Այսօր՝ 13 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Կառավարման փաշինյանական «լեվլը». մակարդակ եմ ասել, է՜.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Լավ, ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսի ասելիքը: Սկզբունքորեն, դա ասուլիս էր… ասելիքի բացակայության մասին: Երեքուկես ժամանոց չասելիք: Փաշինյանն, իհարկե, իր՝ կրկնվող բառերի չարաշահմամբ, հոգեբանաբարդույթային արտահայտություններով, կրկնվող հակադարձ հարցերով, էքսցենտրիկ բառագլուխկոնծիներով կարող է դրանից էլ երկար խոսել: Ինչ-ինչ, բայց խոսելը նրա մոտ ստացվում է, նա այդ «գծով», անկասկած, տարածաշրջանային չեմպիոն է: Թեկուզ և, կրկնենք, անասելիք, անբովանդակ, մանիպուլյացիոն:

Բա՛յց: Ի՞նչ էր ասում այդ մարդը, որի որոշումներից, քայլերից, հայտարարություններից, այդ թվում՝ ասուլիսներում արած հայտարարություններից կախված է մի ամբողջ պետության, երկրի, ժողովրդի ճակատագիրը: Ո՛չ մի բան: Եթե այդ երեք ժամ ու մի 20 րոպե տևած ասուլիսը, այսպես ասած, «քամես», տակը կմնա այն, որ Փաշինյանը գործնականում հայտարարեց, թե՝ հա՛, Տավուշի մարզի մի մասը տալիս եմ Ադրբեջանին: Խոսքը 4, այսպես ասած, «անկլավների» մասին է: Իրականում խոսքն ի սկզբանե Հայաստանին պատկանող տարածքի, խորհրդային տարիներին այդ տարածքում մի քանի տարի ադրբեջանական թուրքերով բնակեցված, ապա՝ 1988-92թթ. ընթացքում նրանցից ազատված բնակավայրերի մասին է:

Բնակավայրեր, տարածքներ, որոնք ինչպես Տավուշի մարզի բնականոն կենսագործունեության, այնպես էլ՝ Հայաստանի՝ արտաքին աշխարհի հետ կապի տեսանկյունից, ունեն ռազմավարական նշանակություն: Տարածքներ, որոնք եթե անցնեն ադրբեջանական վերահսկողության տակ, ապա, անկասկած, վերածվելու են ռազմականացված հենակետերի, որտեղից շրջակա հայկական բնակավայրերի վրա պարբերական հարձակումներ ու ելուզակություններ են իրականացվելու, ի լրումն՝ կաթվածահարելու են մերձակա ենթակառուցվածքների բնականոն շահագործումը (ավտոճանապարհ, ըստ հնարավորության՝ երկաթուղի, գազամուղ, կապուղի): Սա է: Այլ բան չկար:

Հավելենք, որ Փաշինյանը այդ «հանձնումը« փաթեթավորում է այնպես, թե դրանք… «ադրբեջանապատկան» տարածքներ են եղել: Դե, դրել, ճշգրտումներ է արել, պարզել, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ոչ թե 29 800 քառակուսի կիլոմետր է, այլ դա կլորացված թիվ է, ավելի փոքր պիտի լինի: Քարտեզի մակետ էր կտրել տվել ու ամբողջ ասուլիսում այն «խաղացնում» էր: Հա, էլ ի՞նչ կար Փաշինյանի ասուլիսում: Ինչպես միշտ՝ մանր, էժան խարդավանքներ: «Նախկինների»՝ նրա ու իր երկրպագուների սիրելի թեման չսպառած, Փաշինյանը «նոր ֆորմացիայի» նախկինների, կներեք, «բուրդն էր գզում» վերջին ասուլիսում: Այսինքն, արդեն նա իր իշխանության «նախկիններին» է հասել: Ձեռքբերում է, ոչինչ չես ասի: Չնայած, ինչո՞ւ չասենք: Տեսեք, դրել, երկար-բարակ, իր հատուկ հանձնարարություններով արդեն նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի՝ աշխատանքից ազատվելու հարցերն էր մանրամասնում, կարծես դա առհասարակ որևէ նորմալ մարդու հետաքրքիր է:

Հետո հասավ իր իսկ նշանակած պաշտպանության բազմաթիվ նախարարներից Արշակ Կարապետյանին, թե «սխալ էր զեկուցել, գործից հանեցի…», կամ նման մի բան: Դա էլ դեռ մի կողմ: Պարզվեց՝ ճապաղ ասուլիսը Փաշինյանին քիչ էր թվացել: Կամ էլ՝ այն բանից հետո, երբ Արշակ Կարապետյանը արձագանքեց ու հայտարարեց, որ Փաշինյանը ստում է (ինչպիսի՜ անակնկալ, չէ՞), որ ինքը նրան այդ օրը չէր կարող ոչինչ էլ զեկուցել, քանի որ աշխատանքային գործուղմամբ գտնվում էր Դուբայում, Փաշինյանն, ըստ երևույթին լուրջ ցնցումների մեջ է ընկել: Եվ ահա, կեսգիշերին մոտ բռնեց ու…

«Տիկ-տոկ» ցանցի իր էջում հրապարակեց իր ու Արշակ Կարապետյանի՝ նշված օրվա (2021թ. նոյեմբերի 14-ի)՝ «Վոթսափով» ունեցած գրագրությունը: Սա այն է, ինչին Փաշինյանին այդքան ատելի ռուսերենով անվանում են՝ «դնո» (дно), այն է՝ «հատակ», իսկ այս դեպքում՝ հատակից էլ անդին: Այսինքն, երկրում վարչապետ է մեկը, որը նախարարների հետ անվտանգային հարցերը քննարկում է... «Վոթսափով»՝ քիչ չէ, դեռ այդ գրագրության բովանդակությունն էլ, որպես «կոմպրոմատ», շրջանառության մեջ է դնում... «Տիկ-տոկ»-ով: Մնացել է, որ կառավարության կամ անվտանգության խորհրդի նիստերն էլ «Օդնոկլասնիկիով» քննարկեն, պրծնի՝ գնա: Մակարդակ եմ ասել, է՜... Ու նման անձը պետություն է ղեկավարում: Այսինքն, հենց այդպես էլ ղեկավարում է: Խայտառակություն չէ, ի՞նչ է: Էլ չենք խոսում այն մասին, որ Փաշինյանի կողմից իր և պաշտպանության նախկին նախարարի գրագրության «բացահայտումը» ոչ մի բան էլ չի բացահայտում:

Նա այնտեղից ասում է, թե իրենց մոտ ամեն ինչ նորմալ է (որտե՞ղ՝ «իրենց մոտ», Դուբայո՞ւմ, թերևս, որտեղ այդ պահին գտնվում էր աշխատանքային գործուղման բերումով), սա այստեղից մի 6-7 ժամ հետո գրում է, թե տգեղ բան ստացվեց, հանրային (!) պարզաբանում պիտի տաք: Ո՞ւ... Ի՞նչ է դա ապացուցում: Թերևս մեկ բան. Նիկոլ Փաշինյանին չի կարելի ոչ միայն վարչապետի, այլև որևէ «անմեղ» հիմնարկի որևէ վարչության պետի պաշտոն վստահել: Նիկոլ Փաշինյանը սպառված, զրոյակետացված, ի լրումն՝ աղետաբեր, պարտության խորհրդանիշ «գործիչ» է: Վերջին ասուլիսում, իր իսկ բառահեղեղից ոգևորված, կերկերուն տոնայնությամբ ասաց, թե՝ «կարո՞ղ ա, մենք ենք խնդիրը, թողնենք, ռադներս քաշենք»: Սա այն դեպքն է, երբ միակ արձագանքը աստվածաշնչյան «դու ասացիր»-ն է: Հ.Գ.-Ի դեպ, կարո՞ղ է շուտով սպասենք նոր սերիաների, ասենք՝ էկոնոմիկայի նախարարի կամ իր նշանակած-իր ազատած այլ նախարարների հետ այլ «մեսինջերային» գրագրությունների հրապարակմանը: Հանրության՝ նման շոուների սիրահար մասը կարգին զբաղմունք կունենա...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«Չէին նկատել, որ հոգևորական եմ»․ ոստիկանները փորձել են սարկավագի բերման ենթարկել Պուտինն ամրապնդում է իր դիրքերը. Շոյգուին զրկեցին նախարարի պաշտոնից Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա. Ֆրանսիայի ԱԳՆ Ո՞վ պետք է լինի Հայաստանի հաջորդ Վարչապետը Բաղրամյան Մոսկովյան խաչմերուկից ոստիկանները բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկել «Հայոց համազգային միասնություն» կուսակցության անդամներին Հանդարտ մնացե՛ք, տղերք, ձեզ փչացնում են․ Բագրատ Սրբազանը՝ ոստիկաններին ու հատուկ նշանակության զորքերին IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 2-րդ տրանշը Ժամը 10-ի դրությամբ Երևանում բերման է ենթարկվել 88 քաղաքացի Հունիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը Ոստիկանները ուժ են կիրառել, քաշքշուկի ժամանակ լրագրողը կորցրել է ինքնազգացողությունը Սրբազան շարժումը պիտի՛ հաղթի Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը հերթական բողոքի գործողությունն է իրականացրել Վիլնյուսում ներկայացվել է Լիտվայում արտադրված առաջին արևային մարտկոցը Գ. Ծառուկյանի աջակցությամբ Ծաղկաձորում մեկնարկել է Արցախ-Հայաստան եռօրյա ֆորում Այս շարժման արդյունքում է, որ հանձնման պրոցեսն ինչ-որ կերպ կասեցվել է. Սողոմոնյան Գյումրիի «Իրական դպրոց»-ն արտոնագրվել է Երկրաշարժ՝ Ադրբեջանում, զգացվել է նաև Սյունիքում Բոլոր ժամանակներում ուսանողությունը՝ երիտասարդությունը պիտի որոշի երկրի ներկան, հետևաբար նաև ապագան. Աննա Կոստանյան Քուվեյթում քաղաքական ճգնաժամ է․ ցրել են երկրի խորհրդարանը Ադրբեջանցիները հիմնահատակ ոչնչացրել են Բերձորի Սբ. Համբարձում եկեղեցին (լուսանկարներ) Երևանի քաղաքապետի հրավերով 40 միայնակ տարեց և վետերան կանայք այսօր հրավիրված էին Անգլիայի ազգային բալետի «Ժիզել» ներկայացմանը Վստահ եմ, որ այսուհետ «ադրբեջանական հողերում» միշտ խաղաղություն կլինի․ Ալիև Ո՞րն է իդեալական արևային մարտկոցի չափը տան համար ՌԴ զինվորականները վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի մի քանի բնակավայր. ՌԴ ՊՆ Սպասում ենք ձեզ Հայաստանում. Բագրատ Սրբազանի կոչը` սփյուռքահայերին Օրենքը միայն քաղաքացու համա՞ր է. Արշակ Կարապետյան Ոստիկաններն արցախցի երիտասարդին լուրջ վնասվածք են պատճառել «Սարկավագին տարան»․ ոստիկանները բիրտ ուժ կիրառելով՝ բերման են ենթարկում (Տեսանյութ) Հզոր մագնիսական փոթորիկը կարող է հյուսիսափայլ առաջացնել ԱՄՆ տարածքում Ուժգին երկրաշարժ է եղել «Եվրատեսիլ 2024». ինչպե՞ս այսօր քվեարկել Հայաստանի օգտին Բրազիլիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 127-ի Ուկրաինական ուժերը հակահարված են տալիս հակառակորդին Խարկովի ուղղությամբ. Զելենսկի Իսրայելը Ռաֆահի որոշ շրջանների բնակիչներին խորհուրդ է տվել լքել քաղաքը Տանիքը արդեն ներսից քանդվում ա գլխներիս, իսկ մեր միամիտ ու անմիաբան ժողովուրդը դեռ դավաճան իշխանություններից չի ազատվել. Արտակ Զաքարյան Քիչ առաջ բերման ենթարկվեց «ՀայաՔվե» նախաձեռնության խորհրդի անդամ Մենուա Սողոմոնյանը «Հայոց համազգային միասնություն» կուսակցությունը առաջին օրից ակտիվ մասնակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Դայչը ճանաչվել է ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ Քաղաքացիներին բերման ենթարկեցին փողոց փակելու համար Հայոց Համազգային Միասնություն կուսակցությունը, Բագրատ Սրբազանի կոչով, փակել է Թբիլիսյան խճուղի- «Երազ» այգի խաչմերուկը