Сегодня: 09 Май 2024г., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաշինյանի «հիմնավորումները» զավեշտալի և քաոսային են․ ԲՈՒՀ-երը Երևանից չհանելու 7 պատճառ․ Արմեն Աշոտյան

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Փաշինյանի «հիմնավորումները» զավեշտալի և քաոսային են։

«Նուբարաշեն» ՔԿՀ-ից հերթական հոդվածում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով ԲՈՒՀ-երը Երևանից հանելու նախագծին և ներկայացրել դրանք Երևանից չհանելու 7 պատճառ․

«Հայաստանի աղմկահարույց մարտահրավերների կույտում օրերս սրացավ ևս մեկը. Փաշինյանը մտադիր է հիմնահատակ քանդել Հայաստանի բուհական համակարգն «Ակադեմիական քաղաք» նախագծի անվան տակ: Իրեն բնորոշ ձեռագրով նա խառնում է թացը չորի հետ, իրական խնդիրները՝ զավեշտալի լուծումներով, միջազգային պրակտիկան՝ փող աշխատելու մոլուցքով:

Նրա բերած «հիմնավորումներն» այնքան զավեշտալի և քաոսային են, որ անգամ մասնագետները կարող են գլուխ չհանել ամբողջությամբ: Փորձենք տարանջատել մի քանի սկզբունքային հարց:

1. Գաղտնիք չէ, որ բուհական համակարգում իրոք առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Այդ հարցերը կուտակվել են տասնյակ տարիների ընթացքում, սակայն կարոտ են համակարգային և ֆունդամենտալ լուծման: Նիկոլի առաջարկած տարբերակը ոչ թե խնդիրների լուծում է, այլ խնդիրները կատաստրոֆայի վերածելու նախագիծ: Գլխացավի դեպքում գլուխը չեն կտրում:

2. Իրար խառնել մասնավոր, հանրային և միջպետական բուհերի խնդիրները՝ նույնն է, ինչ արձանագրել հիվանդների միջին ջերմությունը հիվանդանոցում: Խիստ կասկածում եմ, որ նույն Ամերիկյան, Ֆրանսիական կամ Սլավոնական համալսարանների դեպքում Փաշինյանը կհաջողի առաջ մղել իր ցնորքը նման խոցելի և դատարկ հիմնավորումներով: Իր մատնանշած դրվագները, որոնք կապված են մի շարք մասնավոր հայաստանյան բուհերի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ միջազգային մամուլի հրապարակումների հետ, իրենց լուծումները ստացել էին մասնավորապես իմ՝ որպես կրթության նախարար, պաշտոնավարման ժամանակ: Կտրուկ ուժեղացնել պետական վերահսկողությունը, մատչելի դարձնել իրական տեղեկատվությունը հասարակության համար, ապահովել միասնական իրավակարգավորումներ բոլոր բուհերի համար. այս և մի շարք այլ գործիքներ պետությունը պարտավոր է կիրառել ոլորտում կրթական ստանդարտների ապահովման նպատակով:

3. Առանձին ուսանողական կամպուսները բուհերի զարգացման ընդունված մոդել են, սակայն այդ մոդելը չի ենթադրում վերացնել բուհական առկա ենթակառուցվածքները՝ նորերը ստեղծելու պատրվակով: Հակառակը, բուհերի հետագա զարգացման համար պահպանվում են գոյություն ունեցող կառույցները, իսկ նորերը կառուցվում են արդեն այլ վայրերում՝ հանրակացարաններ, լաբորատորիաներ, գրադարաններ, սպորտային համալիրներ և այլն: Այս ճանապարհով են գնացել բոլոր եվրոպական երկրներում:

Նիկոլի բերած հիմնավորումն առ այն, որ ներկայիս բուհական շենքային համալիրներն օգտագործվելու են այլ նպատակներով, երկաթե ապացույց է, որ տվյալ «բարեփոխման» հիմքում ոչ թե կրթական շարժառիթներ են, այլ բացառապես որոշ շրջանակների նեղ ֆինանսատնտեսական շահեր: Բուհերը փակում են՝ մեծ փող աշխատելու, այլ ոչ թե՝ կրթության որակի համար: Սա աներկբա ճշմարտություն է:

4. Մեկ այլ լրջագույն խնդիր է ծագում՝ կապված եվրոպական բարձրագույն կրթական տարածքի՝ Բուլոնյան գործընթացի հետ: Այս պրոցեսի կարևորագույն ուղղություն է բուհերի ինքնավարության և ակադեմիական ազատությունների ընդլայնումը, այնինչ Փաշինյանի առաջարկն աննախադեպ կոշտ, կոպիտ միջամտություն է բուհերի գործունեության մեջ, ինչը Հայաստանի բռնապետացման հերթական աղաղակող օրինակն է:

Ի դեպ, ոչ միայն կառավարությունն է անհատույց և անժամկետ վարձակալության տվել պետական շենք-շինություններ բուհերին, այլև բուհերն ունեն բազմաթիվ սեփական շենքեր և ենթակառուցվածքներ, որոնք բուհերինն են, այլ ոչ թե կառավարությանը: Բուհերի գործունեությանն ուղղված այս հարվածը չպետք է թողնել միջազգային պատկան կառույցների ուշադրությունից դուրս՝ Բուլոնյան գործընթացի քարտուղարություն, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական բուհերի և ուսանողների ասոցիացիաներ և այլն:

5. Հարցի ֆինանսական կողմը նույնպես ապացուցում է, որ Նիկոլի առաջարկը բացարձակ կապ չունի կրթական մոտիվների հետ: Երևանի բոլոր բուհերը տեղափոխել մեկ վայր անհնար է 1 միլիարդ դոլարով: Նույն ԵՊՀ-ն, Բժշկականը, Պոլիտեխը ոչ թե սովորական շենքեր են, այլ «городок»-ներ են՝ իրենց ենթակառուցվածքով, հիվանդանոցներով, լաբորատորիաներով և այլն: Վերջին տարածաշրջանային փորձը՝ նոր բուհ կառուցելու, ունեցել է Վրաստանը, որը Սահակաշվիլիի օրոք ամերիկյան փողով Բաթումում ստեղծում էր ժամանակակից տեխնոլոգիական համալսարան:

Նախագծի վրա դեռևս 10 տարի առաջ ծախսվել էր 100 միլիոն դոլարից ավելի փող, սակայն պրոյեկտը հաջողությամբ չավարտվեց, և Բաթումում կառուցված շենքն այժմ ծառայում է այլ նպատակների: Այս փորձը ևս վկայում է, որ 1 միլիարդով հնարավոր չի լինելու իրականացնել «Ակադեմ քաղաքի» պրոյեկտը:

6. Փաշինյանի առաջարկը Երևանում ոչ մի բուհ չթողնելու առնչությամբ՝ նաև կատաստրոֆիկ է քաղաքակրթական առումով: Ավանդական բուհերը, նրանց շենքերը, նրանց հետ կապված պատմությունը և մշակույթն իրեն հարգող ցանկացած քաղաքի դիմագծի բաղկացուցիչ մասն են: Եթե Նիկոլի զառանցանքը կյանքի կոչվի, ապա Հայաստանը կդառնա առաջին և միակ երկիրը, որի մայրաքաղաքի տարածքում չի լինի և ոչ մի բուհ:

Մշակութաբանական առումով այս ցնորքը մեծագույն հարված է ոչ միայն Հայաստանի գիտակրթական դիմագծին, այլև Երևանի պատմությանը և քաղաքային մշակույթին: Փաշինյանական նույն տրամաբանությամբ մի օր մայրաքաղաքից կհանեն բոլոր թանգարանները, թատրոնները, համերգասրահները՝ հիմա էլ «մշակութային քաղաք» ստեղծելու դատարկաբանությամբ: Ցանկացած մեծ քաղաքում բուհերը մտավորականության, ակադեմիական էլիտայի դարբնոցներ և օջախներ են, առանց որոնց չկա քաղաքային մշակույթ, չկա քաղաք. կա բնակավայր: Դեմիրճյանի ժամանակ Երևանը միլիոնանոց քաղաք էին սարքում, որ քաղաքը մետրո ունենա, իսկ Նիկոլի օրոք մայրաքաղաք Երևանը վերածվելու է մի մեծ բարաքի:

7. Այս իշխանություններն արդեն սահմանել են ձախողված կառավարման համաշխարհային ռեկորդներ՝ տապալելով անգամ կայացած և նախկինում անխափան և բնականոն աշխատող ոլորտներ: Ուր մնաց, թե «թավշյա» բրիգադը՝ իրենց բրիգադիրի գլխավորությամբ, ի վիճակի լինի կյանքի կոչել որևէ միջին, էլ չասած՝ նման խոշոր տրամաչափի նախագիծ: 20 կգ ծանրաձողի տակ մնացած, բայց 200 կգ քաշ պատվիրողների լոպազության տակից մեր հասարակությունը կրկին դուրս է գալու կոտրված ողնաշարով:

Այսքանով, անշուշտ, փաշինյանական «Ակադեմ քաղաքի» դեմ փաստարկները չեն սպառվում: Առկա են բազմաթիվ այլ, այդ թվում՝ խիստ մասնագիտական հակացուցումներ, որոնց գործող նախարարը, վստահ եմ, տիրապետում է, սակայն ակնհայտորեն գերադասում է ոտնակոխ անել նաև սեփական մասնագիտական «ես»-ը՝ հանուն խիստ կասկածելի շահագրգռվածությունների:

 Հաշվի առնելով այս չարաբաստիկ «ռեֆորմի» շահառուների մեծ թիվը՝ կարելի է ակնկալել ավելի մեծ հանրային ընդվզում, քան պարզապես Կոնսերվատորիայի կոլեկտիվի դժգոհությունը, ով ստանձնել է ողջ բուհական համակարգի շահերի պաշտպանության առաքելությունը: Տարիներ առաջ, երբ որպես ԿԳ նախարար՝ այցելել էի Իրանի Իսլամական Հանրապետություն, առանձին հանդիպում էի ունեցել նաև Իրանի այդ ժամանակների նախագահ Ահմադինեջադի հետ: Մինչև հիմա հիշում եմ, թե ինչպես էր Իրանի նախագահը հատուկ շնորհակալություն հայտնում մեզ Երևանի պետական կոնսերվատորիայի գոյության համար, որն իր լուման ուներ բարեկամ երկրում երաժշտական կրթության զարգացման գործում:

Ճշմարտության համար պետք է ասել, որ նույն դրական խոսքերին արժանացավ նաև Ագրարային համալսարանը: Ո՞վ իմանար, որ տարիներ անց Հայաստանի ղեկավարը կցանկանա փակել նաև այդ բուհը, որին շնորհակալ էր Իրանի ղեկավարը…»։

 

“Amio Era”: образование – это возможность изменить жизнь Обращение лидера движения и партии «Всеармянский Фронт» С нами разговаривают с ультиматумом: Аршак Карапетян Фиксированная сеть Ucom уже действует в Арташате ФАСЕ предупреждает Пашиняна-в случае дальнейших попыток применения силы, соответствующие европейские органы строго осудят власти «Паст». Ажиотаж вокруг геополитической конференции в Москве. Какие радикальные оценки она получила на Западе? «Мы рядом»: новая программа поддержки IDBank для вынужденных переселенцев из Арцаха Решение Трибунала Армянского национального достоинства подлежит исполнению: Аршак Карапетян ЕС отреагировал на планы РФ провести обучение по применению ядерного оружия На шахматном турнире Dubai Police Global Chess Challenge Мартиросян, Саркисян и Тер-Саакян отстают от лидера на пол очка На территории Армении ожидаются осадки В Ереване обнаружили автомобиль с пистолетом и следами крови в салоне Курсы валют в Армении Запад — не посредник в текущих переговорах, а сторона - одна из трёх сторон։ Аршак Карапетян Подписавшие приказ о сдаче земли получат звания 28 мая: Аршак Карапетян В результате российского удара Сумы остались без света и воды В Ереване сильным ветром повреждены крыши и деревья В Сеть слили снимки нового спорткара Chevrolet Corvette ZR1 В Израиле запретят вещание Al Jazeera Архиепископ Баграт Галстанян: Без благословения Святейшего Патриарха мы не действуем Азербайджан и Турция не видят Армению в этом регионе: Аршак Карапетян «Паст»: В конце концов, как были похищены руководители Арцаха, кто был замешан в этой истории Получение званий увидим 28 мая: Аршак Карапетян Заявление генерал-майора Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства серьезно обеспокоило действующие власти Не пытайтесь пересекать красные линии, иначе я вам напомню о своей профессии: Аршак Карапетян Сила одного драма - благотворительной общественной организации «Дорога жизни» АМИО банк выпускает облигации Генеральный директор Ucom прочитал лекцию во Французском университете в Армении Предложение Аршака Карапетяна о создании Трибунала Армянского национального достоинства открыло широкое поле профессиональных дискуссий Амио Банк принял участие в Career City Fest 2K24 “ФАКТ”. Что собираются построить американцы в Армении без какого-либо опыта? Трибунал Армянского национального достоинства рассмотрит преступления, совершенные режимом Пашиняна после 2018 года: Аршак Карапетян В мобильном приложении Юнибанка доступны переводы на карты Visa иностранных банков Трибунал Армянского национального достоинства серьезно расшатает основы действующей власти: Аршак Карапетян Обращение генерального директора ЗАО ЗММК Р.Н.Худолия по случаю Международного дня Труда Ещё больше улыбок в городе. Филиал Амио Банка «Кентрон» вновь открыт Судебная система Армении не обладает достаточной независимостью, создание Трибунала Армянского национального достоинства является императивом сегодняшнего дня: Аршак Карапетян Idram и IDBank на фестивале Career City Fest Нефть снижается после роста по итогам прошлой недели Фонд гюмрийского дома-музея Ованеса Шираза пополнился новыми экспонатами