Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայաստանի սահմանները՝ նոր հնարավոր հարվածների տակ․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ, նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանը «Հայաստանի սահմանները՝ նոր հնարավոր հարվածների տակ» վերտառությամբ հոդված է հրապարակել։

 

Հոդվածը ստորև՝
 
Այս իշխանության ցանկացած հայտարարություն նոր իրականություն է ստեղծում՝ նախորդից ավելի վտանգավոր ու ավելի ռիսկային։ Հենց հրահանգը եղավ, լարած տիկնիկի նման բոլորը սկսեցին խոսել «Զվարթնոցից» ռուսների դուրսբերման մասին։ Այստեղ հարցն օդանավակայանը չէ։

Պայմանագրով ռուսները պահում են ԱՊՀ սահմանները, մասնավորապես՝ Թուրքիայի հետ սահմանը։ Եվ շատ հավանական է, որ նիկոլա-ալենական արկածախնդրությանը ռուսները պատասխանեն շատ հանգիստ. եթե պնդում եք, ապա ոչ մի խնդիր, և ոչ միայն «Զվարթնոցից» ենք դուրս գալիս, այլև՝ մյուս սահմաններից։

Ու մենք կստանանք նոր իրականություն՝ բաց հայ-թուրքական սահման։ Այն բաց է լինելու ոչ միայն թուրքական բանակի, այլև՝ բազմապիսի զինյալ խմբերի,  Սիրիայից, Իրաքից անվերահսկելի խմբերի, խմբավորումների համար՝ սկսած տեռորիստներից, վարձկաններից, մինչև քաղաքացիական հոծ խմբեր։ Պատկերացնո՞ւմ եք ինչ իրականություն կարող է ստեղծվել սահմանակից մեր մարզերում, և ապակայունացման ի´նչ պոտենցիալ ունի հեռանկարը։
Այս պահին արդյո՞ք Հայաստանն ունի նոր սահման պահելու և նոր լարվածության օջախ զսպելու ռեսուրս։ Թուրքիան, վստահաբար, մեծ սիրով պրոքսի ուժերով կցանկանա ապակայունացնել իրավիճակը Հայաստանում։

Ես բերեցի միայն մեկ օրինակ, բայց այս իշխանության քայլերը, հայտարարությունները մեկը մեկից վտանգավոր են։ Միայն պատմական արկածախնդիրները կարող են խոսել նոր պատերազմի վտանգի մասին և զուգահեռ խզել հարաբերությունները անվտանգային միակ իրական համակարգի հետ։ Մեկ հոգին երկիրը բացահայտ տանում է նոր աղետի, միայնակ ճակատագրական որոշումներ է կայացնում, անում է բոլոր վտանգավոր հայտարարություններն ու քայլերը։  Ողբերգությունն այն է, որ դիմացը չկա մեկ այլ ՄԵԿ. Այս պահին  մենք բոլորս՝ հարուստ, ազդեցիկ, ինտելեկտուալ, ազնիվ, մտահոգ, հարյուրավոր կուսակցություններով, ազնիվ սրբազաններով, ընդդիմադիր բազմապիսի ֆորմատներով համատեղ չենք ձգում ինստիտուցիոնալ ՄԵԿ-ի, որ նրան կասեցնենք։

Սա աբսուրդ վիճակ է, աննորմալ իրականություն է, որը պետք է փոխել, ու լինել կոշտ` բոլոր խանգարողների հանդեպ։

Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները