Այսօր՝ 18 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Էլի նոր «բան» են մոգոնել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Փաշինյանի իշխանությունը շարունակում է փայլատակել նորանոր «համարձակ նախաձեռնություններով»: Մնում, մնում ու մեկ էլ՝ հո՛պ, մի անհասկանալի (կամ՝ հեռահար նպատակների առումով գուցե հասկանալի, բայց ոչ ընկալելի), «խելքից դուրս» բան են մոգոնում, անխուափելիորեն «ընկնելով կրակը», բայց, որ ավելի վատ է, հանրությանն ամբողջությամբ կամ շերտ առ շերտ «գցելով կրակը»:

Փաշինյանի ՔՊ-ն, ոչ այն է «վաղ ամուսնությունների» դեմ պայքարի նպատակով, ոչ այն է՝ երեխաներին վեց տարեկանում դպրոց չտանելու դեմն առնելու համար, հերթական նախաձեռնությունն է դրսևորել ու նպատակադրված ցանկանում է այդ ամենին օրենսդրական սահմանումներ ու լուծումներ տալ: Այդ «հողի վրա» ԿԳՄՍ նախարարի տեղակալն ԱԺ-ում լսումների ժամանակ, ի շարս այլևայլ հիմնավորումների, նաև ասել է, թե՝ երեխան որ տարիքում հաճախի դպրոց, այդ դասարանում էլ սովորելու է: Այսի՞նքն:

Այսինքն. «7 տարեկանում առաջին անգամ դպրոց հաճախող երեխան հայտնվելու է երկրորդ դասարանում: Իր հետ ստիպված անհատական աշխատանք պետք է անել, որպեսզի առաջին դասարանի ծրագիրը յուրացնի, իսկ դա ավելի է բարդացնում երեխայի վիճակը: Կարծում ենք՝ սա զսպող մեխանիզմ կհանդիսանա, և ծնողները երեխաներին դպրոց կտանեն 6 տարեկանից, ինչպես սահմանված է «Հանրակրթության մասին» օրենքում»,- ասել է փաշինյանական պաշտոնյան:

Իրենց համոզմամբ, նրանք այդպես պայքարելու են երեխաներին դպրոց մեկ տարի ուշ տանելու երևույթի դեմ, այսինքն՝ այնպիսի նախապայմաններ են դնելու, որ հակառակ դեպքում յուրովի պատժի ենթարկեն նման ծնողներին, էլ չենք ասում՝ երեխաներին: Ահաբեկում են՝ այլ կերպ ասած:

Բայց մոտեցումն էլ է անհեթեթ: Ի՞նչ է նշանակում՝ քանի տարեկան է, ըստ դրա էլ կորոշվի դասարանը: Իսկ եթե երեխան ինչ-ինչ պատճառներով մինչև 10 կամ 14 տարեկանը դպրոց չի հաճախել, նա գալու է ու միանգամից 4-րդ կամ 7-րդ, 8-րդ դասարանի աշակերտների հետ նստի՞: Այսինքն, դա տարիքո՞վ է որոշվում, թե՞ գիտելիքների որոշակի մակարդակով: Կամ՝ ո՞ւր մնաց 12 տարվա պարտադիրությունը, եթե մեկը կարող է ուշ գալ դպրոց ու 11 տարի փաստացի սովորել...

Առհասարակ, հանրակրթական համակարգից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու և նրանց նորմալ դպրոցական կրթություն ստանալու իրավունքն ապահովելու տարբեր եղանակներ ու մոտեցումներ կան: Քավ լիցի, խնդիրը ոչ միայն նոր չէ, այլև առանձին վերցրած մեկ երկրին բնորոշ բան չէ: Ինչպե՞ս են լուծել այդ խնդիրը կամ լուծում: Աշխատելով, այլ ոչ թե՝ աշխատասենյակներում պարգևավճարյալ տեսքով նստելով ու նման նախաձեռնություններ մոգոնելով:

Մեր երեխաները ձեր փորձաճագարները չեն:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Երաշ­խիք, որ չի հանձն­վի ու գոր­ծը կհասց­նի մին­չև վերջ. «Փաստ» ԵԽ նախարարների կոմիտեն ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Կասկադի ավարտուն տեսքին հասցնելու նախագիծը Փարիզում քննարկեցինք ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետ Ժան-Միշել Վիլմոտի հետ. Ավինյան ԵՄ-ն կարևոր հանգրվանի է հասել արևային էներգիայի առումով Փաշինյանը մտահոգ է առաջիկա հանրահավաքից Ամիօ Բանկը թողարկել է դրամային պարտատոմսեր Կոնվերս Բանկում ամփոփել են ՎԶԵԲ տարեկան ժողովին մասնակցության արդյունքները ՊՆ-ն հայտարարություն է տարածել Կիրանցում ոստիկանական բռնություններից տուժած քաղաքացիները կարող են դիմել «ՀայաՔվեին» Վարչախմբի համար հանրությունից թաքուն գործելը դարձրել են նվիրական արժեք Վարչախումբը հերսոտել է «խնդրանք» բառից Պետք է հարյուր հազարավոր մարդկանց ճնշում խորհրդարանի վրա․ Նաիրի Սարգսյան Ucom ընկերությունը շնորհավորում է բոլորին Հեռահաղորդակցության օրվա կապակցությամբ Ուրիշ լուծում չկա, միայն այս իշխանության հեռացումը․ Սրբազան Հս. Կորեան բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ Հանքարդյունաբերության ոլորտը որակյալ աշխատուժ պահանջող ոլորտ է. ԶՊՄԿ-ն մասնակցել է «ԲանՈՒԳործ. ԵՊՀ - Yerevan State University էքսպո-2024»-ին Հայ շախմատիստները ոչ-ոքի են գրանցել Շարժայի միջազգային մրցաշարի 3-րդ տուրում Ապագայի տեխնոլոգիական բանակ՝ ԱԹՍ-ներով, հեռակառավարվող հրթիռներով. սա է Շարժման տեսլականը Գործ ունենք օտարների կողմից ղեկավարվող խամաճիկային մի կառավարության հետ, որի թիրախում հենց հայ ժողովրդի ինքնությունն է․ Արշակ Կարապետյան Պուտինն ու Սի Ծինփինն Ուկրաինան քննարկել են տետ-ա-տետ. Կրեմլ Opel մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվելով հայտնվել քարերի վրա. կան տուժածներ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է մեկնարկել Աշոցքի տարածաշրջանում ձյուն է տեղացել Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Ավստրալիան իր էներգիայի ավելի քան մեկ երրորդը ստացել է արևից ու քամուց Առաջին զանգը` Մհեր Գրիգորյանի համար Այս շարժման մեջ առաջնորդություն կա. լիահույս ենք՝ կհաջողենք. Մենուա Սողոմոնյան «Բան ու գործ» էքսպո՝ Մայր բուհի 105-ամյակին Ժողովուրդը կների իրապես զղջացողներին, խոստովանողներին ու դարձի եկողներին․ Մենուա Սողոմոնյան Դատապարտում ենք ժողովրդի թիկունքում իրականացված գիշերային կապիտուլյացիոն գործարքը․ հայտարարություն Վերաբացվել է Ամիօ բանկի ՙԱրտաշիսյան՚ մասնաճյուղը Իդրամ Ջունիորն ու Կորիզը համագործակցության հուշագիր են ստորագրել Հաղթանակի ու հաջողության բանաձևը. Հայաստան-Արցախ ֆորում. օր երրորդ Իսրայելը ԱՄՆ-ի վասալը չէ. Նեթանյահու Սահմանադրություն եք խախտում, կպատժվեք. Չալաբյանը՝ արձանագրությունների տակ ստորագրող պաշտոնյաներին Արտակարգ դեպք՝ Երևանում. կիսակառույց շինության տարածքում հայտնաբերվել է տղամարդու մարմին (լուսանկար) ՀՀ գլխավոր դատախազությունն ընթացք է տվել «ՀայաՔվեի» կողմից հանցագործության մասին հաղորդմանը Կա՛մ այսօր, կա՛մ երբեք. արյունաքամության շղթան պետք է կանգ առնի. Բագրատ Սրբազանի ուղերձը (Տեսանյութ) Զելենսկին ժամանել է Խարկով, որտեղ իրավիճակը չափազանց բարդ է ԱՄՆ անատամ պահվածքը Ադրբեջանի հանդեպ ավելի է սրում Ալիևի ախորժակը