Այսօր՝ 02 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Հայկական բանկերը չեն ընդունի ռուսական «Միր» վճարային քարտերը

Ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերն այս տարվա մարտի 30-ից կդադարեն գործել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում։

Դրանք գործելու են միայն ռուսական «ՎՏԲ Արմենիա» բանկի ենթակառուցվածքում։

Հայաստանն արդեն ռուսական կողմին ծանուցել է այս քայլի մասին` նշելով, թե հայաստանյան բանկերն իրենք են որոշում իրենց գործողությունները և չեն ցանկանում հայտնվել արևմտյան պատժամիջոցների տակ։

Փետրվարի 23-ին Միացյալ Նահանգները հայտարարեցին հակառուսական պատժամիջոցների նոր փաթեթի մասին, որը վերաբերում է 500 ֆիզիկական անձանց և ընկերությունների, այդ թվում` Ռուսաստանի ազգային վճարային քարտերի համակարգին։

Ռուսաստանից նշում են, որ այս որոշումը առաջին հերթին վնասելու է Հայաստանին։ Պետդումայի ֆինանսական շուկայի հարցերով հանձնաժողովի ղեկավար Անատոլի Ակսակովը նշել է, որ բուն Հայաստանի համար ավելի շատ բացասական հետևանքներ կլինեն։

«Միր» քարտից օգտվում են Հայաստանի բազմաթիվ բնակիչներ և Ռուսաստանի քաղաքացիներ, որոնք հաճախ են այցելում Հայաստան։ Հայաստանյան բանկերի այս քայլն առաջին հերթին վնասելու է զբոսաշրջության ոլորտին, ինչպես նաև բարդացնելու է Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած անձանց կողմից գումար փոխանցելու գործընթացը։

Արդյունքում շահելու է միայն մեկ բանկ՝ ՎՏԲ բանկը, մյուս բոլոր բանկերը խնդիրների առջև են կանգնելու։ Միևնույն ժամանակ, բանկերը չեն ցանկանում խնդիրներ ունենալ պատժամիջոցների հետ։

Ի վերջո փաշինյանական վարչախմբի սիրելի Արևմուտքը կարող է առնվազն Հայաստանի համար որոշակի արտոնյալ պայմաններ ստեղծել` Հայաստանին տնտեսական բարդությունների առջև չկանգնեցնելու համար: Փոխարենն Արևմուտքը Հայաստանին անընդհատ մղում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ ներդնելուն՝ դրա դիմաց ոչնչով չփոխհատուցելով։

Անի Հունանյան

Վրաերթի է ենթարկվել ու մահացել 9-ամյա երեխա. գյուղի բնակիչները փորձել են հրկիզել մեքենան Մենք գործ ունենք պարզունակ խաբեբայի հետ,որը փորձում է ամեն ինչում ստել եվ խաբել. Հրայր Կամենդատյան Մենք գործ ունենք թշնամու գործակալի, նրան ամոթալի կերպով ենթարկվող, վախկոտ ու անողնաշար ուժային կառույցների հետ. Մենուա Սողոմոնյան Եթե այս իշխանությունից հիմա էլ չազատվենք, նույնը լինելու է յուրաքանչյուրիս տան ու արժանապատվության հետ. Ավետիք Չալաբյան Յունիբանկի հավելվածում հասանելի են արագ փոխանցումներ արտասահմանյան բանկերի VISA քարտերին Վրաստանի իշխանությունների հաստատակամությունն ու դրա հնարավոր հետևանքները․ «Փաստ» «Նեխած ծովատառեխի» պատերազմ եկեղեցու, ազգային ինքնության ու ամեն ազգայինի դեմ. «Փաստ» «Ընդվզել է պետք, կանխել այս կործանարար ընթացքը, ամիսներ հետո ուշ է լինելու». «Փաստ» Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը քննելու է 2018 թվականից հետո փաշինյանական վարչախմբի կատարած հանցագործությունները․ Արշակ Կարապետյան Հայկ Մարությանը ևս կարծում է, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պետք է հեռանա. «Փաստ» Իշխանության սիրելի բազմակի ստանդարտները. «յուրայինների» արյունը կապո՞ւյտ է. «Փաստ» Արման Թաթոյանը որոշում ունի. ի՞նչ ձևաչափ կնախընտրի նա. «Փաստ» Ուշագրավ շարժեր խոշոր հարկատուների ցանկում. «Փաստ» Պետք է սահմանագծումը և սահմանազատումն անել միանգամից․ Մեսրոպ Առաքելյան Team Telecom Armenia-ն դառնում է ԹՈՒՄՈ-ի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը «Հայաստան-Արցախ» երիտասարդական ֆորումի կազմկոմիտեն աշխատանքային ակտիվ փուլում է Միրզոյանը խոստովանում է վարչախմբի անճարակությունը Փաստացի ունենք մի կառավարություն, որի համար առաջնային են տեղական և արտաքին կապիտալիստների շահերը. Հրայր Կամենդատյան Սյունիքում 14-ամյա տղան պայթյունից վնասվածքներ է ստացել Չինաստանում արևային վահանակների տեղադրման տեմպը թուլացել է Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները Գեղարքունիքի մարզում ականազերծման աշխատանքներ չեն իրականացվում, մեր զորքերն էլ չեն հանվում․ ՊՆ Դոլարի փոխարժեքի նվազումն այլ քաղաքական պատճառներ ունի Instagram-ը պատրաստվում է փոփոխություններ մտցնել իր ալգորիթմում Արտահերթ պատմական ընտրություններ․ Վահե Հովհաննիսյան Աշխատավոր ժողովուրդն է երկիրը շենացնողը. Նաիրի Սարգսյան Հաջակցություն Տավուշի՝ փակվել է Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհը Խոշոր վթար՝ Արարատում. բախվել են «Mercedes»-ը և իրանական բեռնատարը, վիրավորներ կան Գերմանիան ունի ռեկորդային թվով աշխատողներ. Շոլց Ռուսաստանի մշտական սպառնալիքների համատեքստում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման շուրջ համաձայնությունը կայունության կարևոր գործոն է. Ուկրաինայի ԱԳՆ Ջերմաստիճանը կնվազի ․ ինչ սպասել առաջիկա օրերին Հայոց ազգային արժանապատվության տրիբունալը լրջորեն խարխլելու է գործող իշխանության հիմքերը. Արշակ Կարապետյան Հպարտ ենք, որ Սյունիքի մարզը հանրապետությունում առաջատարն է աշխատավարձերի ցուցանիշով. Ռոման Խուդոլի Չինաստանում ավտոճանապարհ է փլուզվել. կա 19 զոհ, 30-ից ավելի վիրավոր Բազմաթիվ հասցեներում ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Ինչու՞ չի բացվում Կիրանցի հատվածը. Նաիրի Սարգսյան Հայաստանի սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների հավաքականները վերադառնում են հաղթանակներով Գագիկ Խաչատրյանին բուժօգնությունից տևական զրկումը ուղղակի խոշտանգում է. փաստաբան Երեմ Սարգսյան Քաղաքում ժպիտները շատանում են. վերաբացվեց Ամիօ բանկի «Կենտրոն» մասնաճյուղը