Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Աբովյանի տարածքային կազմակերպության գրասենյակում հրավիրել էինք Նախաձեռնող խմբի ընդլայնված նիստ. Ռոմանոս Պետրոսյան2 օր է գտնվում եմ Տեղ, Խոզնավար և Խնածախ գյուղերում. Դավիթ ԴանիելյանՀնդկաստանի և Պակիստանի սահմանին երրորդ գիշերն անընդմեջ հրաձգությունը շարունակվում էԽոշոր հրդեհ Գրիգոր Լուսավորչի փողոցում գտնվող մանկասայլակների խանութում Շուրջ 400,000 դոլար. «Տիտանիկ»-ի փրկված ուղևորի նամակն աճուրդում ռեկորդ է սահմանելԱրմավիրի մարզում 21-ամյա վարորդը Chevrolet Volt-ով վրաերթի է ենթարկել մայրուղին արգելված հատվածով անցնող հետիոտնինԹագավորական գավաթն ուղևորվում է Կատալոնիա. «Բարսելոնա»-ն լրացուցիչ ժամանակում հաղթեց «Ռեալ»-ինԿանադայում փառատոնի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, կան զոհեր և վիրավորներ (տեսանյութ)Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը, «Nissan Teana»-ն և «Լադա»-նԱնի Երանյանի նոր ֆոտոշարքը ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Յարոսլավ Մոսկալիկի սպանության մեջ մեղադրվող ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալը ձերբակալվել և Մոսկվա է տեղափոխվել․ ՌԴ ԱԴԾԿիսում եմ Թրամփի նպատակը՝ վերջ դնելու Ուկրաինայի հակամարտությունը․ Մակրոն «Սելթիկը» ժամանակից շուտ դարձավ Շոտլանդիայի չեմպիոն Եմենի մոտակայքում հազարավոր ոչխարներ տեղափոխող նավ է խորտակվել (տեսանյութ) Չինաստանը ցանկանում է հսկա արևային կայան կառուցել ուղեծրում. ինչո՞ւ Պետք է նորից լինի 1988-ի զարթոնքը, և կլինի. քաղաքացի Վերջին ՏԻՄ ընտրություններում «ՀայաՔվեն» միակ օբյեկտիվ դիտորդական առաքելությունն էր. Արմեն Մանվելյան ՀԱՄԱՍ-ը բաց է բոլոր պատանդներին ազատելու բանակցությունների համար՝ 5 տարով հրադադարի դիմաց. AFPՕմանում ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային բանակցությունների երրորդ փուլը Պուտինը վերահաստատել է Ուկրաինայի հետ առանց նախապայմանների երկխոսության պատրաստակամությունը․ Պեսկով
Քաղաքականություն

Պետությունն իր գործառույթն անբավարար չափով է անում, հետո փորձում դա ջարդել առանձին զինծառայողների վրա․ Աբրահամյան

Պետությունն իր գործառույթն անբավարար չափով է անում, հետո փորձում դա ջարդել առանձին զինծառայողների վրա։

Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

 «Անցնող շաբաթվա ընթացքում Զինված ուժերում ատեստացիայի թեման կրկին առաջին պլանում էր:
Չեմ ուզում այս անգամ անդրադառնալ այն մտահոգիչ թվերին, երբ մասնակիցների 50%-ից ավելին չի հաղթահարում շեմը և կանգնում «հին տաշտակի» առաջ:

Բայց այստեղ մեկ այլ հանգամանք կա: Ո՞րն է այստեղ տրամաբանությունը, երբ օրինակ` ռազմաուսումնական հաստատություն ավարտող սպաները պետք է քննություն հանձնեն, որպեսզի բարձր աշխատավարձ ստանա:

Եթե մարդը 4 տարի սովորում, ամեն տարի քննություն է տալիս, դեռ չեմ խոսում ավարտական քննությունների մասին, ապա ինչո՞ւ պետք է դրանից հետո նույն քննությունը տա, որ աշխատավարձի աճ ունենա:

Ռազմաուսումնական հաստատություն ավարտածներն ավտոմատ պետք է 3 տարի բարձր աշխատավարձ ստանան ու դրանից հետո միայն քննության անհրաժեշտություն առաջանա:
Նույնը վերաբերվում է օրինակ` զինվորական ակադեմիաներին: Զինվորականը ՀՀ-ում կամ արտերկրում ակադեմիա է ավարտում` մի մասը զորամասի հրամանատար նշանակվելու, մի մասը գեներալական պաշտոնների համար, նույն մարդկանց ասում են` դե ատեստացիա հանձնեք, որ աշխատավարձ բարձրանա:

Մի բան էլ. ԱԺ-ում ՔՊ-ականներն իրար հերթ չտալով խոսում էին այն մասին, թե վատ է՞, որ իրենք այս օրենքով զինծառայողներին մղում են գիտելիքների կամ ֆիզիկական վիճակի բարելավման` անուղղակի խոստովանելով, որ բանակը հասցրել են մի մակարդակի, երբ մասնակիցների կեսից ավելին համապատասխան որակներին չի տիրապետում:

Երկրորդ, ոչ միայն վատ չի, այլ անհրաժեշտ է բարձրացնել զինծառայողների որակավորումը, բայց չեն ասում, թե ո՞վ է պատասխանատու այդ որակների ոչ բավարար մակարդակի համար, ո՞վ է դրա համար պատասխանատվություն կրելու և այլն:

Բանակում կան կոնկրեր օղակներ-ստորաբաժանումներ, պատասխանատուներ, ովքեր կոնկրետ պատասխանատվություն ունեն զինծառայողների մասնագիտական, կրակային, ֆիզիկական ու շարային պատրաստության համար: Հիմա պետությունն իր գործառույթն անբավարար չափով է անում, հետո փորձում դա ջարդել առանձին զինծառայողների վրա:

Իհարկե, անբավար գնահատականների հանգամանքն իր մեջ որոշակի օբյեկտիվ և սուբյեկտիվ հարցեր էլ ունի, սակայն փաստ է, որ թեպետ որոշ զինծառայողների աշխատավարձն աճել է, ոմանց համար, միգուցե, մոտիվացիա ստեղծվել, բայց հիմնական ու հրատապ խնդիրները մնում են «օդում կախված»»,-գրել է Աբրահամյանը: