Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայաստանի գործող իշխանությունների քայլերը լրջագույն վնաս են երկրի կենսական շահերին․ Արշակ Կարապետյան

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ժամանել է Երևան, հանդիպումներ ունեցել Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի հետ։

Հայաստանի մասով ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը ընդամենը հանդես է եկել հերթապահ հայտարարություններով, նշել, թե Հյուսիսատլանտյան անվտանգութան համար էական ու կարևոր է Հարավային Կովկասում կայունությունը, քանի որ առերեսվում են ավելի վտանգավոր աշխարհի հետ։ Հայաստանին և Ադրբեջանին կոչ անելով տևական խաղաղության հասնել, Յենս Ստոլտենբերգը հիմնականում անդրադարձել է Ուկրաինային, մասնավորապես ողջունել է, իր ձևակերպմամբ, Հայաստանի համերաշխությունը Ուկրաինայի հետ։

Փաստացի, այս կերպ՝ փորձելով Հայաստանին ներքաշել ռուս-ուկրաինական հակամարտության մեջ։

Երևանը, հիշեցնենք, հայտարարել է մի քանի անգամ, որ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դաշնակիցը չէ, միևնույն ժամանակ մարդասիրական օգնություն ուղարկելուց բացի, առանձնապես մեծ ջանքեր չի գործադրել, իսկ միջազգային ասպարեզում էլ աշխատում է չեզոք մնալ։

Ուշադրության արժանի է Ստոլտենբերգի մեկ այլ հայտարարությունը, թե պետք է ամեն ինչ անել, որպեսզի Պուտինը չհաղթի այդ պատերազմում։

«Եթե Պուտինը Ուկրաինայում հասնի հաղթանակի, իրական ռիսկ կա, որ ագրեսիան այնտեղ կանգ չի առնի և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն դրանով»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, որը տակավին 2 օր առաջ գտնվում էր ավտորիտար մեկ այլ երկրում՝ Ադրբեջանում։ Սակայն Ադրբեջանի ռազմական հանցագործությունները չի դատապարտել, ավելին երկակի ստանդարտների իրական կիրառում է արել՝ իսկական ագրեսոր Ադրբեջանի մասին որևէ խոսք չնշելով։

Իրականում հենց այս հանգամանքը բնորոշում է Արևմուտքի և նրա հիմնական ռազմաքաղաքական դաշինքի բուն վերաբերմունքը Հարավային Կովկասի նկատմամբ։ Նույնիսկ արևմտյան փորձագետներն են նշում, որ Հայաստանը ՆԱՏՕ-ին հարկավոր է միայն որպես պլացդարմ Ռուսաստանի դեմ նոր ճակատ բացելու նպատակով, իսկ մնացած այլ հարցերում ՆԱՏՕ-ն բնավ էլ մտադիր չէ օգնել Հայաստանին, ընդհակառակը փորձում է Հայաստանի և հայ ժողովրդի շահերի հաշվին լուծել սեփական խնդիրները։

Ստոլտենբերգի տարածաշրջանային այցին անդրադարձել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ նշելով, թե Կովկասում իր ազդեցությունն ընդլայնելու ՆԱՏՕ-ի փորձերը դժվար թե ամրապնդեն կայունությունը։ «ՆԱՏՕ-ի ընդհանուր ձգտումներն ամրապնդելու իր ներկայությունը Կովկասում, մեզ քաջ հայտնի են և, ինչպես ասում են, հասանելի են անզեն աչքով, նաև ընկալում կա, որ իրականում ՆԱՏՕ-ի փորձերն ինչ-որ կերպ ընդլայնելու իր ազդեցությունը և ներկայությունը դժվար թե ամրապնդեն կայունություն ու իրավիճակի կանխատեսելիություն Կովկասում», - ասել է նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը քանիցս արձանագրել է, որ Արևմուտքը հայ-ադրբեջանական հակամարտությունում ամենևին էլ Հայաստանի գործընկերը չէ և փորձում է միայն սեպ խրել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում, իսկ արտաքին քաղաքական վեկտորը փոխելու Հայաստանի գործող իշխանությունների դիլետանտ և անխոհեմ քայլերը լրջագույն վնաս են հասցնելու Հայաստանի Հանրապետության կենսական շահերին, նոր աղետներ են բերելու մեր երկրին։
Ամենևին պետք չէ ակնկալիքներ ունենալ Ստոլտենբերգի այցից, ի վերջո նա ընդամենը եկել էր տարածաշրջան համագործակցությունը ընդլայնելու Ադրբեջանի և Վրաստանի հետ, Հայաստանին էլ ձեռքի հետ ակնարկելու, որ իրենց վրա բոլորովին հույս չդնեն։

Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է