Այսօր՝ 16 սեպտեմբերի 2019թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ընթանում է Քոչարյանի եւ մյուսների գործով բողոքների քննությունը. Քոչարյանը դատարանում է (ուղիղ)

Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ Արմեն Դանիելյանի, շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի եւ Արմեն Գեւորգյանի գործով Գլխավոր դատախազության, ինչպես նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքների քննությունը: Դատավարությանը ներկա է Ռոբերտ Քոչարյանը:

Նշենք, որ նախորդ դատական նիստում պաշտպանական կողմը որոշակի նյութեր էր պահանջել՝ այդ թվում վերաքննիչ վարույթի հետ կապված, ինչի համար էլ դատական նիստը հետաձգվել էր։

Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոխելու եւ նույն դատարանի մայիսի 20֊ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու եւ Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Վերաքննիչ բողոքներ են ներկայացրել նաեւ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանը եւ տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար:

Հիշեցնենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին եւ ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի եւ  Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի եւ դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչեւ 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՍԴ–ն էլ օրերս որոշում է կայացրել մեկ ամսով երկարաձգել է Քոչարյանի եւ մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։

ԲՀԿ պատգամավորները Լեռնանիստում մասնակցել են 11 մետրանոց մետաղական խաչի օծման արարողությանը Բարսելոնայում ապրող Մայիլյան ընտանիքի կողմից երկու սրբապատկեր են նվիրաբերվել տեղի կաթոլիկ եկեղեցուն Գ.Ծառուկյանի աջակցությամբ ռուսերենով լույս է տեսել Թումանյանի հոբելյանական հատընտիրը Առանց հայկական երշիկի ադրբեջանական գյուղում սեղան չեն նստում «Արդարություն» կուսակցությունը Արցախում քաղաքական երրորդ բևե՞ռ «Բարի Սամարացի» ընկերության երշիկը ադրբեջանական խանութում Արթուր Գևորգյանը չի կարողանում առերեսվել իր խղճուկ կարգավիճակի հետ Ամուլսարի շահագործման դեմ բողոքում են Ծովինար եւ Վարդահովիտ գյուղերի բնակիչները (վիդեո) Սա Հայաստանի պատմության ամենից խայտառակ քրեական գործն է և այս մասին գրվելու է դասագրքերում. Ռոբերտ Քոչարյան 2019 թ. ընդունելության արդյունքները գերազանցեցին բոլոր լավատեսական սպասելիքները. Թամարա Վարդանյան ՈՒՂԻՂ. Քոչարյանի աջակիցների ակցիան Շենգավիթի դատարանի դիմաց Կառավարության նիստի օրակարգում 48 հարց է, որից 35-ը՝ չզեկուցվող, 2-ը՝ գաղտնի (ուղիղ) Ի՞նչ անել, որպեսզի արտագնա զբոսաշրջիկները կրկին խնդիրներ չունենան, ինչպես Եգիպտոսում եղավ Վանաձորում խանութի տեսախցիկը ֆիքսել է երկրաշարժի պահը Հովիկ Աբրահամյանի հետ կապված Փաշինյանին թվեր են ներկայացրել Առանց հասկանալու չի կարելի մեղադրել որևէ մեկին. մեկնաբանություններ՝ ծննդկանի մահվան դեպքի մասին Հասարակության այսպիսի պառակտումը պետք է մտահոգիչ լինի. Իվետա Տոնոյան Այս օրինագծով մեկ խախտման համար կրկնակի պատիժ է նախատեսվում. Իվետա Տոնոյանը՝ փոխոստիկանապետին Գ.Ծառուկյանի աջակցությամբ կայացել է հայ-իտալական բարեկամությունը խորհրդանշող բարեգործական միջոցառում ՆԱՄ-ի 15-րդ տարեդարձը Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը Փողոցում մնացած հեղափոխություն Գ. Ծառուկյանի շնորհիվ աշխուժացող տեղական արտադրանքն ու տնտեսական ակտիվությունը աչքներիս առաջ է «Ժողովրդի համաձայնությունը կլինի՝ կբացեն, չի լինի՝ չեն բացի». Գ.Ծառուկյանը՝ Ամուլսարի մասին Արցախի «Արդարություն» կուսակցությունն իշխանություններին կրկին կոչ է անում քաղաքական կամք դրսևորել Կենդանակերպի 3 նշան, որոնք լավագույնն են սիրային հարաբերությունների համար Շնորհավորում ենք ճանաչված և հարգված ընտանիքների զավակների միությունը