Այսօր՝ 10 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաշինյանի «բարի կամքն» ու անողնաշար քաղաքականությունը

Ազգային անվտանգության ծառայությունը որոշում է կայացրել փետրվարի 28-ին Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում հայտնաբերված ադրբեջանցի դիվերսանտին Ադրբեջանին վերադարձնելու վերաբերյալ։ Քննչական կոմիտեն ի սկզբանե քրեկան գործ հարուցել էր դիվերսիայի հոդվածով, երբ ադրբեջանցուն ձերբակալել էին մեր զինվորները և հանձնել իրավապահներին։ Դրանից անմիջապես հետո կարծիքներ հնչեցին, որ Հայաստանն Ադրբեջանին է վերադարձնելու «մոլորված» դիվերսանտին։

Երեկ արդեն քննչական կոմիտեն հայտնել է, թե որոշում է կայացվել քրեական հետապնդումն ադրբեջանցու նկատմամբ դադարեցնելու մասին, ԱԱԾ-ն էլ նշեց, որ որպես բարի կամքի դրսևորում և ի կատարումն Հայաստանի Հանրապետության և ադրբեջանական հանրապետության միջև բարձրագույն մակարդակում ձեռք բերված պայմանավորվածության, որ երկու կողմերի մոլորված և հակառակ կողմում հայտնված զինծառայողները սեղմ ժամկետներում պետք է վերադարձվեն, Հայաստանի Հանրապետությունը որոշում է կայացրել Ռուսլան Էլդանիսողլու Փենախովին հանձնել ադրբեջանական կողմին, ընդ որում Հայաստանն իր «բարի կամքի» դրսևորումն իրականացնում է այն պայմաններում, երբ ադրբեջանական բանտերում երկու տասնյակից ավելի հայ ռազմագերիներ կան, այդ թվում Արցախի բարձրագույն իշխանական ներկայացուցիչները։

Ընդհանրապես, գործող իշխանությունների անողնաշարությունը դրսևորվում է ցանկացած իրավիճակում։ Շաբաթներ առաջ էլ Հայաստանը հայտարարել էր, թե իր մոտ ականապատ դաշտերի քարտեզներ են հայտնվել և ևս 8 գրանցամատյան նվիրել էր ադրբեջանական կողմին։

«Բարի կամքի» այս դրսևորումը հերթական անգամ արժանացել էր ոչ թե Ադրբեջանի շնորհակալությանը, այլ լկտի և ագրեսիվ պատասխանին։ Նախօրեին էլ Ադրբեջանը հայտարարել է, թե Հայաստանի տրամադրած ականապատ դաշտերի քարտեզները բանի պետք չեն և դիմել էր միջազգային հանրությանը՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար։

Ըստ էության, փաշինյանական իշխանությունը հերթական անգամ ապացուցում է, որ զուրկ է արժանապատվությունից, տղամարդկությունից և հանուն սեփական իշխանության երկարաձգման՝ պատրաստ է ցանկացած կեղտոտ քայլի։ 

Աիդա Ավետիսյան

Խոշոր վթար՝ Երևանում. բախվել են մարդատար «Գազելն» ու «ՎԱԶ 2121»-ը, վիրավորներ կան Ոսկե, արծաթե և բրոնզե մեդալներ՝ պարաբազկամարտի Եվրոպայի առաջնությունից Զգուշացեք ու սպասեք ձեր ժամին, քանի որ վռնդվելու եք այդ շենքերից, ու ձեզ արգելվելու է կրթական գործի կազմակերպմամբ զբաղվել. Դավիթ Սարգսյան Դիլիջանում ևս դասադուլ է Հաղթանակի օրվան նվիրված երթ՝ Աբովյան համայնքում. Գագիկ Ծառուկյան Առաջին սիլիցիումային արևային մարտկոցը դարձավ 70 տարեկան Ուժ կիրառելով բերման են ենթարկում «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Մայրաքաղաքում մեկնարկել են անհնազանդության խաղաղ ակցիաներ Բագրատ Սրբազանն այսօրվա հանրահավաքի ժամը հայտարարեց «Ուսանո՛ղ, ոտքի». ԵՊՀ-ի ուսանողները սկսել են անհնազանդության ակցիան Ազգային արժանապատվության տրիբունալն իր աշխատանքը կսկսի մայիսի 20-ից․ Արշակ Կարապետյան Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում. Բագրատ Սրբազան ԵՊՀ որոշ ֆակուլտետներում դասադուլ է (տեսանյութեր) ՇՏԱՊ. Անհնազանդության ակցիաներ Երևանում Համբարձման տոնին Սուրբ Պատարագ մատուցվեց Ծաղկեվանքում 14 ժամ ջուր չի լինելու Երևանում, Կոտայքի և Արմավիրի մարզերում ՔՊ գլխավոր աղանդապետի հեռացման համար անհրաժեշտ է նրան զրկել և՛ ներքին, և՛ արտաքին աջակցությունից. Հրայր Կամենդատյան Դիմում եմ մեր երկրի ղեկավարին իրեն ինչպե՞ս դիմել պարո՞ն, թե՞ տիկին վարչապետ. Արշակ Կարապետյան Այս գործընթացի վերջնակետը ժողովրդի հաղթանակն է. Արման Վարդանյան (տեսանյութ) «Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարով Բոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի Հանրահավաք` Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ. Ուղիղ Մեկ միասնական դրոշով՝ եռագույնով, հաղթելու ենք սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանական զորքերը վրաններով և մահակներով սպասում են շարժման մասնակիցներին. (տեսանյութ) «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին Բժիշկները միացան սրբազան պայքարին «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործեք հնարավորությունը, դարձի եկեք դեպի պետականություն. Սրբազան (տեսանյութ) Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին «ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանը Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան Ավինյան Այս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք Չալաբյան Քաղաքացիները Աբովյանից միանում են Բագրատ Սրբազանին