Այսօր՝ 29 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Արշակ Կարապետյանը, գտնվելով գործուղման մեջ Դուբայում, ֆիզիկապես չէր կարող որևէ կերպ մասնակցել զորքերի կառավարմանը

Ստախոսությունը դարձել է Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի այցեքարտը։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի դեմ Փաշինյանի իրականացրած հակաքարոզչությունը, դուրս է գալիս բարոյականության և մարդկային բոլոր սահմաններից։

Նախօրեին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե Արշակ Կարապետյանին հեռացրել է 2021 թվականի նոյեմբերի 14-ի դեպքերի համար։ Փաշինյանը նշել էր, թե Կարապետյանն այդ օրը առավոտյան զեկուցել է իրեն, որ սահմանին ամեն ինչ նորմալ է, սակայն պարզվել է, որ ադրբեջանցիները ներխուժել են Հայաստանի տարածք։

Ի պատասխան տեսաուղերձով հանդես է եկել Արշակ Կարապետյանը, մանրամասն հերքել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, նշել, որ այդ օրը գտնվել է գործուղման մեջ Դուբայում և չէր կարող ֆիզիկապես ներկա լինել և զեկուցել Նիկոլ Փաշինյանին։ Կարապետյանը նաև նշել էր, թե Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություններ անում է, քանի որ վախեցած է, հասկանում է, որ ուր որ է կորցնելու է իշխանությունը և պատասխան է տալու հայ ժողովրդի և հայոց պատմության առջև։ Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե ևս մեկ փորձ չձեռնարկեր անվանարկելու ընդդիմադիր առաջնորդին։ Նա ոչ ավել, ոչ պակաս «Տիկ տոկի» իր էջում տեսանյութ էր հրապարակել հենց 2021 թվականի նոյեմբերի 14-ին Արշակ Կարապետյանի հետ նամակագրությունից, որտեղ Արշակ Կարապետյանը ձայնային հաղորդագրություն է թողել և նշել, որ ամեն ինչ նորմալ է։ Այս կերպ Փաշինյանը փորձել էր տպավորություն ստեղծել, թե իբր Կարապետյանը տեղյակ է եղել ադրբեջանական ներխուժումից, սակայն ոչինչ չի ձեռնարկել կամ էլ՝ անտեղյակ է եղել կատարվածից:

Ինչևէ, Նիկոլ Փաշինյանի «հզոր զենքը» գուցե արդյունավետ լիներ, թեկուզ կարճաժամկետ, եթե նրա կեղծ հայտարարությունները հնարավոր չլիներ հերքել. Հայաստանի անվտանգության խորհրդի կայքում կա խորհրդի նիստի այդ օրվա արձանագրությունը, որում նշվում է, որ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները զրահատեխնիկայի աջակցությամբ ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք նոյեմբերի 14-ին ժամը 13-ի սահմաններում։ Նշենք, որ Փաշինյանի տարածած տեսանյութում երևում է, որ Արշակ Կարապետյանը նրան ձայնային հաղորդագրություն թողել է առավոտյան 09։38-ին։

Փաստացի, միայն երեք ժամ անց տեղի է ունեցել ադրբեջանցիների ներխուժումը, իսկ Արշակ Կարապետյանը գտնվելով գործուղման մեջ Դուբայում, չէր կարող որևէ կերպ մասնակցել զորքերի կառավարմանը։ Հենց այդ պահին չափազանց կարևոր հանդիպման էր եղել և նման դեպքերում պաշտպանության նախարարությունը ղեկավարում է այն տեղակալը, որը փոխարինում է նախարարին։

Փաստացի, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հերքվում են հենց Հայաստանի պետական գերատեսչությունների պաշտոնական հաղորդագրություններով, իսկ կեղտոտ մանիպուլացիաների այն քայլերը, որոնք իրականացնում է Փաշինյանը, վկայում են առաջին հերթին նրա վախերի մասին։

Մեզ հասած տեղեկություններով Փաշինյանական թևը և նրա հետ որևէ կերպ առընչված անձինք այսօր ստուգում են իրենց նամակագրությունը նրա հետ, հասկանալու համար արդյոք վաղը կդառնան հերթական «արտահոսքի» թիրախ, թե՝ ոչ։

Կարմրուկով պայմանավորված իրավիճակը Հայաստանում. ԱՆ Վթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է․ Արշակ Կարապետյան Գազանջատումներ. հայտնի են հասցեները Ամերիաբանկը CCF-ում ներկայացնում էր իր մշակույթն ու արժեքները, հնարավորությունները, ԿՍՊ ծրագրերն ու թվային փոխակերպման ճանապարհը Ֆասթ Բանկը մեկնարկել է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը Միհրան Պողոսյանի գլխավորած ՀՀՄ կուսակցությունը Մյասնիկյան պողոտայի երթևեկությունը կաթվածահար է արել «Հայոց Համազգային Միասնություն» կուսակցությունը միանում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը Այսօր նշվում է Աշխատանքի անվտանգության միջազգային օրը. ԶՊՄԿ-ն հորդորում է պահպանել անվտանգության կանոնները Կալինինգրադի մերձակայքում «արևային» վաֆլիների արտադրությունը սկսել է գործել ամբողջ հզորությամբ Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի և Գյումրիի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ»