Сегодня: 12 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Մենք չենք գնում ոչ մի կողմ, մեզ տանում են, որովհետև ոչ թե սուբյեկտ ենք, այլ օբյեկտ». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մյունխենում Փաշինյանի և Ալիևի հանդիպումն ուներ որոշակի իմաստ: Նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Արմեն Բադալ յանը: Նշում է՝ Հայաստանի իշխանություններին պետք էր հանդիպում կազմակերպել Ադրբեջանի ղեկավարի հետ` ցույց տալու համար, որ իրենց առաջ քաշած խաղաղության նախագիծն աշխատող քաղաքականություն է, այդ ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են տանում, դժվարությամբ, բայց այն առաջ է գնում:

«Սա իրենց պետք էր ոչ միայն PR նպատակներով: Իրենց պետք է օր առաջ «Խաղաղության պայմանագիր» կնքել Ադրբեջանի հետ, դրանից հետո պետք է անցնեն ծրագրային երկրորդ կետին, ինչի համար իշխանության են բերվել, այն է՝ Հայաստանից ռուսական ռազմական ներկայության դուրսբերմանը, խոսքը Սահմանապահ զորքերի և ռուսական ռազմաբազայի մասին է: Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ Ադրբեջանը տա իր համաձայնությունը և «Խաղաղության պայմանագիրը» կնքվի: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նա կարող է ցանկացած հանդիպում էլ կառուցողական անվանել: Ադրբեջանի համար սա ձևական բնույթ կրող հանդիպում էր, նա չի ցանկանում խզել կապերն արևմտյան հարթակների հետ: Այո, այդ հանդիպման ժամանակ որոշակի առաջարկություններ հնչեցրեց, ասենք, Մինսկի խումբը լուծարելու, Հայաստանի Սահմանադրության փոփոխության մասին և այլն: Այս ամենը հաշվի առնելով, սակայն, Ալիևն, իմ կարծիքով, մի բան շատ լավ է հասկանում, որ «Խաղաղության պայմանագիրը» չի կնքվելու Ադրբեջանի և Հայաստանի այս իշխանությունների միջև:

«Խաղաղության պայմանագրի» բովանդակությունը որոշվելու է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների արդյունքում: Ադրբեջանում, գուցե ոչ առանց հիմքերի, ենթադրում են, որ Ուկրաինայում ռուսական ռազմական հաջողությունից հետո, իսկ այն ավելի ու ավելի տեսանելի է դառնում, շատ հավանական է, որ Հայաստանում իշխանափոխության հետ կապված խնդիրներ առաջ գան, Հայաստանում նոր իշխանություն հայտնվի, որը, բնականաբար, չի առաջնորդվելու այսօրվա իշխանությունների ժառանգությամբ, ամեն ինչ զրոյից է սկսելու, եթե ունենա վստահություն Ռուսաստանի և Իրանի կողմից, ապա չի բացառվում, որ նաև Արցախյան ռազմաճակատում կարող են որոշակի գործողություններ տեղի ունենալ՝ այս անգամ արդեն հօգուտ Հայաստանի: Սա իրավիճակ կփոխի Հարավային Կովկասում, Արցախյան հարցում և այսօր կնքված «Խաղաղության պայմանագիրը» կդառնա առոչինչ այդ իրավիճակում: Սա չի նշանակում, որ այդպես կլինի, բայց Ադրբեջանում ենթադրում են, որ կարող է այդպես լինել:

Ադրբեջանը կարող էր «Խաղաղության պայմանագիր» կնքել երեկ, երկու ամիս առաջ, մի տարի առաջ, բայց նա հաշվի է առնում, որ եթե Ռուսաստանն Ուկրաինայում մաքսիմալ հաղթանակ է տանում, ապա Ուկրաինան որպես պետություն դադարում է գոյություն ունենալ, մտնում է Ռուսաստանի կազմի մեջ, բացի Արևմտյան Ուկրաինայից , հետո Ռուսաստանը միջոցներ կիրառելով աջակցում է Հայաստանում իշխանափոխության գործընթացին, որից հետո նոր իշխանությունը հայտարարում է, որ չի ճանաչում վարչապետի՝ Պրահայում արված հայտարարությունը, թե «Արցախը Ադրբեջան է և վերջ», կրկին առաջին պլան է բերում Արցախյան հարցը, ստանում է ռազմական տեխնիկա և ռազմական գործողություններ է սկսում Արցախն ազատագրելու ուղղությամբ և հաջողություն է ունենում այդ ճակատում»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Բադալյանը:

Անդրադառնում ենք նաև դեպի Ռուսաստան կամ Արևմուտք «գնալու» Հայաստանի իշխանությունների մարտավարությանը: Բադալյանն ընդգծում է՝ մենք չենք գնում ոչ մի կողմ, մեզ տանում են, որովհետև ոչ թե սուբյեկտ ենք, այլ օբյեկտ. «Խնդիր է նաև այն, որ մեզ դեպի Արևմուտք չեն տանում: Հայաստանի արտաքին քաղաքականությունը կարող էր լինել, ասենք, ռուսական աշխարհին ինտեգրվելու քաղաքականություն՝ Բրիքսին, ՀԱՊԿ-ին, Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Սա կլիներ տրամաբանական: Հայաստանը կարող էր քաղաքականություն վարել արևմտյան աշխարհին ինտեգրվելու ուղղությամբ՝ կյանքի կոչել ՍԵՊԱ-ն, ԱՄՆ-ի հետ ռազմաքաղաքական և ԵՄ-ի հետ առևտրատնտեսական ակտիվ քաղաքականություն իրականացնել, անվտանգության ոլորտում հարաբերությունները լավացնել:

Պարտադիր չէ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ դառնալը, կարելի է նրանց հետ լավ հարաբերություններ ունենալ: Դա էլ կլիներ տրամաբանական: Հայաստանը կարող էր բազմավեկտոր արտաքին քաղաքականություն իրականացնել՝ փորձելով բոլորի հետ ինտեգրվել: Սա էլ կլիներ տրամաբանական: Բայց Հայաստանի իշխանությունը, խամաճիկ լինելով, իրականացնում է չորրորդ՝ ամենաանտրամաբանական ուղղությունը՝ հակառուսականությունը: Նա չի ինտեգրվում արևմտյան աշխարհին, բայց ռուսական կողմի հետ հարաբերությունները փչացնում է: Սա անտրամաբանական է: Ինտեգրվել արևմտյան աշխարհին, նշանակում է իրականացնել ակտիվ գործողություններ և այլն: Բայց Հայաստանը վատացնում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սառեցնում հարաբերությունները ՀԱՊԿ-ի հետ, միևնույն ժամանակ մեր երկրում հեռարձակվում են ռուսական լրատվամիջոցները: Անգամ հակառուսականությունը մինչև վերջ չի տանում»:

Մեր զրուցակիցը նշում է, որ Հայաստանի իշխանություններն Արևմուտքի պահանջով անում են ամեն ինչ, որ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում ռուսական կողմը որևիցե դերակատարում չունենա: «Ռուսաստանին դա դուր չի գալիս: 2025 թ.-ի նոյեմբերի 9-ին լրանում է կնքված հայտարարության հինգ տարին, որից հետո խաղաղապահները պետք է լքեն Արցախի տարածքը կամ էլ ժամկետները երկարաձգեն: Դա անելու համար պետք է լինի առիթ կամ պատճառ: Եթե այնտեղ հայեր չեն բնակվում, ինչո՞ւ պետք է ժամկետը երկարաձգվի, առավել ևս՝ Թուրքիան դրան կողմնակից չէ, իսկ Ադրբեջանն առաջնորդվում է Թուրքիայի պահանջներով: Թուրքիան հարց կդնի, որ ռուսական կողմը պետք է հեռանա, իսկ եթե նա հեռանում է Արցախի տարածքից, ապա Հարավային Կովկասում որպես ռազմական հենարան ունենում է Հայաստանը՝ Գյումրու ռազմաբազան և Սահմանապահ զորքերը:

Ռուսաստանի իշխանության կախվածությունն ուժեղանում է Հայաստանի իշխանություններից կամ Հարավային Կովկասում մնալու իրենց միակ հենարանը մնում է Հայաստանի վարչապետը: Նրա հայտարարություններից և վարվող քաղաքականությունից է կախված լինելու՝ Ռուսաստանն այստեղ կմնա՞, թե՞ ոչ: Բնականաբար, սա դուր չի գալու Ռուսաստանի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Ուկրաինայում հաղթելուց հետո հաղթող բանակի պաշտպանության նախարարը երբեք թույլ չի տա իրեն զանգահարել պարտված երկրի ղեկավարին՝ առաջարկելով, որ ռազմաբազան մնա Հայաստանում, ինչը հավանական է դարձնում, որ ռուսական կողմը կարող է Հայաստանում գտնել դաշնակիցներ իշխանափոխության գործընթացն արագացնելու համար: Նոր իշխանությունը կարող է արցախահայերին համոզել վերադառնալ Արցախ, այդ դեպքում ռուսական խաղաղապահները հիմք կունենան մնալ Արցախում: Բայց նոր իշխանությունները կարող են պահանջներ դնել, որ արցախահայերը որպես Ադրբեջանի քաղաքացի չեն վերադառնալու Արցախ: Արցախը պետք է ինքնուրույն ներկայություն ունենա, բայց սրան էլ դեմ է Ադրբեջանը: Բարդ իրավիճակ է ստեղծվելու»,-եզրափակում է Արմեն Բադալյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Существует большая вероятность, что сериал «Сёгун» будет продлен на второй сезон Мать пропавшего без вести военнослужащего: Николу придется ответить за сдачу земель Крупная победа «Интера» (видео) Миллионерши Кайли и Кендалл Дженнер встали за барную стойку в Лас-Вегасе Армен Багдасарян повредил правое запястье, когда полиция подвергала его приводу во время акции В Алматы завершились переговоры глав МИД Армении и Азербайджана: о чем договорились стороны Израильская армия готовится начать новую операцию в Джабалии Алиев одной рукой «чтит» победу над фашизмом, а другой - разрушает памятники, посвященные этой победе В ближайшие дни в республике станет прохладнее на 4-6 градусов Министры ИД Армении и Азербайджана договорились продолжить переговоры по открытым вопросам Закон только для граждан? Аршак Карапетян Заявление о ситуации и совете трибунала Трибунал национального достоинства начнет свою работу с 20 мая։ Аршак Карапетян Я обращаюсь к руководителю нашей страны: как обращаться к нему, господин или госпожа премьер-министр? Аршак Карапетян Обращение по случаю 79 годовщины победы в ВОВ Это священное движение более 10.000.000 армян, которых объединяет общая мечта о сильной и большой Армении! Национальное движение «Единство» “Amio Era”: образование – это возможность изменить жизнь Обращение лидера движения и партии «Всеармянский Фронт» С нами разговаривают с ультиматумом: Аршак Карапетян Фиксированная сеть Ucom уже действует в Арташате ФАСЕ предупреждает Пашиняна-в случае дальнейших попыток применения силы, соответствующие европейские органы строго осудят власти «Паст». Ажиотаж вокруг геополитической конференции в Москве. Какие радикальные оценки она получила на Западе? «Мы рядом»: новая программа поддержки IDBank для вынужденных переселенцев из Арцаха Решение Трибунала Армянского национального достоинства подлежит исполнению: Аршак Карапетян ЕС отреагировал на планы РФ провести обучение по применению ядерного оружия На шахматном турнире Dubai Police Global Chess Challenge Мартиросян, Саркисян и Тер-Саакян отстают от лидера на пол очка На территории Армении ожидаются осадки В Ереване обнаружили автомобиль с пистолетом и следами крови в салоне Курсы валют в Армении Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак Карапетян Подписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак Карапетян В результате российского удара Сумы остались без света и воды В Ереване сильным ветром повреждены крыши и деревья В Сеть слили снимки нового спорткара Chevrolet Corvette ZR1 В Израиле запретят вещание Al Jazeera Архиепископ Баграт Галстанян: Без благословения Святейшего Патриарха мы не действуем Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак Карапетян «Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой истории Получение званий увидим 28 мая: Аршак Карапетян Заявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие власти