Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Անսահման բարի էր, իրեն նեղություն տալով անգամ կօգներ ուրիշին». կապիտան Հրաչյա Մակարյանը զոհվել է հոկտեմբերի 14-ին Վարանդայում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կարելի է Հրաչյային նկարագրել նույնիսկ մեկ բառով՝ բարություն: Այնքան համբերատար ու բարի էր: Կարող էր իրեն նեղություն տալու գնով օգնել դիմացինին, միայն թե այդ մարդն իրենից դժգոհ չմնար: Իր բնավորության այս երկու՝ ամենաընդգծված գծերով էլ իրեն հիշում են: Մեկ-մեկ կարող էր ասել՝ միջնեկ տղա էլ ունես, ինչո՞ւ եք ինձ ամեն անգամ ասում՝ սա տար այս կողմ, սա բեր: Ասում էի՝ տղես, դու համբերատար ես, սպասում ես, իսկ եղբայրդ անընդհատ կասի՝ պրծեք: «Լավ եք սովորել, ինձ համբերատար գտել»: Բայց դա այնքան ջերմությամբ, ժպիտով ու հանգիստ կասեր: Մանկության տարիներին շատ աշխույժ էր, անհանգիստ, արագ էր խոսում, հետո բնավորությունը փոխվեց, կարծես մանկության աշխույժ ու չարաճճի երեխան չլիներ»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նելլին՝ Հրաչյայի մայրիկը:

Նշում է՝ որդին համակարգիչներից լավ էր գլուխ հանում. «Մեր փողոցի շտապօգնությունն էր, մի բան փչանում էր՝ Հրա՛չ ջան, մի հատ կնայե՞ս, հեռախոսիս մեջ սա կուղղե՞ս: Կարող էր այդ պահին, ասենք, ճաշելիս լիներ, կթողներ, որ իրեն ուղղված խնդրանքը կատարեր»: Դպրոցական տարիներին ևս որդին տարված է եղել համակարգիչներով: Հրաչյան բարձրագույն կրթություն է ստացել Հայաստանի ճարտարագիտական համալսարանի մեքենաշինական ֆակուլտետի տնտեսագիտության և կառավարման բաժնում։ «Ուզում էր ծրագրավորման բաժին ընդունվել, բայց դիմորդների թիվը շատ էր, մրցույթը՝ մեծ, ընդունվեց մեքենաշինական ֆակուլտետ, սովորեց և ավարտեց»: Զուգահեռ մեկ տարի սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում։

«Ասում էր՝ մա՛մ, փոքրերի հետ ծառայելն ինձ համար դժվար կլինի, ավելի լավ է որպես սպա գնամ բանակ: Ուզում էինք Վազգեն Սարգսյանի ռազմական համալսարանում ավիացիայի գծով սովորի, բայց այնտեղ էլ մրցույթը մեծ էր»: Մայրիկը նշում է՝ ռազմական համալսարանում որդին ևս մեծ սիրով է սովորել, շատ պարտաճանաչ էր: «Մեկ օր չի եղել, որ գնամ, իրեն ձայն տամ ու ասեմ՝ ուշանում ես: Միշտ պարտաճանաչ ու ժամանակին պետք է գնար համալսարան»: Եվ արդեն 2014 թ.-ին, որպես սպա, զինվորական ծառայությունը շարունակում է Բալահովիտում գտնվող թիվ N զորամասում՝ որպես դասակի հրամանատար։

«Պայմանագիրը լրանալուց հետո այն չերկարեցրեց: Եթե երկու բառով ասեմ, ապա իր հանդիպած անարդարությունների պատճառով: Զինվորներն իրեն շատ մեծ դժվարությամբ են «բաց թողել»՝ «ինչպե՞ս ծառայենք, որ այստեղ չես լինելու»: Նախօրոք ցուցակ էր կազմում, թե երեխեքից ում ինչ է պետք, կիրակի օրերը գնում էր «Փեթակ» և իր զինվորների համար գնումներն անում, որ ամեն ինչ ավելի էժան գներով վերցնի, և նրանք շատ գումար չծախսեն: Գնում էր, բերում տուն, երկուշաբթի օրը տանում և բաժանում»: Զինվորական ծառայությունից հետո Հրաչյան սկսել է աշխատել «Գրանդ Քենդի» ընկերությունում՝ որպես մերչընդայզեր։ Բայց սկսվեց պատերազմը: «Երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, միշտ ասում էր՝ մամա՛, եթե ինձ կանչեն, պիտի գնամ: Հակադարձում էի՝ ո՞նց կգնաս, նոր ես ամուսնացել:

«Մա՛մ, պարտավոր եմ: Ծառայությունս չեմ շարունակել, բայց եթե երկրում պատերազմական իրավիճակ լինի, պարտավոր եմ մեկնել մարտի դաշտ»: Ու այնքան հանգիստ էր ասում, կարծես ժամանակավորապես ինչ-որ խաղաղ տեղ է գնում ու շուտ վերադառնալու է: Շատ հանգիստ ու ժպիտով ասաց՝ պիտի գնամ»: Հրաչյան նույնիսկ ծանուցում չի ստացել, զանգով է գնացել: Մայրիկը վերհիշում է այդ օրերը: Որդին ամուսնացել էր 2020 թ.-ի հուլիսի 17- ին: «Ամուսիններով այնքան սիրով էին իրար հետ, իմ սիրտն էլ իրենց համար էր ուրախանում, երջանիկ էր, որ գտել է իր սիրուն: Կինն առավոտյան արթնանում էր, նախաճաշ պատրաստում, կարծես երկու աղունիկներ լինեին: Պատերազմական այդ օրերին Հրաչը շատ հանգիստ էր, և մեր մյուս զգացումները կարծես առաջին պլան չեկան: Ասում էի՝ Հրա՛չ, անջատի՛ր հեռախոսդ, թող չզանգեն: «Մա՛մ, է՞դ տղեն եմ, որ իմ հետևից գան ու տնից ինձ տանեն»:

Ու այսքանով այս թեմայի շուրջ մեր զրույցն ավարտվել է: Իրեն ճանապարհել ենք, իր հանգստությունը մեզ էր փոխանցվել: Միջնեկ տղաս այդ օրերին իր զինգրքույկը հանեց՝ ես եմ գնում Հրաչի փոխարեն, ինքը նոր է ամուսնացել, ավելի լավ է, որ ես գնամ: Երբեք իմ որդիների մեջ տարբերություն չեմ դրել, որդիներս ինձ համար հավասար են: Բայց Հրաչին ավելի շատ էի վստահում. ի՞նչ առումով, որ նա ավելի ծանրակշիռ էր, երբեք չմտածված քայլերի չէր գնա, ի վերջո, զինվորական էր եղել: Իսկ մյուս տղայիս դեպքում մտածում էի, որ ամեն տեղ «գլուխը կբարձրացնի»: Ու ավելի վախեցա: Այդ ժամանակ նաև Հրաչը հստակ ասաց՝ ինձ են կանչել, ես եմ գնալու, ոչ ոք չփորձի իմ փոխարեն գնալ: Հիմա, երբ հետհայացք եմ նետում՝ գուցե չպետք է թողնեի, եթե լաց լինեի, խնդրեի, չէր գնա, շատ խղճով էր: Բայց չարեցինք, չգիտեմ էլ, թե ինչու: Ոչ մեկս չթուլացավ այդ պահին»:

Հոկտեմբերի 5-ին որպես պահեստազորային Հրաչյան մեկնում է ռազմաճակատ՝ Վարանդա։ Պարբերաբար, բայց կարճ ժամանակով զանգահարում է հարազատներին: Հետո կապը կորում է: Ընտանիքը սկսում է փնտրել Հրաչյային՝ հույսով, որ նա ողջ է: Բայց իրականությունն այլ էր: Հոկտեմբերի 14-ին ամբողջ օրը թշնամին ԱԹՍ-ներով Վարանդային էր հարվածում: Հրաչյան զոհվել էր հենց այդ օրը՝ ստանալով ականապայթյունային վիրավորում: Ընտանիքը երկար ժամանակ փնտրում էր որդուն, ողջ էր փնտրում: Բայց փետրվարի առաջին օրերին ԴՆԹ փորձաքննության արդյունքները հաստատեցին, որ Հրաչյան զոհվել է: «Իրեն փնտրելու հինգ ամսվա ընթացքում այնքան ստեր լսեցինք: Մեկն ասում էր, որ Հրաչին տեսել է, ողջ է, ուրախանում էինք, բայց հաջորդ վայրկյանին պարզվում էր, որ սուտ է: Ասում էին, որ անտառներում է, հավատում էի, որ կդիմանա դժվարություններին: Հետո մտածում էինք, որ գուցե գերի է: Բայց իրականությունն այլ էր»:

Հրաչյայի երկու եղբայրը, ծնողներն ու կինը մեկը մյուսի համար թև ու թիկունք են դարձել, ապրելու հույս: Իսկ բոլորի նպատակը Սոֆիին երջանիկ ու անհոգ տեսնելն է: Սոֆին Հրաչյայի դուստրն է, նա ծնվել է հայրիկի զոհվելուց յոթ ամիս անց: Ռազմադաշտ մեկնելիս Հրաչյան գիտեր, որ հայրիկ է դառնալու, գիտեր, բայց մեկնեց պատերազմ՝ նաև իր ապագա զավակի համար: Բայց, ավաղ, չտեսավ ոսկեգույն մազերով ու պայծառ հայացքով դստերը: «Սոֆին մեր ապրելու ուժն ու հույսն է: Սկզբում շատ թևաթափ էի, ապրել չէի ուզում, բայց հետո հասկացա, որ Հրաչն իր կնոջն ու երեխային մեզ է վստահել: Պարտավոր ենք ապրել ու իր դստեր համար անել այն, ինչ տղաս էր անելու: Իր կինն այնքան լավն է, այնքան նվիրված, տղա ենք կորցրել, բայց աղջիկ ենք «գտել»»:

Հ. Գ. - Կապիտան Հրաչյա Մակարյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով և «Արիության» մեդալով: Հուղարկավորված է Ջրաշենի ընտանեկան գերեզմանատանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում