Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՆԱՏՕ-ի ապտակը Փաշինյանին

Մինչ Հայաստանի արևմտամետներն ու գործող վարչախմբի սպասարկուները փորձում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի այցին խորհրդանշական, գրեթե պատմական, իրողություններ վերագրել, հենց Հյուսիս- ատլանտյան դաշինքն իր հայտարարութուններով և քայլերով ապացուցում է, որ Հարավային Կովկասի տարածաշրջանում իր գործընկերը ոչ թե Հայաստանն է, կամ նույնիսկ Վրաստանը, այլ՝ Ադրբեջանը։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նախօրեին Բաքվում 3 հանդիպում է ունեցել. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, ու արձանագրել, որ Ադրբեջանը լավ գործընկեր է ՆԱՏՕ-ի համար, իսկ ադրբեջանական բանակը թուրքական զինուժի օրինակով վերակազմակերպելու կապակցությամբ գովեստի խոսքեր շռայլել Զաքիր Հասանովին։

Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Հայաստանում և Վրաստանում Ստոլտենբերգը հանդիպելու է միայն երկրների վարչապետներին և նախագահներին։

Որևէ նախարարի հետ հանդիպում նախատեսված չէ։ Համենայն դեպս հրապարակային պաշտոնական հայտարարության մեջ այդպիսի բան չի նշվում, մինչդեռ Ադրբեջանի դեպքում հատուկ նշվել էր:

Հարկ է նշել, որ նախագահների հետ հանդիպումն ընդամենը «պռոտոկոլային» և ձևական բնույթ է կրելու. Հայաստանն ու Վրաստանը խորհրդարանական հանրապետություններ են և նախագահներն առանձնապես ազդեցություն չունեն։

Նման այցի ժամանակ այսպիսի տարբերակում դնելով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը պարզ և հասկանալի բացատրում է Հայաստանին և Վրաստանին, թե առաջիկայում ում է պատկերացնում որպես տարածաշրջանի առաջատար պետություն։

Հայաստանը, գտնվելով թշնամական երկու պետությունների հարևանությամբ, խնդիրներ հարուցելով Ռուսաստանի հետ այժմ էլ նման ապտակ է ստանում ՆԱՏՕ-ից։ Այս հանգամանքը պետք է չափազանց լուրջ մտորելու տեղիք տա հայ հասարակությանն ու քաղաքական ուժերին, գիտակցելու, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Նիկոլ Փաշինյանի հետագա պաշտոնավարումը։

Ադելինա Մարկոսյան

Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև