Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաշինյանական քաղցր ու մահաբեր ստեր

Նիկոլ Փաշինյանը, իր քարոզչամեքենան բազմաթիվ ստեր ու քաղցր միֆեր են տարածում Հայաստանի ապագայի և խաղաղության թեմաներով։ Ահա դրանցից մի քանիսը։

Սուտ 1–ին․ Հայաստանը դառնում է ԵՄ անդամ։

Իրականությունն այն է, որ ԵՄ անդամության թեկնածու լինելը, մեղմ ասած, շատ հեռու է ԵՄ անդամ դառնալուց։ Հարևան Վրաստանն ամեն ինչով ձգտում է անդամության, սակայն ապարդյուն։

Անդամության թեկնածուն այն գեղեցիկ փաթեթավորված կոնֆետն է, որը երբեք չի համտեսում այն տեսնողը։ Դա Արևմուտքի փափուկ և գայթակղիչ ուժն է։ Նիկոլ Փաշինյանն այդ սուտն օգտագործում է՝ Արևմուտքի ձեռքում հակառուսական ու հակաիրանական մանրադրամ դառնալու իր քայլերին գեղեցիկ ու հեռանկարային տեսք տալու համար։

Թե ինչ է նշանակում ԵՄ–ի անդամության թեկնածու դառնալը և ինչ է դա տալիս տվյալ երկրին, պետք է նայել Ուկրաինայի օրինակը․ հարյուր հազարավոր զոհեր, ռմբակոծված քաղաքներ, պետականության ճգնաժամ։

«ՀՀ–ն ԵՄ–ի անդամ է դառնում» բլեֆով դյուրահավատների ականջներից «մակարոնեղեն» են կախում։ Այդ «մակարոնեղենի» մեջ է մտնում նաև դեպի Շենգեն գոտի առանց վիզա մեկնելը։ Իրականությունն այն է, որ վիզաների հարցում վերջին շրջանում վիճակը վատացել է։ Վիզաներ ստանալը շատ հաճախ լի է կոռուպցիոն ռիսկերով։ ՀՀ քաղաքացիները չեն կարողանում ժամեր ստանալ դեսպանատներում, քանզի այդ ժամերը նախապես «գնված» են լինում ու գնորդները վերավաճառում են իրենց ժամերը վիզա ստանալու ցանկություն ունեցողներին։

Սուտ 2–րդ․ ՆԱՏՕ–ն ու Արևմուտքը կապահովեն Հայաստանի անվտանգությունը։

Թե ինչպես է ՆԱՏՕ–ն անվտանգություն ապահովում, պետք է նայել նույն Ուկրաինայի օրինակը։ Դրանից առաջ Վրաստանն էր։ Էլ ավելի առաջ՝ Կիպրոսը, որի հյուսիսային հատվածն օկուպացրել է ՆԱՏՕ–ի անդամ Թուրքիան։

Իրականությունն այն է, որ ՆԱՏՕ–ն Հայաստանին ոչինչ չի խոստացել և չի էլ կարող Հայաստանին պաշտպանել թուրք–ադրբեջանական ագրեսիայից, քանզի իր տարածաշրջանային օպերատորը նույն Թուրքիան է։

ՆԱՏՕ–ի խնդիրը Ռուսաստանի ու Իրանի դեմ կռիվ տալն է՝ այլոց ձեռքերով։ ՆԱՏՕ–ն Հայաստանի հետ խնդիր չունի, բայց նաև ցանկություն ու կարողություն չունի պաշտպանել Հայաստանն ադրբեջանական հարձակումներից։

ՆԱՏՕ–ն պատրաստ է Հայաստանը դիտարկել որպես գործիք Ռուսաստանի դեմ պայքարում։ Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Հայաստանը դարձնել հակառուսական մանրադրամ՝ սեփական շահերից ելնելով։ Ու որպեսզի այդ պետական հանցագործությունը գեղեցիկ փաթեթավորում ստանա՝ նիկոլենք ստեր են տարածում այն մասին, որ հերիք է Ռուսաստանից պոկվենք, ՀԱՊԿ–ից դուրս գանք, ռուսական ռազմաբազան Գյումրիից հեռացնենք, ՆԱՏՕ–ն անմիջապես մեզ կօգնի ու խաղաղություն կստանանք։ Նման լկտի ստի հավատացողներ կան ու դա այն սուտն է, որը մահաբեր է դառնալու Հայաստանի համար։ Բայց դե ոմանք գերադասում են քաղցր մահը, դառը ճշմարտությունից։

Սուտ 3–րդ․ Եթե սահմանադրությունը փոխենք, Ադրբեջանի ուզածները տանք, ապա խաղաղություն կլինի։

Նույն ձևով նիկոլենք համոզում էին, որ եթե Արցախը հանձնենք, ապա խաղաղություն կլինի։ Ստեփանակերտը դավաճանաբար հանձնվեց։ Հիմա հարցը Երևանն է։

․ ․ ․

Սա Նիկոլ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրած ստերի ու հեքիաթների ոչ ամբողջական ցանկն է, բայց վերը ներկայացվածն էլ բավական է՝ պատկերացնելու համար, թե ինչ ուղղությամբ են տանում քարոզչությունը։ Այդ ուղղության մեջ կարմիր գծով անցնում է այն միտքը, որ հանուն խաղաղության ու ինքնիշխանության պետք է թշնամանալ Ռուսաստանի հետ և բարեկամանալ Թուրքիայի հետ:

Ուշագրավն այն է, որ Թուրքիայի հետ բարեկամության թեզն առաջ մղողները Ռուսաստանին մեղադրելիս առաջ են մղում նաև ռուս–թուրքական հակահայկական դաշինքի մասին պատմությունը, ինչը անտրամաբանական է դարձնում այդ քարոզը։ Ստացվում է, որ ռուսներն ու թուրքերը հակահայկական քայլեր են անում, բայց մեր տնաբույծ արևմտամետիստները թիրախավորում են Մոսկվային ու բարեկամ համարում ․․․ Անկարային։ Դա նշանակում է, որ իրենք շատ լավ գիտեն, որ իրենց քարոզչության սպառման լսարանը երկոտանիների հավաքածու է, այլ ոչ թե հոմո սապիենս։

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում