Այսօր՝ 29 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաշինյանական հերթական ավանտյուրան

Հայաստանի իշխանությունները հերթական ավանտյուրան են նախաձեռնել, որը կարող է չափազանց թանկ և ծանր հետևանքներ ունենալ Հայաստանի համար։ Ուկրաինական լրատվամիջոցները տարածել, իսկ Հայաստանի սորոսական նրանց գործընկերները շարունակել են տեղեկությունների տարածումը, թե մարտի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այցելելու է Հայաստան։

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ոչ հերքել, ոչ հաստատել է այս տեղեկությունը, իսկ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Վալերի Լոբախը դիվանագիտորեն ձևակերպել է այսպես, «Կարող եմ միայն ասել, որ գարունը շատ դրական իրադարձություններ կբերի Հայաստան»։

Թե ինչո՞վ է դրական Զելենսկիի այցը, որևէ կերպ, որևէ մեկը չի մեկնաբանել, իհարկե ուկրաինացի պաշտոնիայի հայտարարությունն իր երկրի պաշտոնական դիրքորոշման ներկայացումն է։ Ի դեպ, ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են, թե Զելենսկին տարածաշրջանային այց է կատարելու և լինելու է նաև Բաքվում, Ադրբեջանից տեղեկությունը հերքել են, թերևս, նույնիսկ եթե նման քննարկում եղել է, ապա աշխատել են չզայրացնել Մոսկվային, իսկ այն, որ Զելենսկիի հնարավոր այցը Հայաստան կարող է ընդհանրապես հունից հանել պաշտոնական Մոսկվային, որևէ մեկը չի էլ կասկածում։

Ռուսաստանը չափազանց ցավագին է ընդունել վերջին 1-2 տարվա ընթացքում Հայաստանի իշխանությունների ձեռնպահ քվեարկությունները միջազգային կառույցներում ուկրաինառուսական հակամարտության հարցով, Աննա Հակոբյանի Կիև կատարած այցը, Զելենսկիի հետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումները միջազգային տարբեր հարթակներում, նաև հայ-ուկրաինական շփումները՝ դրանք համարելով Ռուսաստանի դեմ իրականացվող քայլեր։ Ու եթե մի շարք դեպքերում հնարավոր էր տպավորություն ստեղծել, թե սա զուտ միայն Արևմուտքից պարտադրվող քաղաքականություն է, ապա Զելենսկիի այցը Հայաստան ընդհանրապես վտանգի տակ է դնում պաշտոնական Երևանին։ Անհնար է կարծել, թե Նիկոլ Փաշինյանի իշխանությունը սրա հետևանքները չի հասկանում, թերևս հասկանալով և գիտակցված գնում է Ռուսաստանի հետ սրման։ 

Արամ Բարսեղյան

Անսկզբունքայնության մաստեր-կլաս Նիկոլ Փաշինյանից Երբ կմեկնարկի դպրոցների ամառային արձակուրդները ՀայաՔվեն՝ միակողմանի զիջումների դեմ պայքարի առաջնագծում Մարսելի արքեպիսկոպոս կարդինալը ժամանել է Հայաստան Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի Հայաստանի տնտեսությունն աճում է, բայց վերարտահանման հաշվին Աշխարհի յոթ երկրներ էլեկտրականությունը ստանում են վերականգնվող աղբյուրներից Մեր լուծումը՝ ձևավորել պայքարի միասնական ճակատ և սկսել կառավարության անվստահության գործընթաց ԶՊՄԿ-ն ծառատունկ է իրականացրել Վանեք բնակավայրում Թուրքիայում նորից երկրաշարժ է եղել Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները