Այսօր՝ 10 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

«Հոնքը շինելու տեղը...», ու՝ անընդհատ, ու՝ գրեթե ամեն ինչում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այդպիսի հանրածանոթ ասացվածք կա. «Հոնքը շինելու փոխարեն, տվեցին, աչքն էլ հանեցին»: Սա իսկը Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կառավարության գործունեությունը բնորոշելու համար է ասված: Նախորդ համարներում արդեն դիտարկել ենք, թե ինչ փորձանքներ բերեցին Փաշինյանն ու իր գլխավորած իշխանությունը արտաքինքաղաքական առումով և Հայոց բանակի գլխին: Բայց չէ՞ որ միայն դա չէ: Գրեթե չկա ոլորտ, որտեղ «թավշահեղափոխականները» մի «թարս բան» մոգոնած կամ նախաձեռնած չլինեն: Ավելին, եթե անգամ արտաքուստ ինչ-որ դրական նպատակադրում է երևում դրանց տակ, էլի, միևնույնն է, հակառակ էֆեկտ է ստացվում:

Շատ հեռու չգնանք. ինչպես հայտնի է, Փաշինյանի կառավարության որոշմամբ, մարտի 1-ից ավելի քան 450 անուն դեղեր դեղատները բաց են թողնում միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում: Սրա հիմնական հռչակագրային նպատակը բնակչությանն ինքնաբուժությունից պաշտպանելն է: Խոսքը հակավարակային, հակաբակտերիային, հակասնկային, հակամիկրոբակտերիային, հակավիրուսային դեղերի, հակաբիոտիկների, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի մասին է: Ենթադրենք, թե իսկապես էլ Փաշինյանի իշխանությունը «լավ բան» էր ուզում անել: Ենթադրենք: Բայց հետևանքը իրական կյանքում ինչպիսի՞ն է: Թող նշված դեղերն օգտագործող հայրենակիցները, բժիշկներն ու դեղատների աշխատողներն առաջինն ասեն: Իսկ մինչ նրանք իրենց ասելիքը մեջբերելի արտահայտություններով կձևակերպեն, հակիրճ նշենք՝ խայտառակությո՛ւն ու բառիս բուն իմաստով քաոս:

Հեռու մի գնացեք, մտեք ցանկացած պոլիկլինիկա ու կհամոզվեք դրանում: Առողջապահական համակարգն ուղղակիորեն անպատրաստ էր նման որոշման իրականացմանը: Ու դեռ 2025-ի հունվարի 1-ից էլ ցանկանում են գրեթե բոլոր դեղերի վրա տարածել «էլեկտրոնային դեղատոմսերի» պարտադրանքը: Բայց սա ընդամենկ 1 օրինակ է: Փաշինյանը, հիշո՞ւմ եք, հայտարարում էր «խաղամոլության դեմ» պայքարելու մասին: Անգամ ինչ-որ օրինագծեր մտմտացին, ինչ-որ սխեմաներ կազմեցին: Եվ ի՞նչ: Եվ այն, որ փաշինյանական կառավարման 6 տարվա ընթացքում «խաղամոլության» ծավալները բազմապատիկ են աճել: Չստացվե՞ց, որ էլի՝ «հոնքը շինելու փոխարեն, տվեցին, աչքը հանեցին»:

Վերցնենք այնպիսի անմեղ մի բան, ինչպիսին է շրջակա միջավայրը մաքուր պահելու նպատակով պոլիէթիլենային տոպրակների թանկացումը: Փաշինյանական իշխանության այս նախաձեռնության հիմնական «փորացավը», ժողովրդական բառուբանով ասած, ցելոֆանե տոպրակներից մեր շրջակա միջավայրն ազատելն էր: Ու ի՞նչ: Ու այն, որ դա ընդամենը վերաճեց հանրության վրա «ցելոֆանի հարկ» դնելու: Այսինքն, դրա ամբողջ «էֆեկտն» այն եղավ, որ մարդիկ խանութներում սկսեցին 10-ի փոխարեն 50 դրամ վճարել այդ տոպրակների համար, որոնք, ի լրումն, մի բան էլ ավելի հաստացան: Այսինքն՝ պոլիէթիլենային մասն ավելացավ, ու այժմյան տոպրակները շատ ավելի դանդաղ են քայքայվելու, քան մինչ այդ գործածվողները: Կարևորը՝ մարդկանց գրպաններն ավելի շատ թեթևացրին: Թվում է, թե անմեղ-անշառ բաներ են, չէ՞:

Հա, Արցախի կորստի, Փաշինյանի իշխանության բերած այլևայլ աղետների խորապատկերում, այո, նշվածները գուցե ոչ մի բան են կամ չնչին մի երևույթ: Բայց մյուս կողմից՝ դա մեր ամենօրյա իրականությունն է, որի պայմաններում ապրում ենք, եթե իհարկե, այս մղձավանջը կարելի է կյանք համարել: Կամ՝ վերցնենք կերակրի աղին Նիկոլ Փաշինյանի կառավարության հայտարարած «սրբազան պատերազմը»: Դե այն, որ հանրային սննդի օբյեկտներում սեղաններին արգելեցին աղ (աղաման) դնել՝ դրա համար ահռելի տուգանք սահմանելով: Թե այդ նախաձեռնության հեղինակներից որ մեկին են դպրոցում քիմիայից «1» նշանակել, անհայտ է, բայց որ հիշատակված նախաձեռնությունն ինքնին անհեթեթություն է և ամենաիսկական «թիթեռանկարչություն», կարծում ենք՝ ակնհայտ է: Ի լրումն, բազմաթիվ մեծուփոքր սննդակետերի աշխատողների կյանքին էլի մի ինչ-որ անախորժություն հաղորդեցին:

Փաշինյանը, կհիշեք, «պինցետով, տնական արաղով» էր կորոնավիրուսի դեմ «պայքարում», բայց այդ «պայքարը» վերածեցին բավականին եկամտաբեր (իրենց համար) միջոցի: Հիշո՞ւմ եք անհեթեթ պահանջներն ու է՛լ ավելի անհեթեթ տուգանքները: Ու, որպես ծաղր, հայտարարեցին, թե՝ քաղաքացին «տուգանքի մատերիալ չի»: Դա ասում է հայրենակիցներին ամենից շատը տուգանած կառավարության ղեկավարը... Ի դեպ, տուգանքների մասին: Շատերդ տեսած կլինեք մթերային խանութներում, դեղատներում փակցված զգուշացնող պաստառները՝ «Ծխելու համար 50000 դրամ տուգանք»: Գիտեք, սա արդեն բացահայտ ծաղր ու անթաքույց վիրավորանք է: Ինչո՞ւ: Որովհետև ես, օրինակ՝ երբեք չեմ տեսել, որ իմ որևէ հայրենակից վառած ծխախոտը բերանին՝ մտնի մթերային խանութ: Չգիտեմ, միգուցե 30 տարվա մեջ 1 անգամ նման մի բան որևէ տեղ եղե՞լ է: Առավել ևս, չեմ պատկերացնում մեկին, անգամ՝ շարունակաբար Փաշինյանին ընտրող հայրենակիցների շարքերում, անգամ կարկառուն քպականներից մեկի հանրահայտ հարևան «Պողոսի» կատեգորիայից մեկին, որ ծխելով մտնի դեղատուն:

Ու էլի, եթե երբևէ նման դեպք եղել է, ապա այդ ցուցանակը նման մեկին չի խանգարելու: Մինչդեռ, եթե նման պաստառներ են փակցնում, ստացվում է, որ հայերը հենց միայն նրա համար են արթնանում, որ առավոտ-կանուխ վազեն դեղատներ ու մթերային խանութներ... մի-մի հատ ծխելու նպատակով: Ի դեպ, ծխելու մասին, որի դեմ ևս փաշինյանական իշխանությունը իբրև թե պայքարում է: Մասնագետները ահազանգում են, ասենք՝ վիճակագրությունն էլ հուշում է, որ Հայաստանում ավելացել է թմրամոլների, թմրանյութեր օգտագործողների թիվը, իսկ որ է՛լ ավելի վատ է, վերջին 4-5 տարում թմրամոլությունը մեր երկրում բավականին «երիտասարդացել» է: «Հոնքը շինելու փոխարեն...», ու՝ անընդհատ, ու՝ գրեթե իրենց ամեն ինչում: Հիմա էլ, փաստորեն, որոշել են ինքնիշխանության «հոնքի» վրա կենտրոնանալ: Ասպես մի քիչ էլ, ու երկրի և ինքնիշխանության երկու «աչքն» էլ վերջնականապես կհանեն...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
«Կեցցե՛ Հայ Առաքելական Եկեղեցին»․ քաղաքացին աղավնի բաց թողեց Բագրատ Սրբազանի մոտ Հայտնի ռեժիսորին կրկին բանտարկել են․ այս անգամ՝ 8 տարով Բոլորս սովորել ենք ԽՍՀՄ պատմությունը, աշխարհագրությունը, այնպես որ պարզ է՝ ուր կգնա Պուտինը հաջորդիվ. Զելենսկի Հանրահավաք` Հանրապետության հրապարակում Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ. Ուղիղ Մեկ միասնական դրոշով՝ եռագույնով, հաղթելու ենք սև ու սպիտակին. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Ոստիկանական զորքերը վրաններով և մահակներով սպասում են շարժման մասնակիցներին. (տեսանյութ) «Լադանիվա»-ն վառ ելույթով կներկայանա «Եվրատեսիլ 2024» երգի մրցույթին Բժիշկները միացան սրբազան պայքարին «Իմ մորուքը 30 տարվա է, ես սափրված չեմ եղել 6 տարի առաջ». Բագրատ սրբազան Մադրիդի «Ռեալ»-ը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ ՔՊ-ին կոչ եմ անում, օգտագործեք հնարավորությունը, դարձի եկեք դեպի պետականություն. Սրբազան (տեսանյութ) Wien Energie-ն ավտոբուսների կայանատեղերի տանիքներին կառուցել է 1,4 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան Ոչ ոք իրավունք չունի կպնել եկեղեցուն. Գագիկ Ծառուկյան Քաջարանի 102-ամյա վետերանի՝ Արշալույս Թադևոսյանի հիշողությունները` Հայրենական Մեծ պատերազմի մասին «Հայաքվեի» անդամները դիմավորեցին Բագրատ Սրբազանին և երթի մասնակիցներին «ՀայաՔվեն» և «Ջենեսիս Արմենիան» ընթանում են միանալու դեպի Երևան եկող շարժմանը Եթե մոռանանք անցյալը, ապագա չենք ունենա. Արշակ Կարապետյանի ուղերձը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 79-րդ տարեդարձի առթիվ Մեր երթը լուռ է, շատ ինքնավստահ, շատ օրհնված, շատ Աստծով, շատ հայրենիքով ու շատ հաղթանակով. Բագրատ Սրբազան Խոնարհում մեր բոլոր նահատակների հիշատակին. Տիգրան Ավինյան Այս երթը ողջ հայ ազգի լինելիության և ապագայի երթն է. Ավետիք Չալաբյան Քաղաքացիները Աբովյանից միանում են Բագրատ Սրբազանին ՆԳՆ-ն զգուշացնում է չանհանգստանալ Միավորվել է պետք. Նաիրի Սարգսյանի՝ մայիսի 9-ի ուղերձը ՀԻՄԱ. Սրբազանները հասնում են Երևան. նոր զարգացումներ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Եթե Իսրայելը մտնի Ռաֆահ, զենք չեմ մատակարարի. Բայդեն Հայաստանում Հայրենական մեծ պատերազմի 44 վետերան կա Առավոտյան ժամը 11:00-ին շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ. Բագրատ Սրբազան Մայիսյան եռատոն. Հայ ժողովրդի կյանքում մայիսի 9-ը հաղթանակի և խաղաղության տոն է Դոլարը թանկացել է․ փոխարժեքն՝ այսօր Այսօր մեր պատմության առավել խորհրդանշական օրերից մեկն է՝ Մայիսյան Եռատոնը. Ավետիք Չալաբյան Այս սրբազան շարժումը մարմնավորում է ավելի քան 10 000 000 հայերիս՝ հզոր ու մեծ Հայաստանի ընդհանուր երազանքը. «Միասնություն» ազգային շարժում Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան Ավինյան ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը Մեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Տասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան