Այսօր՝ 29 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայերի մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի նման քաղաքականությանը. հարաբերությունները դեռ հնարավո՞ր է փրկել. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Vz.ru-ն «Յուրաքանչյուր հայ կարող է փրկել Մոսկվայի և Երևանի հարաբերությունները» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերությունները վատթարացնել: Նա այս անգամ էլ հայտարարել է, որ ուկրաինական հակամարտության հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցը չէ: Կրեմլը խոստովանել է իր տարաձայնությունները Հայաստանի կառավարության հետ Հատուկ ռազմական գործողության հարցում։ «Իսկապես, մենք տրամագծորեն հակառակ տեսակետներ ունենք Ուկրաինայում տեղի ունեցողի վերաբերյալ։ Դա գաղտնիք չէ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը,- ուստի, դա մեր հայ ընկերների հայտնի դիրքորոշումն է։ Մենք նրանց հետ այդ հարցում համաձայն չենք և համառորեն կշարունակենք բացատրել, որ ճիշտ ենք»։

Հայաստանի և Ռուսաստանի միջև հեռավորությունը նկատելի է դարձել բավականին վաղուց։ Դեռ անցյալ տարվա հոկտեմբերին հայտնի դարձավ, որ ֆրանսիացիները ծրագրում են բարեփոխել Երևանի բանակը և զինել այն նոր զինատեսակներով, որոնք «լավ են իրենց դրսևորել Ուկրաինայում»։ Բացի այդ, 2023 թվականին Փաշինյանի կառավարությունը բազմիցս հրաժարվել է մասնակցել ողջ հետխորհրդային տարածքի համար սկզբունքորեն կարևոր իրադարձություններին։ Այսպես, 2023 թվականի հունվարին Նիկոլ Փաշինյանը դեմ արտահայտվեց ՀԱՊԿ զորավարժությունների անցկացմանը, իսկ հոկտեմբերին կասկած հայտնեց Հայաստանում ռուսական ռազմաբազաների անհրաժեշտության հետ կապված։

Նոյեմբերին նա բաց թողեց Մինսկում կայացած գագաթաժողովը, այնուհետև Երևանը վավերացրեց ՄՔԴ-ի Հռոմի կանոնադրությունը, որն արձակել է Վլադիմիր Պուտինի ձերբակալության օրդեր: Իսկ այն բանից հետո, երբ ԼՂում իրավիճակը սրվեց, Փաշինյանը սկսեց այդ ամենի համար կեղծ մեղադրանքներ հնչեցնել Մոսկվայի հասցեին։ Փորձագիտական հանրությունը նշում է, որ Հայաստանի վարչապետի հակառուսական դիրքորոշումները պահանջում են նրա հետ հարաբերությունների լուրջ վերանայում։ Այնուամենայնիվ, երկու պետությունների ժողովուրդների միջև պահպանվում են բարեկամական կապեր, և, հետևաբար, հենց հայերն ու տեղական ընդդիմությունը պետք է առաջիկա խորհրդարանական ընտրություններում Փաշինյանի հետ անհամաձայնություն դրսևորելով՝ երկխոսություն պահպանեն Մոսկվայի հետ։

Բանն այն է, որ Ռուսաստանի հետ բարեկամությունից հրաժարվելը Հայաստանին տանում է նվաստացման ու քայքայման և վատթարացնում է Երևանի ռազմաքաղաքական դիրքը մերձավոր հարևանների՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ վեճում։ «Փաշինյանի հայտարարությունները ուղղված չեն Ռուսաստանին, դրանք ուղղված են բացառապես Արևմուտքին։ Այդ կերպ նա փորձում է հաճոյանալ իր արտասահմանյան գործընկերներին։ Դա լավ ավարտ չի ունենա ո՛չ անձամբ Փաշինյանի, ո՛չ էլ հայ ժողովրդի համար»,- ասել է սենատոր Անդրեյ Կլիմովը։ Նա կարծում է, որ պաշտոնական Երևանի հակառուսական հարձակումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության մեջ կան մարդիկ, որոնք առաջնորդվում են ոչ թե իրենց երկրի շահերով, այլ Արևմուտքի ստեղծած պատրանքներով։ «Միևնույն ժամանակ, հայերի մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի նման քաղաքականությանը։ Հենց նրանք պետք է գնահատեն վարչապետի գործողությունները»,- ընդգծել է զրուցակիցը։

Բացի դա, Կլիմովը կանխատեսել է, որ Մոսկվան կարձագանքի դիվանագիտական մակարդակով։ «Ռուսաստանի և Հայաստանի մայրաքաղաքներում դեսպաններ կան։ Կարծում եմ, որ անհրաժեշտ միջոցներ կձեռնարկվեն։ Բայց, ընդհանուր առմամբ, մենք ուշադրությունը կենտրոնացնելու պատճառ ունենք, և պետք է զբաղվենք դրանով»,- հավելել է նա։ Սենատորը հիշեցրել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ Հայաստանի վարչապետը հակառուսական հայտարարություններ է անում։

«Պարոն Փաշինյանը դա անում է գիտակցված: Ընդդիմադիրները արդեն չափազանց կոշտ են նրա նկատմամբ։ Տեսնենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները, բայց արդեն ակնհայտ է, որ առանց ռուսական աջակցության ամեն ինչ Երևանի համար վատ կլինի։ Եվ դրա մեղավորը Փաշինյանը կլինի»,- ասել է Կլիմովը։ Փաշինյանի կառավարությունը ընդամենը ևս մեկ անգամ հաստատել է իր հակառուսական հայացքները, ասել է Ռուսաստանի պետական հումանիտար համալսարանի արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ Վադիմ Տրուխաչովը։

«Հայաստանի ներկայիս ղեկավարությունն անարժանաբար օգտվում է Մոսկվայի բարությունից, որն անկեղծորեն Երևանը համարում է դաշնակից ու գործընկեր։ Դա մեծապես պայմանավորված է նրանով, որ երկրում իշխանության մեջ կան մարդիկ, որոնք մոռացել են մեր ընդհանուր շահերի մասին,- ասել է նա,մինչդեռ Ռուսաստանը Հայաստանի համար միշտ էլ կարևոր բարեկամ է եղել և՛ կայսերական, և՛ խորհրդային ժամանակաշրջաններում։ Բայց Փաշինյանի իշխանությունը նախընտրում է չհիշել այդ ամենը՝ հիշելով միայն շատ հեռահար անցյալի դժգոհությունները»։ «Չնայած դրան, հենց Ռուսաստանն է նախաձեռնում Երևանի հետ բարեկամական կապերի պահպանումը։ Հայաստանը ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի կարևոր անդամ է և լիովին օգտվում է այն առավելություններից, որ տալիս են այդ կազմակերպությունները։ Սա Փաշինյանի երկերեսանիությունն է. սնվելով Մոսկվայի գրպանից՝ նա ագահորեն նայում է դեպի Բրյուսել,- պարզաբանել է քաղաքագետը,- իհարկե, մենք չենք կարող անտեսել ստեղծված իրավիճակը։ Եթե մեր գործընկեր երկրի ղեկավարությունը չի ցանկանում աջակցել Ռուսաստանին սկզբունքորեն կարևոր հարցերում, ապա մենք պետք է նրանց հետ այլ կերպ խոսենք։

Մասնավորապես, արժե մտածել բազմակողմ համագործակցության ձևաչափերից պաշտոնական Երևանի աստիճանական դուրս գալու մասին: Միգուցե տնտեսական նախապատվություններից զրկելը Փաշինյանին ստիպի՞ վերանայել իր քաղաքական հայացքները»։ «Այնուամենայնիվ, պետությունների հարաբերությունները դեռևս կարելի է փրկել։ Մեզ մնում է հույս դնել միայն Հայաստանի քաղաքացիների վրա, ովքեր կարող են հրաժարվել հակառուսական վարչապետին աջակցելուց։ Շատ շուտով իրավիճակը փոխելու հնարավորություն կլինի, արտահերթ խորհրդարանական ընտրություններ են նախատեսված 2024 թվականին։ Եթե հայերը ցանկանում են ջերմ երկխոսություն պահպանել Մոսկվայի հետ, ապա ընտրություններում Փաշինյանին աջակցությունը պետք է դադարեցվի»,- ամփոփել է Տրուխաչովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տաջիկստանի ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին բողոքի նոտա է հանձնել՝ տաջիկների իրավունքների «համատարած» ոտնահարման պատճառով Տավուշում բողոքի գործողություններն աստիճանաբար ընդարձակվում են Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել