Այսօր՝ 09 մայիսի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ընդդիմադիրների ահաբեկման ցուցադրական ակտ՝ Փաշինյանի կատարմամբ

Նիկոլ Փաշինյանի իրավապահները երեկ ձերբակալել են երկու ակտիվիստների՝ «Իմնեմնիմի» պոդկաստի վարողներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ընդ որում առնվազն Սամսոնյանի ձերբակալությունն իրականացվել է հրապարակային, տեսանյութերի ներքո և ամենայն դաժանությամբ։

Նրան մի քանի ոստիկաներ նետել են գետնին, ոտքերով սեղմել , հարվածներ հասցրել և ձեռնաշղթաներով բերման ենթարկել։ Թերևս նույնը կարող էր տեղի ունենալ Վազգեն Սաղաթելյանի հետ, եթե նա գտնվեր դրսում, Սաղաթելյանին ևս բերման են ենթարկել։

Դատարանը երկամսյա կալանավորման որոշում է կայացրել Նարեկ Սամսոնյանի և Սաղաթելյանի մասով։ Պատճառը, ըստ քննչական կոմիտեի, նրանց վարած հաղորդման ընթացքում հնչած մի քանի արտահայտություններն են։

Ընդդիմադիր ակտիվիստները բավական կոշտ գնահատականներ են տալիս գործող իշխանությունների հասցեին, պարբերաբար քննադատում են փաշինյանական վարչախմբի վարած քաղաքականությունը։

Նրանք, իհարկե միակը չեն, սակայն այդ հաղորդումը բավականին մեծ լսարան էր ձեռք բերել, իսկ Տավուշում գյուղեր հանձնելու՝ գործող վարչախմբի մտադրությունների ֆոնին այս հաղորդման հետագա հերարձակումը կանխելու նպատակով, Փաշինյանը հանձնարարել է «իր իրավապահներին» ամեն գնով ձերբակալել, ընդ որում մյուս ընդդիմադրիներին ևս ցույց տալով, որ իրենց հետ էլ տեղի կունենա նույնը։

Բազմաթիվ իրավապաշտպաններ փաստում են, որ ձերբակալությունը որևէ կապ չունի մարդու տարրական իրավունքների հետ, իսկ Նիկոլ Փաշինյանը վաղուց վերածվել է բռնապետի, ով սեփական իշխանությունը պահպանելու համար պատրաստ է ամենածայրահեղ քայլերին։

Քննչական կոմետեն քրեական գործ է հարուցել 297 հոդվածով՝ տեխնիկական միջոցներով իրականացված խուլիգանության հատկանիշներով։

Մանան Միսկարյան

Շատ շուտով Երևանը կունենա իր բրենդը, որը կթելադրի քաղաքին ու երևանյան միջավայրին համահունչ նոր ոճ և մոտեցումներ՝ տարբեր ոլորտներում․ Տիգրան Ավինյան ՙԱմիօ ժամանակաշրջան՚. կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը Մեր հավաքական կամքն ի զորու է կանգնեցնել Ադրբեջանի ազդեցության կամակատարներին և անձեռնամխելի պահելու հայրենիքի ամեն մի կտոր, ամեն սանտիմետր. Հրայր Կամենդատյան Տասնյակ մեքենաներով քաղաքացիները սպասում են Բագրատ և Միքայել սրբազաններին Սրբազանի կոչին հետևելով՝ հանուն մեր պետականության մասնակցում եմ ցույցերին. քաղաքացի «Բոհեմի» դերասանների այցը` ԶՊՄԿ Սրբազանն ու երեխան․ քայլերթը շարունակվում է Այսօրվանից մեկնարկում են «Քաղաքապետի գավաթ» մրցաշարերը. Տիգրան Ավինյան Արմավիրի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշին և 20 մետր գլորվել ձորը Ի՞նչ պետք է անել Շուշին վերադարձնելու համար. Հովհաննես Իշխանյան Ինձ ամենաշատ հետաքրքրողն է, ժողովրդին ո՞նց ենք մենք հետո վերականգնելու․ Սրբազան Ավետիք Չալաբյանն ու Աբրահամ Գասպարյանը կարևոր հայտարարությամբ են հանդես գալիս Օլիմպիական խաղերի կրակը հասել է Ֆրանսիա ԵՄ-ն 125 մլն եվրո կտրամադրի Եմենին Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է Մայիսի 8-ին կեսօրից հետո, 9-ի գիշերը, 10-13-ին սպասվում է անձրև և ամպրոպ Որ իշխանություն չկա, ի՞նչ պարզաբանեմ. Բագրատ Սրբազան «Համահայկական ճակատ» շարժման և կուսակցության առաջնորդի ուղերձը Լուկաշենկոն ժամանել է Մոսկվա ՀԻՄԱ․ Սրբազան պայքարի 5-րդ օրը․ ուղիղ միացում Կոտայքից Կինը 2 ամսական երեխայի հետ միացել է «Շիրակը հանուն հայրենիքի» շարժմանը Գերմանացիները պատշգամբներն են հարմարեցրել արևային մարտկոցների համար. Գերմանիայում պատշգամբային տնտեսությունների թիվը գերազանցել է 400 հազարը Գլենդելը իր աջակցությունն է հայտնում Բագրատ Սրբազանին Մեր հետ խոսում են ուլտիմատումով. Արշակ Կարապետյան Վաղը՝ համազգային հանրահավաք Ամերիկյան ինդեքսներ Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում Իշխանությունը վախեցած է այս շարժումից, մենք չենք կարող անտարբեր լինել պրոցեսներին․ Միքայել Սրբազան Ծաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառայի Մասունքը Կարեն Վանեցյանի փաստաբանական խումբը դիտարկում է ՄԻԵԴ դիմելու հարցը «Ապրելու երկիր» կուսակցությունը շարունակում է աջակցել Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, որը Տավուշի գյուղերի պայքարից վեր է ածվում համաժողովրդական ընդվզման Սաութգեյթը՝ «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածու Ջուդ Բելինգեմը՝ «Ոսկե գնդակի» ֆավորիտ Եկեղեցին խառնվում է այն ժամանակ, երբ չկա պետություն կամ պետությունն իր կարևորագույն պարտականությունները չի ապահովում․ Վահե Հովհաննիսյան Շակիրան Met Gala-ի after-pary-ին ներկայացել էր ատլասե սպիտակ զգեստով «Սևան» ՔԿՀ-ի ծառայողները հանձնուքում առկա կիսագուլպաների վրա հայտնաբերել են ներծծված թմրամիջոց Ալեքսանդր Ռիբակը ջութակով նվագել է «Լադանիվա»-ի երգից հատված Մայիսի 8-ին նշվում է Կարմիր խաչի եւ Կարմիր մահիկի համաշխարհային օրը Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ» Ավարտվեց «Եվրատեսիլ 2024»-ի առաջին կիսաեզրափակիչը․ Ադրբեջանը չի անցել եզրափակիչ