Այսօր՝ 20 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Երեխաս մահացավ աչքիս առաջ, փոքրս կյանքի համար էր պայքարում

«Պատերազմի առաջին րոպեներին ընտանիքս տվեց առաջին զոհն ու վիրավորները։ Աչքիս առաջ 16 տարեկան տղաս մահացավ, փոքրս ապրելու համար պայքարում էր, ես էլ մահամերձ վիճակում էի»,- MediaHub-ի հետ զրույցում սեպտեմբերի 19-ի հիշողություններով է կիսվում Գոհարինե Գրիգորյանը։ 

Նրա ընտանիքը տարիներ առաջ վերաբնակեցման ծրագրով հաստատվել էր Արցախում։ Վազգենի հետ ընտանիք էր կազմել, տեղափոխվել Ռուսաստանի Դաշնություն, ապա վերադարձել ու բնակություն հաստատել Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում։ 2020 թվականին Շահումյանի անկումից հետո տեղափոխվել են Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղ։ Գոհարինեն ասում է, որ չնայած դժվարություններին, ամեն բան հասցնում էին անել, երեխաները տեղի դպրոցն էին հաճախում, ամուսինն աշխատում էր Վանքում, կյանքը վատ չէր։ «Սեպտեմբերի 19-ին մի քանի րոպեում ամեն ինչ փոխվեց։ Վանք գյուղում էինք։ Երբ լսեցի առաջին պայթյունի ձայնը, մտածեցի ամպի որոտ է, հետո դրանք շատացան։ Ամուսինս գոռաց, որ պատերազմ է։ Արագ մտա տուն, որ երեխաներին շորեր ու անհրաժեշտ պարագաներ վերցնեմ գնանք ապաստարան։ Հրթիռն ընկավ ուղիղ տան բակ։ Ամբողջ մարմնիցս արյուն էր հոսում, արդեն գիտակցությունս կորցնում էի, մեկ էլ Վազգենը գոռաց` «Գոհա՜ր, Սերգե՛յը, Մկրտի՛չը»»,- արտասվում է կինը։ 

Գոհարինեի պատմելով՝ ինքն այդ պահին արնահոսում էր։ Նրա ամուսինը վիրակապել է կնոջ ձեռքերը, հետո տեղում նրանց առաջին օգնություն է ցուցաբերել Սամվել անունով մի տղա, այնուհետև տեղափոխել Վանքի տեղամասային հիվանդանոց։

«Այդ պայթյունից վանքեցի մի քանի հոգի ևս վիրավորում էին ստացել, նրանց թվում՝ Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը, տեղում մի մարդ մահացել էր։ Վանքի հիվանդանոցում լսեցի՝ «երեխան էլ չկա, մյուսների կյանքը փրկեք»։ Շտապ օգնության մեքենայով մեզ պատրաստվում էին տեղափոխել Ստեփանակերտ, ես անընդհատ Սեգոյիս անունն էի գոռում, ասացին՝ ««պուլսը» վերականգնվել է»։ Ճանապարհվեցինք Ստեփանակերտ։ Ամբողջ ընթացքում ցավից ու երեխաներիս վիճակից արտասվում էի, անգամ ի վիճակի չէի գոռալ։ Մենք հանրապետական բժշկական կենտրոնի առաջին վիրավորներն էինք։ Մկրտիչին տարան մանկական հիվանդանոց, իմ դիմաց Սերգեյի մարմինն էր, խնդրում էի, որ երեխայիս փրկեն, բայց բժիշկներն էլ հասկանում էին, որ դա անհնար է։ Ինձ տարան «կատե», ավելի ուշ ասացին, որ երեխաս մահացել է»,- ասում է մեր զրուցակիցը, ավելացնում, որ 16-ամյա որդին համեստ էր ու չափազանց բարի սիրտ ուներ։ 

Բարեբախտաբար, արցախցի բժիշկներին հաջողվում է փրկել Գոհարինեի ու մյուս որդու՝ 13-ամյա Մկրտիչի կյանքը, Վանքից տեղափոխված մյուս վիրավորներին։ 

Սեպտեմբերի 24-ին Գոհարինեի ընտանիքը տեղափոխվել է Հայաստան։ Այստեղ են բերում նաև նրա որդու մարմինը։ Սերգեյը հուղարկավորվել է հայրական գյուղում՝ Շիրակի մարզի Մեծ Մանթաշում։ Վազգենի ու Գոհարինեի ընտանիքը որդու հետ այժմ ապրում են Մեծամորում։ Նրանք շարունակում են բուժումներ ստանալ Երևանում։ Գոհարինեն արդեն 6 վիրահատություն է տարել։ Իր ու որդու մարմնում դեռ առկա են բեկորներ։

Հունան Թադևոսյան

Արսեն Գուլամիրյանը մենամարտ կանցկացնի Երևանում Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությանը այս ողբերգական աղետի կապակցությամբ. Գագիկ Ծառուկյան Կիրանցում իրավիճակը լարված է, ոստիկանությունն անցավ գործողությունների․ Տեսանյութ Փաշինյանի միակ հույսը ոստիկանությունն է, որը նույնպես տեղի է տալու. Մենուա Սողոմոնյան Սևանա լճի մակարդակը բարձրացել է 5 սմ-ով Հայտնի է Ռաիսիի ու Աբդոլլահիանի հուղարկավորության օրը Խորին ցավակցություններս եմ հայտնում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարությանը և ժողովրդին. Մանե Թանդիլյան Ի՞նչ կփոխի Իրանի նախագահի մաhը տարածաշրջանում «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ին ԶՊՄԿ-ի տաղավարի այցելուներն այսուհետ նորովի հայացքով կնայեն հանքարդյունաբերությանը Հայաստանի շահը վաղուց արդեն վաճառքի է հանված և նույնիսկ ունի գնորդ, որի անունը Ալիև է. Արմեն Մանվելյան Փրկարարները նույնականացրել են Իրանի նախագահի կործանված ուղղաթիռի զոհերի դիերը Իրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք Նիկոլականների վախը գնալով խորանում է Ի՞նչ է ուզում ասել Փաշինյանը՝ պետական եկամուտները նույնացնելով. Նաիրի Սարգսյան Եվրոպայում խոշորագույն արևային էլեկտրակայանը կառուցելու են Ժիրոնդայում Իրանի նախագահի մահը ծանր հետևանքներ կունենա տարածաշրջանի համար Վարչախումբը փորձում է ականապատել ընդդիմադիր շարժումը Ամիօ բանկը ԿՍՊ ծրագրի շրջանակներում ստորագրել է հուշագիր ԿԳՄՍ նախարարության հետ Rocket Line թվային ապառիկը՝ արդեն 60 ամսով․ Idram և IDBank «ՀայաՔվեի» անդամներն ուղեկցում են Սրբազան հորը Ջուր չի լինի Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ՝ ավտոշարասյունը Երևանից շարժվել է Կիրանց Զվերևը՝ Հռոմի մրցաշարի հաղթող «Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով Արդարադատության նախարարությունն ի դեմս գործող վարչախմբի փորձում է խափանել «Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Տարադրամի փոխարժեքները մայիսի 20-ին Այսօր տեղի ունեցավ 88 սուպերմարկետների ցանցի 6֊րդ մասնաճյուղի բացումը ք. Երևան, Նոր Նորք Ջուղայի 2 հասցեում Մանրամասներ. Արշակ Կարապետյանի կուսակցությունը չեն գրանցում Նյու Յորքում կայանատեղին կդառնա հսկա արևային էլեկտրակայան, այն կարտադրի 12 ՄՎտ էներգիա Ինչպե՞ս անիմաստ բարձրացնել Ադրբեջանի կշիռը Բագրատ Սրբազանը մեկ կաթսայում է հավաքում բոլոր ընդդիմադիրներին «Այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց»․ ավարտվեց Բագրատ Սրբազանի հանդիպումը պահեստազորի սպաների հետ Ո՞վ եք դուք՝ պարո՞ն, թե տիկի՞ն վարչապետ. Արշակ Կարապետյան ԱՄՆ-ում վատ եղանակի պատճառով` 7 մարդ է մահացել Մայիսի 26-ին կունենանք կարևոր հանրահավաք. Բագրատ Սրբազան Վարչախումբը վախենում է պատասխանել Լուկաշենկոյի հակահայ ելույթներին Ո՞վ եք դուք, հայտարարեք ձեր հավատքը՝ հասկանանք, քրիստոնյա ե՞ք, թե ոչ, ասեք՝ տիկին ե՞ք, թե պարոն. Արշակ Կարապետյան Սև ծովում Տանզանիայի դրոշով նավ է խորտակվել Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. վերաբացվեց Կապի թանգարանը