Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Համահայկական ճակատ» շարժումը փաստեր է հավաքում Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանն այսօր կոչ է հրապարակել, որն ամբողջության ներկայացնում ենք ստորև։

«Լեմկինի ինստիտուտ հայտնի ոչ կառավարական կազմակերպությունը, որը մասնագիտացված է էթնիկ զտումների և ցեղասպանությունների ուսումնասիրման, նախազգուշացման և կանխարգելման գործում, Հայաստանի ղեկավարության պատշաճ արձագանքի բացակայության պայմաններում, դիմել է «Համահայկական ճակատ» շարժմանը՝ մինչև 2024 թվականի մարտի 22-ը Ադրբեջանի կողմից Արցախի բնակչության դեմ կատարած հանցագործությունների ցանկը նախապատրաստելու խնդրանքով:
2022 թվականին այս կազմակերպությունը հրապարակային ակցիաներ է անցկացրել՝ Արցախի բնակչությանը Ադրբեջանի կողմից «ցեղասպանական շրջափակումից» պաշտպանելու համար։ 2023 թվականին նա համապատասխան կոչերով դիմել է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Եվրամիության ղեկավարներին։ Լայն արձագանք է գտել 2023 թվականի սեպտեմբերի 5-ին ինստիտուտի կողմից հրապարակված «Արցախի Հանրապետությունում ռիսկի գործոնները և հանցագործության (ցեղասպանության) ցուցիչները. Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ տեղի ունեցած վայրագությունների նկատմամբ ՄԱԿ-ի համակարգային վերլուծության կիրառում» հաշվետվությունը: Կազմակերպության հաջորդ փաստաթուղթը՝ «Կարմիր դրոշի ահազանգը», հրապարակվել է 2024 թվականի փետրվարի 22-ին, որը վերաբերում Բաքվի գործողություններին։
Լեմկինի ինստիտուտի նման ամփոփագիրը թույլ է տալիս ենթադրելու իր մասնագետների կողմից իրավիճակի օբյեկտիվ վերլուծություն և գնահատում, և գլխավորը՝ հնարավորություն է տալիս միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել արցախցիների և ողջ հայ ժողովրդի խնդիրների վրա։

Կարծում եմ, որ նրանց պարզապես սովորական փաստաթղթեր ուղարկելը, որտեղ թվարկվում են Բաքվի վայրագությունները, որոնք արդեն շատ անգամ են փոխանցվել եվրոպական իրավապաշտպան կառույցներին, բավարար չեն։ Անհրաժեշտ է պատրաստել լայն ակնարկ՝ արտացոլելով ոչ միայն տեղի ունեցած և այսօր կատարվող սարսափելի իրական պատկերը, այլև դրանում բերել հիմնավոր ապացույցներ Ադրբեջանի վարչակարգին Թուրքիայի կողմից աջակցության մասին, ինչպես նաև վկայակոչել փաստեր Հայաստանի իշխանությունների և անձամբ սեփական ժողովրդի ցեղասպանության մեղսակից Նիկոլ Փաշինյանի դավաճանության մասին:
Դրա համար մենք ձեր օգնության կարիքն ունենք:

Եղբայրնե’ր և քույրե’ր, թանկագի՛ն հայեր.

Հորդորում և խնդրում եմ Ձեզ՝ «Համահայկական ճակատ» շարժման կողմնակցնե՛ր և համակիրնե՛ր, իրական ընդդիմադիր բոլոր ուժե՛ր. մեր Շարժման հարթակում մշակել միասնական փաստաթուղթ՝ «Ժողովրդի հիշողությունը և նրա դավաճանները» վերնագրով, Լեմկինի ինստիտուտ ուղարկելու համար։ «Համահայկական ճակատ» շարժման հասցեին ուղարկեք հայերի և՛ պատմական, կրոնական ու մշակութային հուշարձանների դեմ կատարված հանցագործությունների բոլոր շատ և քիչ հայտնի փաստերը, և՛ հնարավորության դեպքում հաստատել ֆոտո և վիդեո նյութերով։ Համոզիչ փաստարկ նախապատրաստելու համար կարևոր են ձեր վերլուծական եզրակացությունները, որոնք ձեր կարծիքով հիմնավորում կամ ապացուցում են, Հայաստանի իշխանությունների կողմից Հանրապետության Սահմանադրության և օրենքների խախտումները, մեր ժողովրդի օրինական իրավունքների և պահանջների ոտնահարումը:

Ձեր յուրաքանչյուր դիմումն ու կարծիքը հաշվի կառնվի «Հայ ժողովրդի դավաճանության և ցեղասպանության վկայություններ»-ի նախապատրաստման ժամանակ։ Անկեղծորեն ապավինում եմ մեր Հայրենիքի և նրա ապագայի նկատմամբ ձեր հոգատար և ոչ անտարբեր վերաբերմունքին»:

«Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը