Այսօր՝ 27 հուլիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ինչպե՞ս «հաղթահարել» կոռուպցիան ու... ընկղմվել դրա մեջ․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նիկոլ Փաշինյանի սիրելի արտահայտություններից մեկը, ինչպես հայտնի է, կոռուպցիան հաղթահարած լինելու, ավելին՝ «համակարգային կոռուպցիան» հաղթահարած լինելու մասին մերկապարանոց պնդումն է: Թեպետ նրա այդ որ մի հայտարարությունը կամ պնդումը չի մերկապարանոց, որ այս մեկը չլիներ: Համենայն դեպս, Փաշինյանը սիրում է կուրծք ծեծել, թե ինքը, իր գլխավորած իշխանությունը հաղթահարել են կոռուպցիան, կոռումպացված չեն, այս, այն: Ճիշտ է, աղմկահարույց պաշտոնանկություններն, ու, ըստ իրավիճակի, ճաշակի և անհրաժեշտության, իրենց իսկ հարկադրված բացահայտումները բոլորովին հակառակի մասին են վկայում, բայց դրան դեռ կվերադառնանք: Նախ՝ կոռուպցիայի մասին: Որքան էլ որ դա ցավալի է արձանագրելը, բայց փաստը մնում է փաստ, որ արդի կոմունիկացիաների, «խելացի հեռախոսների», «արհեստական բանականության» մեր ժամանակներում տակավին կան հայրենակիցներ, որոնց կարծիքով՝ «կոռուպցիան» ընդամենը կաշառակերությունն է:

Այսինքն, որ ասում են՝ «կոռուպցիա», նրանք հասկանում են որևէ պաշտոնյայի կողմից (մանր, միջին, խոշոր՝ կարևոր չի) կաշառք վերցնելը: Այնպես չէ, թե մեր հայրենակիցները սխալ են պատկերացնում. կաշառքը, կաշառակերությունը, այո, կոռուպցիոն հանցանք է: Բայց միայն կաշառքը չէ, որ կոռուպցիա է: Կոռուպցիան, մեծ հաշվով, իշխանության, պաշտոնի ընձեռած լծակների, լիազորությունների, կապերի, հնարավորությունների չարաշահումն է, այն է՝ ի շահ անձնական նպատակների (հարստացման, բայց ոչ միայն նյութական շահեր կարող են լինել), նաև խմբակային նպատակների ծառայեցնելը: Փաշինյանը կուրծք է ծեծում, թե կոռումպացված չեն: Ո՛չ ինքը, ո՛չ իր իշխանությունը, ո՛չ...

Հարց. Փաշինյանի, իր նախարարների, պատգամավորների, այսպես ասենք՝ ՔՊ վերնախավի ազգականներից, բարեկամախնամիական կապեր ունեցողներից, մերձավոր հայրենակիցներից այսօր քանի՞սն են պետական իշխանության ամենատարբեր օղակներում: Եթե հաշվելու լինենք, կարող է մի ահռելի թիվ ստացվել: Սա հենց այն կոռուպցիոն դրսևորումն է, որը պատկերավոր կոչում ենք ԽԾԲ՝ «խնամի-ծանոթ-բարեկամ», իսկ, առհասարակ, սա հենց հովանավորչություն է:

Կոռուպցիոն այս դրսևորման հետևանքը պետական կառավարման համակարգի, պետական մարմինների դեգրադացիան է, քանի որ բանիմաց մասնագետների փոխարեն նշանակվում են սրա-նրա ծանոթները, մտերիմները, հարազատները, ԽԾԲ-ները՝ մի խոսքով: Ուշադրություն դարձրեք՝ դեռ չենք խոսում պետական համակարգում աշխատանքի անցնելու համար պարտադիր քպական լինելու գործոնի մասին: Այսինքն, անկարևոր են դառնում մասնագիտական ունակություններն ու անհատական որակները, փոխարենը՝ գնահատվում են խմբակայնությունը, յուրայինությունը: Եթե նույնիսկ նման վայ-պաշտոնյաները, այսպես ասենք, «ձեռքից մաքուր» լինեն, ինչը անհավանական է, ապա, միևնույնն է, նման կոռումպացվածությունը մեծ վնաս է հասցնելու և հասցնում թե՛ պետությանը, թե՛ հասարակությանը:

Կոռուպցիա չկա՞: Լո՞ւրջ: Իսկ ինչի՞ մասին են վկայում «մեկ անձից» գնումները: Ըստ որում, Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությունը բացարձակ «չեմպիոն» է՝ պետական միջոցները այդ տարբերակով, այսինքն՝ առանց մրցույթների, «մեկ անձից գնումներով» ծախսելու հարցում: Դա ուղիղ գծով այն է, ինչը կոչվում է՝ «կոռուպցիոն ռիսկ»: Հա, ու երբ Փաշինյանը պետական միջոցներով կառուցվող-կահավորվող մարզադպրոցներից մեկում ոլորում էր հեռուստաաստղ դարձած ցնցուղը, դա հենց նրա իսկ արմատավորած կասկածելի գործելակերպի կոռուպցիոն հետևանք էր: Բա հո պոզով-պոչո՞վ չի կոռուպցիան, որ 1000-1500 դրամանոց ցնցուղը բռնում ու 79 հազար դրամանոց են ներկայացնում: Սակայն այդտեղ ցնցուղ ոլորող Փաշինյանը ոչ թե «հերոս» է, այլ հենց հակահերո՛սն է, քանի որ նման կոռուպցիոն ռիսկեր հնարավոր են եղել ու, կներեք, «ցնցուղվել» են ամենից առաջ նրա իսկ որդեգրած «մեկ անձից գնման» գործելակերպի հետևանքով: Հիմա, միգուցե, մեկնումեկը կասի՝ «...բայց, տեսա՞ք, էկոնոմիկայի նախարարության դեպքը, որ բացահայտվեց...»:

Նախ՝ այն (դեպքը նկատի ունենք) դեռ չի բացահայտվել ու հանրությունից էլ բուն եղելությունը գաղտնի է պահվում: Մենք միայն պաշտոնանկության հետևանքներն ենք տեսել, դրա աղմուկը: Ավելին, շատ հնարավոր է՝ դա պարզապես Փաշինյանի ներթիմային, ներիշխանական «ռազբորկաների» դրսևորում էր, որոշակի անձանց կամ շրջանակների, այսպես ասած, «ավելի ենթարկվող» ու խոնարհ դարձնելու համար: Ի դեպ, հիմա ո՞վ է հիշում կորոնավիրուսի դեմ պայքարի համար հատկացված միջոցների վերաբերյալ գործը, ո՞վ է հիշում, որ Փաշինյանի կողմնակից փոխքաղաքապետ էր այդ գործով անցնում, առողջապահության նախկին նախարարն էր իրար անցել: Ի՞նչ պարզվեց: Հանրությանն ի՞նչ հայտնի դարձավ: Նույնը, կարծում ենք, էկոնոմիկայի նախարարության հետ կապված այս մի աղմուկի վերաբերյալ որոշ ժամանակ անց կասենք:

Կարելի է էլի «աղմկոտ դեպքեր» հիշեցնել, խոսել ճանապարհների՝ իրենց սիրելի ասֆալտապատման անորակության մասին, Փոթիի նավահանգստի հետ կապված պատմության մասին, և այլն, և այլն: Բայց դա չէր մեր այս հրապարակման իմաստը: Ինչ վերաբերում է այլ կոռուպցիոն երևույթներին, ապա կարելի է դրանց շարքը դասել պաշտոնապես, օրինականացված եղանակով փաշինյանական պաշտոնյաների համատարած պարգևավճարումը: Նրանք գործնականում պարգևատրվում են... չարած աշխատանքի, չաշխատելու համար: Դա պետական միջոցների, հարկատուների վճարած, հարկատուներից պռճկած միջոցների օրինականացված մսխում է, ուրիշ ոչինչ: Ու դա, այո, կոռուպցիա է: Գործնականում, պաշտոնական լծակներն ու լիազորությունները ծառայեցվում են անձնական շահերի սպասարկման համար:

Նույնը՝ փաշինյանական պաշտոնյաների, պատգամավորների, նախարարների «տնավորվելու» վերաբերյալ կարելի է ասել: Դա առնվազն կոռուպցիոն լուրջ ռիսկեր է պարունակում: Հարց. ո՞ր բանկը նրանց արտոնյալ վարկեր կտար, ո՞ր կառուցապատողը նրանց զեղչ գներով ընդարձակ ու ճոխ բնակարաններ կվաճառեր, եթե նրանք չլինեին պետական պաշտոնյաներ, պատգամավորներ, նախարարներ, փոխնախարարներ, նախարարի օգնականներ, օգնականի օգնականներ և այլն: Ու դա կոռուպցիա՞ չի: Իսկ ի՞նչ է: Ինչպե՞ս «հաղթահարել» կոռուպցիան: Դատելով իրականությունից՝ Փաշինյանի իշխանությունը կոռուպցիան «հաղթահարելու» միանգամայն ինքնօրինակ տարբերակ է գտել՝ ընկղմվել կոռուպցիայի մեջ: Ի դեպ, ընկղմվելու մասին: Սա արդեն մենք չենք ասում, այլ պաշտոնական վիճակագրական տվյալները. եթե 2022 թվականին արձանագրվել է կոռուպցիոն բնույթի 898 հանցագործության դեպք, ապա 2023-ին այդ ցուցանիշը հասել է 1404-ի: Կաշառակերության դեպքերն էլ 222-ից հասել են 540-ի: Ու սրանք դեռ բացահայտված դեպքերն են: Պատկերացնո՞ւմ եք՝ չբացահայտված ինչպիսի վիճակ է: Թե բա՝ «համակարգային կոռուպցիա չկա»...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Թրամփը Նաթանյահուի հետ հանդիպմանն իր պարտության դեպքում 3-րդ համաշխարհային պատերազմ է կանխատեսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտnւթյան սրում չի սպասվում. «Fitch» Եղանակը՝ առաջիկա օրերին Ես Փարիզի խաղերը հայտարարում եմ բացված․ Մակրոն 8 ժամ ջուր չի լինի Չկա մարզում այնպիսի ոլորտ, որին ԶՊՄԿ-ն աջակից չէ, որի համար շնորհակալ եմ․ Սյունիքի մարզպետ Երևանը դեռ չի կողմնորոշվել «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու հարցում Փոխարժեքը հուլիսի 27-ին Հունգարիան Ուկրաինային մեղադրել է շանտաժի համար Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերն ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում Պատմության մեջ առաջին անգամ Օլիմպիական խաղերի բացումն անցկացվել է մարզադաշտից դուրս՝ Սեն գետի երկայնքով Այս իշխանությունն ամեն օր քանդում է բանակը. Արամ Պետրոսյան Էկոնոմիկայի նախարարությունում իրավիճակը գնալով թեժանում է Ավելի քան 30 տարի անց մայրաքաղաքի ճանապարհները ասֆալտապատվում են նոր տեխնոլոգիայով Օլիմպիական խաղերի խորհրդանիշներով Visa քարտեր՝ Յունիբանկից 300 բնակարան հատուկ գնով․ էքսկլյուզիվ առաջարկ ՄԼ Մայնինգից և Ամիօ Բանկից Անվճար քաղվածքներ ու տեղեկանքներ IDBank-ից Շինծու, ապօրինի մեղադրանքով ես գտնվում եմ անազատության մեջ. 2-րդ կորպուսի նախկին հրամանատարի հայտարարությունը կալանավայրից Team-ը կրկին միացել է նորարարության ալիքին՝ Sevan Startup Summit-ում (ֆոտո) Ձեր թիկունքին ամբողջ հայությունն է, վերադարձե՛ք հաղթանակած. Գագիկ Ծառուկյան ԵՄ-ն Հրվ. Կովկասում նոր հատուկ ներկայացուցիչ է նշանակել Ջենիֆեր Լոպեսը 55-ամյակի խնջույքին ներկայացել է Շառլոթ թագուհու կերպարով (լուսանկարներ, տեսանյութ) Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 25-26-ը Նիկոլն ու Ալիևը ձգտում են վերջնականապես փակել Արցախի հարցը. Արմեն Մանվելյան Ադրբեջանի բացահայտ սպառնալիքն ու պատասխանն ԱՄՆ-ին Ի՞նչ են քննարկել Թուրքիայի ԱԽ-ում «Խաղաղությունն ի՞նչ ելքով... նոր թշնամիներո՞վ». Նաիրի Սարգսյանի հետ Փաշինյանը կրկին ընկել է մարզերի ետևից Իրանի դեսպանը ևս հերքել է Թեհրանի և Երևանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը Փարիզ-2024-ին դուք եք Հայաստանի դեսպաններն օլիմպիական աշխարհում․ ՀՀ-ին և հայ ժողովրդին օդի և ջրի պես անհրաժեշտ են հաղթանակներ․ Գագիկ Ծառուկյանը՝ մարզիկներին Հայաստանի Տիրինկատար հնավայրի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության նախնական ցանկում Եվրոպայում գազի պահանջարկը նվազում է, արևային էներգիայինը՝ աճում Ռիոն միշտ կմնա ինձ հետ՝ իմ ամբողջ կյանքում. կուզեմ՝ այդպես նաև Փարիզ-2024-ը լինի. Արթուր Ալեքսանյան Մեկնարկել է Ucom-ի և Արևորդի կազմակերպության համատեղ բնապահպանական նախագծի նոր փուլը Օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում է հորդառատ անձրև Փեզեշքիանը Նեթանյահուին «հանցագործ» է անվանել ՀՀ-ն հանձնառու է պայմանավորվածությունների կատարմանը և նույնն ակնկալում է Թուրքիայից. ԱԳՆ Թրամփն ասել է՝ որ դեպքում ԱՄՆ-ն կարող է «աշխարհի երեսից ջնջել» Իրանը ԶՊՄԿ-ն կրկին առաջինն է 1000 խոշոր հարկատուների ցուցակում Երկրի կառավարման ղեկին դավադրական ճանապարհով հայտնված անձը չի տիրապետում հիմնարար գիտելիքների, եվ այդ ամենը բումերանգի բնույթով հարվածում է երկրի բոլոր բնագավառներին. Կամենդատյան