Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաշինյանի հակառուսական կոմբինացիան և ընդդիմության երկընտրանքը

Հայաստանյան խորհրդարանական ընդդիմությունը մտադիր է ապրիլից, տաքերն ընկնելուն պես, վերսկսել փողոցային պայքարը գործող վարչախմբի դեմ։

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է, թե դրա համար անհրաժեշտ է ժողովրդական լայն համախմբում, ինչպես նաև ընդդիմությունը պետք է մի կողմ դնի տարաձայնությունները և միավորվի գործող իշխանությունների դեմ։

Ընդ որում, նույն այդ ապրիլին, երբ ընդդիմությունը մտադիր է սկսել իր փողոցային պայքարը, Բրյուսելում տեղի է ունենալու ուշագրավ մի հանդիպում, որը չափազանց մեծ ազդեցություն է ունենալու Հայաստանի հետագա ընթացքի վրա։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը երեկ հաստատել էր, որ ապրիլի 5-ին Բրյուսելում հանդիպելու են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Նիկոլ Փաշինյանը՝ քննարկելու Հայաստանի անվտանգության երաշխիքներ տալու հնարավորությունները։ Ըստ էության, այս քայլը, որ ասոցացվում է Ուկրաինային տրվող անվտանգության երեշխիքների հետ, լիովին հակառուսական է։ Եվրախորհրդարանն օրեր առաջ բանաձև ընդունեց՝ կոչ անելով քննարկել Հայաստանի եվրամիության անդամության հնարավորությունը։

Նիկոլ Փաշինյանը դրանից հետո Կառավարության նիստում հայտարարել էր, թե Հայաստանում հանրային լայն քննարկում պետք է լինի և քաղաքական բոլոր ուժերն իրենց կարծիքը պետք է արտահայտեն այդ կապակցությամբ։

Փաշինյանամաերձ և արևմտամետ դիրքավորվող քաղաական կոււսակցություններն արդեն իսկ խանդավառված ողջունել են Փաշինյանի այս հայտարարությունը և ԵԽ բանաձևը։

Ընդդիմադիր ուժերից միայն «Հայ ազգային կոնգրեսն» է, որ հայտարարել է առկա ռիսկերի մասին, մյուս ընդդիմադիր ուժերը որևէ կերպ չեն արտահայտվել, ըստ երևույթին վախենում են, որ համատարած հակառուսական տրամադրությունների ֆոնին, որը բորբոքում է գործող վարչախումբը, ԵԽ բանաձևին դեմ արտահայտվելը կարող է վարկանիշի կորստի հանգեցնել։

Իրականում Փաշինյանին հենց դա էլ պետք է, ընդդիմությանը քաշել նման դիսկուսի մեջ, մեղադրել Հայաստանի և եվրոպական ապագայի դեմ քայլեր ձեռնարկելու մեջ և վարկաբեկել ընդդիմությանը, թույլ չտալ միավորվել։

Ընդդիմությունը պետք է հստակ արտահայտվի բոլոր ուղղություններով, նշի նման հնարավորությունների ռիսկերի մասին և չվախենա իր վրա պատասխանատվություն վերցնել գործող իշխանության դեմ պայքարում։

Արփի Մանասյան

Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում