին «Մարտունի 3»-ում․ «Փաստ» Տաւուշ. Հայոց արդի պատմութեան «թաւշեայ» թիւրիմացութեան տապանաքարը կամ՝ չարիքի վախճանին խորհրդանի՞շը․ «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալի որոշումը ենթակա է լինելու կատարման. Արշակ Կարապետյան Շարժման առանցքը. հաշվարկել յուրաքանչյուր քայլը․ «Փաստ» «Սա բացառում է ոչ միայն ներդրումները, այլ հայի՝ Հայաստանում մնալու, ապրելու և արարելու ցանկությունը»․ «Փաստ» Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի «Փաստ» Միջազգային տեխնոլոգիական հանդիպումեր՝ Fastex-ի մասնակցությամբ Նախապատրաստվում են. դպրոցներին հանձնարարական-շրջաբերական են իջեցրել. «Փաստ» Մեծ աղմուկ բարձրացրած աշխարհաքաղաքական կոնֆերանս Մոսկվայում. ի՞նչ ծայրահեղական որակումներ է այն ստացել Արևմուտքի կողմից. «Փաստ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան Ավինյան Վալենսիայի նավահանգիստը կվերածվի «կանաչ գոտու» «Վենուս» էլեկտրոնիկայի խանութ-սրահը հայտարարում է աննախադեպ գնիջեցում Եկել ենք միանանք Սրբազան Հորը․ Դադիվանքի նախկին վանահայրը միացել է քայլերթին «Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ Ովքե՞ր ներկա կգտնվեն Պուտինի երդմնակալությանը Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը Շարժման քայլերթին են միացել նաև զոհված զինծառայողների հարազատները (տեսանյութ) Հարյուրավոր գավառցիներ միացան Սրբազանի երթին ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանի հարցազրույցը՝ աշխատանքի վայրում ալկոհոլի օգտագործման դեմ պայքարի, ուսման վճարների փոխատուցման նոր ձևաչափի մասին Քաղաքացիները հուզված, արցունքները սրբելով են դիմավորում Սրբազանին Մինչև ե՞րբ կպահպանվի անձրևոտ եղանակը Ովքեր կգոռան, կճչան, կհեռացվեն, սա կուռքերի շարժում չէ, այլ՝ արժանապատվության․ Բագրատ Սրբազան Ջուր չի լինի Բիզնես գաղափարներ պատանիներից․ կայացել է 6-րդ Fastex Meetup-ը Արևմուտքն ընթացող բանակցություններում միջնորդ չէ, այլ կողմ է՝ երեք կողմերից մեկը. Արշակ Կարապետյան Բագրատ սրբազանը շարունակում է քայլերթը դեպի Երևան Սա կարող է դառնալ այն շարժումը, որը պետք է ապահովի խաղաղություն երկրի ներսում և խաղաղություն երկրի սահմաններին. Վահե Հովհաննիսյան Մայիսի 10-ին Ալմաթիում կանցակցվի Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները ՌԴ-ն ցանկանում է իր սահմանապահներին տեղակայել Հայաստան-Ադրբեջան սահմանին. Թոմաս դը Վաալը Ադրբեջանական կեղծարարների թիրախում հայտնվել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին. ահազանգ Իսրայելի բանակը Ռաֆահի բնակիչներին կոչ է արել սկսել տարհանվել` նախքան ցամաքային գործողության մեկնարկը Հող հանձնելու հրաման ստորագրածները կոչումներ են ստանալու մայիսի 28-ին․ Արշակ Կարապետյան