Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Որն է Թրամփի օրոք ԱՄՆ-ի «ոսկե դարի» միակ պայմանը․ The Economist ՌԴ-ն ներքին նախապատրաստություններ է անում Պուտին-Թրամփ շփման համար. ՌԴ ԱԳՆ Ինչու՞ է Թրամփը 100 օր ժամանակ տվել ռուս-ուկրաինական պատերազմն ավարտելու համար Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց 67-ամյա քաղաքացուն դանակահարել էր Առինջ գյուղի բնակիչը՝ իր տան մեջ2025 թվականին նախատեսում ենք ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս․ Տիգրան ԱվինյանԻնձ ուզում էին փոխարինել ռուսամետ Մեդվեդչուկով. Զելենսկին պատմել է՝ ինչ է 2022-ին պահանջել Մոսկվան Անահիտ Սիմոնյանը նոր ֆոտոշարք է ներկայացրել «Արդարադատության նախարարը «սրտիկ» է ցույց տվել լրագրողին»Յոլա ենք գնում. ոսկու վաճառքը նվազել է հարկերի ավելացմամբ (տեսանյութ)Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը Արարատում բախվել են «Toyota»-ն և ՊՆ-ի «KamAZ»-ը. կան տուժածներ «Բորուսիայի» գլխավոր մարզիչը հեռացվել է պաշտոնից Պետությունը ոչ մեկի գրպանը չի մտնում համընդհանուր հայտարարագրմամբ, ասում է՝ եղբա՛յր, դու իմ տերն ես, ինձնից մի օտարվի. վարչապետ (տեսանյութ) «Նուբարաշեն» ՔԿՀ-ում ձերբակալվել է ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին Պատրա՞ստ ենք մենք նոր՝ ավելի մեծ թափով պատերազմի, ինքնակազմակերպման, ինքնապաշտպանության. Աննա ԿոստանյանՆացիստական Բաքուն հայ ժողովրդին է անվանում «ֆաշիստ»‎․ Մենուա Սողոմոնյան ՀՀ կառավարությունն անտեսեց գյուղատնտեսության զարգացման առաջարկը․ «Հայաստանը ես եմ» Մենք չէինք կարող մեզ թույլ տալ պարտվել 1:3 հաշվով. հանդիպումը դիտարժան ստացվեց բոլորի համար. Ռաֆինյա ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ
Քաղաքականություն

Հայաստանը կանգնած է տնտեսության կոլապսի և աղետի առաջ. Արշակ Կարապետյան

Մի կողմից Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ պատրաստ են շարունակել տնտեսական համագործակցությունը Ռուսաստանի հետ, ավելին պնդում են, թե բոլորովին մտադիր չեն լքել Եվրասիական տնտեսական միությունը, մյուս կողմից Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչ անում են արտաքին ներդրումների մեջ Ռուսաստանին ունեցած չափաբաժինը նվազեցնելու, այլ երկրներից ներդրումներ ներգրավվելու համար։ Մասնավորապես անցած տարվա կտրվածքով՝ Հայաստանում օտարերկրյա ներդրումների առաջատարը եղել է Արաբական Միացյալ Էմիրությունները՝ առաջին անգամ շրջանցելով Ռուսաստանին։ ԱՄԷ-ն առաջինն է՝ մոտ 250 մլն դոլարով, 2-րդը փոքրիկ եվրոպական Լյուքսեմբուրգն է, և միայն երրորդն է Ռուսաստանը։

Ըստ էկոնոմիկայի նախարարության՝ աշխատանքային տարում Հնդկաստանի, Չինաստանի հետ ներդրումային հոսքերը դիվերսիֆիկացնելու համար։

Հավաքական արևմուտքն էլ ջանքեր է գործադրում Հայաստանը Ռուսաստանի հետ ունեցած հայ-ռուսական տնտեսական խորը կապերը թուլացնելու, իր սեփական ազդեցությունն ավելացնելու նպատակով։ Հենց դրան է ուղղված 2,6 միլիարդ եվրոն, որը Եվրամիությունը խոստացել էր 44-օրյա պատերազմից հետո։

Օրերս Եվրամիության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը հայտնել է, թե այդ գումարներից մոտ 550 միլիոն եվրոն արդեն տեղաբաշխվել է։ Թե որտե՞ղ, Կառավարությունն ու Եվրամիության պատվիրակությունն առանձնապես չեն հաղորդում, սակայն փաստն այն է, որ գումարները հիմնականում ներդրվում են ռազմավարական ուղղվածության ծրագրերում, այնտեղ, որտեղ հետաքրքրություններ ունի նաև Ռուսաստանի Դաշնությունը։

Իշխանական տարբեր աղբյուրների փոխանցմամբ՝ հատակապես էկոնոմիկայի նախարարությունում վերջերս տեղի ունեցած պաշտոնանկություններից և աղմկահարույց քրեական գործերից հետո, հանձնարարվել է ամեն գնով խոչընդոտել Ռուսաստանից ներդրումների հոսքը, նաև պրոբլեմներ ստեղծել ռուսական կապիտալով ընկերությունների համար՝ նրանց Հայաստանից հեռացնելու, փոխարենն արևմտյան կապիտալ ներգրավելու նպատակով։
Իհարկե, այս ճանապարհը չափազանց բարդ և դժվար է՝ հաշվի առնելով Հայաստանի և Ռուսաստանի խորը տնտեսական կապերը, որը տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակների պատմություն ունի։ Անկախության տարիներից հետո Ռուսաստանը եղել ու շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերը։

Հայկական արտադրանքը հիմնականում արտահանվում է հենց Ռուսաստան, այլ ոչ այլ եվրոպական երկրներ, և գործող իշխանություններն ահռելի միջոցներ պետք է ներգրավվեն, հատկապես արևմտյան երկրներից, որպեսզի կարողանան փոխել բալանսը դեպի Արևմուտք, էլ չասած, որ Հայաստանից ռուսական կապիտալը հեռացնելու քայլերն դատապարտված են լուրջ ձախողման, ընդ որում ասվածը վերաբերում է հատկապես ռուսական պետական կապիտալին, ռուսական մասնավոր և Արևմուտքի հետ կապված, ինչպես նաև օվշորային ներդրումների հետ Հայաստանի իշխանությունները խնդիր չունեն։ Տնտեսական բաղադրիչն ընդամենը մեկն է, որի ուղղությամբ գործող իշխանությունները փորձում են նվազեցնել հայ ռուսական կապերը։ Արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության քայլերը, որոնք ձեռնարկվում է Հայաստանի իշխանությունների կողմից, չափազանց վտանգավոր են։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ այս ամենը լրջագույն տնտեսական հետևանքներ է ունենալու Հայաստանի Հանրապետության համար, ընդհուպ մինչև տնտեսության կոլապսի և աղետի։ Գործող դիլետանտների իշխանությունն այդպես էլ չի կարողանում հասկանալ հայկական պետության իրական շահը, իսկ դրսի հովանավորների և տերերի հանձնարարությամբ շարունակում են թուլացնել Հայաստանի Հանրապետությունը։