Այսօր՝ 10 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Միակ ճիշտ քայլը՝ ինստիտուցիոնալ արագ հակազդեցություն

Մեկ հոգին իր շքախմբի մի քանի անդամներով ճակատագրական որոշումներ է կայացնում ողջ պետության ու ժողովրդի համար և անունից։

Թեև դա կոչվում է պաշտոնական Երևանի տեսակետ, սակայն նրա լեգիտիմ հիմքերը խոցելի են մեկ պարզ պատճառով. թիմը եկել է իշխանության այլ ծրագրով, և իրականացնում է լրիվ հակառակը։ Հայաստանի հանդեպ հարևանների և խոշոր տերությունների վերջնական որոշումներին քիչ ժամանակ է մնացել (թուրքերը հիմա համբերատար սպասում են այդ որոշմանը), և հիմնական ճշտվելիք հարցը հետևյալն է. արդյո՞ք կատարվողը իշխող խմբակի կարծիքն է, թե՞ ողջ հայ ժողովրդի, նրա ինստիտուտների և վերնախավերի։ Հետևաբար այս կարևոր ջրբաժանի պահին բոլոր ոչ իշխանական համակարգերի՝ ընդդիմադիր խմբակցություններ, գոյություն ունեցող կուսակցություններ, հասարակական-փորձագիտական կազմակերպություններ, հանրային միավորներ, իհարկե՝ եկեղեցին,  և այլն, պարտավոր են ձևակերպել ինստուտուցիոնալ այլընտրանքային տեսակետ մի շարք կարևորագույն հարցերի շուրջ։ Անհատական կարծիքը և գնահատականները բավարար չեն, իրավիճակը պահաջնում է ինստիտուցիոնալ դիմադրություն և հստակություն։ Մենք իրավունք չունենք կրկնելու Արցախի շրջափակման 9 ամիսների մեղմ ասած անողնաշար և առանց անելիքի իմացության պահվածքը։ Ավելի ուշ դրա գնահատականները կտրվեն, թե ո´վ իրեն ինչպես պահեց։ Բայց հիմա դրա ժամանակը չէ, հիմա ուղղակի ճիշտ աշխատելու ժամանակն է։

Տեխնիկապես ինչպե՞ս դա կարվի, էական չէ՝ առանձին հայտարարություններ, թե ի սկզբանե միասնական փաստաթուղթ։ Կարևորը փաստաթղթի կամ փաստաթղթերի որակն է՝ գրագետ, ռացիոնալ, պետական մտածողության գերիշխմամբ, առանց գավառական հայրենասիրության տարրերի։  

Ոչնիկոլական հանրությունը պետք է հստակ դիրքավորվի մի քանի կարևորագույն հարցերի շուրջ.  

1.     Հայ-ռուսական հարաբերություններ

2.     ՀԱՊԿ շրջանակներում աշխատանք

3.     Արևմուտքի հետ ճիշտ օրակարգային հարաբերություններ

4.     Ադրբեջանի հետ ավելի լուրջ և երկարաժամկետ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ հաստատակամություն

5.     Տարածաշրջանում կայուն, արդար խաղաղության և համագործակցության շուրջ հստակ պատրաստակամություն

Սա նվազագույնն է, որ մենք պետք է անենք՝ իրավիճակը փրկելու համար։ Սա ստեղծելու է կամ սկիզբ է դնելու նոր ներհասարակական տրամադրությունների և պրոցեսների։ Սա ճիշտ պահն է՝ արձանագրելու, որ Հայաստանը միայն ՄԵԿ հոգին չէ, և սա ճիշտ պահն է՝ ներհանրային հաշտության գնալու։ Թուրքական ռումբերը չեն նայելու մեր քաղաքական, անհատական կամ գեոպոլիտիկ նախասիրություններին։ Մեր խնդիրն է՝ այդ ռումբերը թույլ չտալ։ Եթե այս հանգուցային պահին մենք ոչինչ չանենք, ապա ինչի՞ համար են ուրեմն այդ բոլոր ինստիտուտները, էլ ո՞ր իրավիճակի, ո՞ր պահի համար։

 

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) «Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարով Բոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի Հանրահավաք` Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ. Ուղիղ Մեկ միասնական դրոշով՝ եռագույնով, հաղթելու ենք սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանական զորքերը վրաններով և մահակներով սպասում են շարժման մասնակիցներին. (տեսանյութ) «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին Բժիշկները միացան սրբազան պայքարին «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործեք հնարավորությունը, դարձի եկեք դեպի պետականություն. Սրբազան (տեսանյութ) Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին «ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանը Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան Ավինյան Այս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք Չալաբյան Քաղաքացիները Աբովյանից միանում են Բագրատ Սրբազանին ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան Մայիսյան եռատոն. Հայ ժողովրդի կյանքում մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության տոն է Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք Չալաբյան Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան Ավինյան ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը Մեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Տասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է