Այսօր՝ 29 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայաստանը նորանոր արհավիրքների է բախվելու. Արշակ Կարապետյան

Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորի փոփոխությունը լուրջ հետևանքներ կարող է ունենալ, այս արձանագրումն արվել է բազմիցս, արվել է հնարավոր բոլոր մասնագետների կողմից։

Գործող իշխանությունները, հատկապես վերջին օրերին, անցել են բացահայտ առճակատման Ռուսաստանի հետ՝ ընդհուպ Փաշինյանը «Ֆրանս 24» հեռուստաալիքի եթերում հնարավոր բոլոր մեղքերն է հասցեագրել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը՝ նշելով, որ Հայաստանը սառեցրել է իր անդամակցությունը։
Հակառուսական իր դրսևորումներում Փաշինյանն ավելի հեռուն է գնացել և նոր մեղադրանքներ հասցեագրել Ռուսաստանին։

Մյունխենի գագաթաժողովից հետո, Փարիզ մեկնելով, ակնհայտ էր, որ Նիկոլ Փաշինյանն այլևս լիովին անցել է արևմտյան հովանավորների վերահսկողության տակ։ Եթե մինչ այդ երբեմն հաջողվում էր ինչ-ինչ հարցերում խուսանավել և մանևրել, ապա այլևս նա այդ հնարավորությունը չունի։ Արևմուտքում հրաշալի հասկանում են, որ Փաշինյանն անվստահելի գործընկեր է, նրան չեն կարողանալու պահել իրենց հնարավորությունների տիրույթում, եթե ամբողջությամբ չփչացնեն և չմտցնեն իրենց վերահսկողության տակ։

Պաշտոնական Փարիզը, պաշտոնական Վաշինգտոնը և պաշտոնական Բրյուսելը հրաշալի հասկանում են, թե ով է իրականում Նիկոլ Փաշինյանը, ինչ կարելի էր սպասել նրա կողմից և ինչ է պետք անել Հայաստանը վերջնականապես իրենց ձեռքը գցելու համար, ուստի և Նիկոլ Փաշինյանն ակնհայտորեն թելում է նրանց թելը։

Իրավիճակը գնալով չափազանց վտանգավոր է դառնում Հայաստանի համար։ Ռուսաստանը, որ այժմ զբաղված է Ուկրաինայում պատերազմով, բնականաբար չի կարող անհրաժեշտ ռեսուրսներ ներգրավել Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահելու համար։ Դրա համար էլ, ի դեպ, ռազմավարական ընկերության պայմանագիր է կնքել թե՛ Ադրբեջանի հետ, թե՛ այն վաղուց ուներ նաև Հայաստանի հետ, այդ կերպ կարծելով, թե կկարողանա պահպանել Հարավային Կովկասի հանդարտ իրավիճակը մինչ զբաղված է Ուկրաինայում։ Արևմուտքի համար, սակայն խիստ անհրաժեշտություն է Ռուսաստանի դեմ նոր ճակատներ բացելու, և ճակատներից մեկը, ինչպես ակնհայտորեն երևում է ՝ Հայաստանն է։

Մեր հարևան անմիջական երկիրը ՆԱՏՕ-ից Թուրքիան է, որը Ռուսատանի խնդիրների դեպքում, վերջապես իրեն կզգա տարածաշրջանում միակը և չի լինի որևէ զսպող մեխանիզմ՝ նրան իր նպատակներից հեռու պահելու համար։
Ե՛վ ԵՄ-ն և՛ ԱՄՆ-ն ընդամենը հնարավոր հարձակումների, էսկալացիաների դեպքում հերթապահ հայտարարություններ կանեն, կդատապարտեն ռազմական գործողությունները, բայց ոչ ավելին՝ ընդհակառակը ծածուկ ուրախանալով Հարավային Կովկասից Ռուսաստանին հեռացնելու հարցը գլուխ բերելու համար։ Արդյունքում հերթական անգամ ոտատակ է գնալու Հայաստանի Հանրապետության բնակչությունը։

Իդեպ վերջերս լուրեր տարածվեցին, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին այցելելու է Հայաստան։ Ինչը փորձագետների կարծիքով Հայաստանի համար թե քաղաքական, թե տնտեսական առումով շատ վատ հետևանքներ կունենա։

Պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը բազմիցս նշել է այս վտանգների մասին, ասել, որ Հայաստանն իր դիրքերն ամրացնելու մի ուղի ունի՝ այն է Ռուսաստան-Հայաստան-Իրան ռազմավարական դաշինք կնքելու տարածաշրջանում ոչ թե Արևմուտքի, այլ իր մերձավոր դաշնակիցների ազդեցությունը բարձրացնելու, այդ կերպ սեփական անվտանգությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու մեջ է, այլապես Հայաստանը նորանոր արհավիրքների է բախվելու։

Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ»