Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

ՆԱՏՕ-ի երկակի ստանդարտները

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի Հայաստան այցը հերթական անգամ ապացուցեց, որ Արևմուտքը մեր երկիրը դիտարկում է բացառապես որպես պլացդարմ Ռուսաստանի դեմ։

Ավելին, տարածաշրջանային այց կատարած Ստոլտենբերգը Ադրբեջանի ռազմական հանցագործությունները դատապարտելու որևէ առիթ և ցանկություն չունի. ընդհակառակը, իրենց քայլերով ապացուցում են, որ տարածաշրջանում իրենց թիվ մեկ գործընկերը հենց Ադրբեջանն է։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, մամուլի համար կարճ հայտարարություններ են եղել, որևէ լրագրողի թույլ չեն տվել ներս մտնել, ընդամենը Կառավարության շենքում դրել են կառավարության տեսախցիկը, որի առջև էլ Փաշինյանն ու Ստոլտենբերգը հայտարարություններ են արել։

Մինչ Փաշինյանը գնահատել է ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը և խնդրել օգնել Ադրևբեջանի հետ հարցերը կարգավորելու հարցում, Ստոլտենբերգը իր կարճ ելույթի մեծ մասը նվիրել է ռուս-ուկրաինական հակամարտությանը, ողջունել Հայաստանի համերաշխությունը Ուկրաինայի հետ, գործընկերներին կոչ արել` անել իրենցից կախված ամեն ինչ, որպեսզի Պուտինը չհաղթի «ագրեսիայի» իր պատերազմում։

«Եթե Պուտինը Ուկրաինայում հաջողության հասնի, իրական ռիսկն ու նրա ագրեսիան այնտեղ կանգ չի առնի և ավտորիտար այլ սուբյեկտները կոգեշնչվեն նրանով», -ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը՝ չմանրամասնելով, թե որ ավտորիտար երկրների սուբյեկտներին նկատի ունի։

Տակավին, ընդամենը 2 օր առաջ, նա գտնվում էր աշխարհի ամենաավտորիտար պետություններից մեկում՝ Ադրբեջանում, և եթե Պուտինին մեղադրում է ավտորիտարիզմի մեջ, բայց նույնը չի ցանկանում ադրբեջանի դեպքում, հասկանալի է, որ գործ ունենք ՆԱՏՕ-ի երկակի ստանդարտների հետ։

Ի վերջո, Արևմուտքը չի էլ թաքցնում, որ Ադրբեջանին ևս որպես պլացդարմ են դիտարկում Ռուսաստանի և Իրանի դեմ իրենց քայլերում, ընդ որում` բոլորովին հաշվի չեն առնում Հայաստանի «ժողովրդավարության բաստիոն» լինելու հանգամանքը. դա երբեք էլ հաշվի չեն առել, ընդհակառակը, գնահատել են ունեցած ռեսուրսներն ու ակտիվները, իսկ այդ իմաստով Ադրբեջանը գերազանցում է ոչ միայն Հայաստանին, այլև Վրաստանին։

Աննա Մարկոսյան

Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը