Այսօր՝ 18 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ողբերգական ու առեղծվածային դեպք՝ Երևանում․ ոստիկանության քրեագիտական վարչության հարևանությամբ գտնվող ավտոմեքենայում հայտնաբերվել է տղամարդու դի

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Էրեբունու բաժին և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի պողոտա 1/1 հասցեի մոտ, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության հարևանությամբ կայանված խոտանված ավտոմեքենայում դի կա։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Էրեբունու բաժնի պետ Դավիթ Պետրոսյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սենիկ Երանոսյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սերգեյ Ռուբենյանն ու Արեգ Ղամբարյանը։

Դեպքի մասին ոստիկանության Էրեբունու բաժնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Դանիելյանի գլխավորությամբ։

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները խոտանված Toyota մակնիշի ավտոմեքենայում, վարորդի նստատեղին հայտնաբերել են տղամարդու դի։

Մինչ դատաբժիշկը զննում էր դին, ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Սյունիքի մարզի բնակիչ, մշտական բնակության վայր չունեցող 49-ամյա Վաչագան Ա․-ն է։

Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

«Իշխանությունն իրեն պահում է փակուղում հայտնված կենդանու պես. ունի վախեր, բայց նաև հասկանում է, որ նահանջելու տեղ չունի, դրա համար վախը վերածվում է ագրեսիվ գործողության». «Փաստ» Մեղավորն ակնհայտ է, այլ մեղավորներ փնտրելն՝ անիմաստություն. «Փաստ» Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» Փորձում են «այլընտրանքներ» գտնել ու մոբիլիզացնել սատելիտներին. «Փաստ» Ո՞վ է ստանձնել ոստիկանության ագրեսիվ վարքագծի «քավորությունը». «Փաստ» Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին