Այսօր՝ 27 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Փաշինյանի թիրախում Արցախի իշխանություններն են

 Փաշինյանական վարչախմբի և Արցախի վտարանդի իշխանությունների միջև հակասությունները առաջիկայում կարող են ավելի սրվել, ընդհուպ հանգեցնել իրական բռնաճնշումների և ոստիկանական տեռորի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ կառավարության նիստում զայրալից հայտարարություններ է արել՝ ըստ էության հակադարձելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին։

-Ուզում եմ հստակ հայտարարել, որպեսզի բոլորի համար պարզ լինի, որ Հայաստանում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում,- նշել է Փաշինյանը և առանց Շահրամանյանի անունը տալու հայտարարել, թե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակներ խոսելով վտարանդի կառավարությունների մասին սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգության համար։

Փաշինյանը հանձնարարություններ է տվել իրավապահ համակարգին, որ անհապաղ կանխեն նման դեպքերը։ Պատճառն այն է, որ Սամվել Շահրամանյանը ֆրանսիական «Լե Ֆիգարո» պարբերականին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե Արցախն այլևս տարածք չունի, բայց ֆորմալ առումով դեռ կա վտարանդի պետութուն և կառավարություն։

—Այո՛, այն շենքում, որտեղ ես ընդունում եմ ձեզ Երևանում, տեղակայված են նախագահական և Արցախի դատական, օրենսդիր կառույցների գրասենյակները։ Պատգամավորները կարող են հանդիպել այստեղ քվեարկելու համար։ Ես հոկտեմբերին հրամանագիր եմ ստորագրել, ըստ որի կառավարության բոլոր նախարարները պահպանում են իրենց պաշտոնները՝ կամավոր հիմունքներով,- նշել էր Սամվել Շահրամանյանը։

Փաշինյանի հայտարարություններից հետո թե՛ Շահրամանյանի, թե՛ Արցախի իշխանությունների դեմ իսկական արշավ է սկսվել իշխանական մեդիայով և քարոզիչների շուրթերով, ընդհուպ՝ վիրավորական արտահայտություններ են անում։

Գաղտնիք չէ, որ Արցախի հայաթափումից հետո փաշինյանական վարչախումբն ամեն ինչ անում է Արցախը մոռացության մատնելու համար, իսկ Ադրբեջանն էլ պարտադրում է լուծարել իշխանության բոլոր մարմինները, որոնք Արցախից տեղափոխվել են Հայաստան։

Դա է պատճառը, որ թե՛ Սամվել Շահրամանյանի, թե՛ Արցախի Ազգային ժողովի նկատմամբ գործող վարչախմբի քաղաքականությունը շատ ավելի թշնամական է, քան Ադրբեջանի հետ հարաբերություններում։

Աննա Ավետյան

Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա  Ճապոնիան փորձում է կոտրել չինական գերակայությունը Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը Գևորգն ու Քրիստինան հարսանիքից հետո մեկնել են Կիշ կղզի ԶՊՄԿ բնապահպանության բաժինը ծառատունկ իրականացրեց Կապան խոշորացված համայնքի Վանեք գյուղական բնակավայրում Հայկական «Outatime» առագաստանավը Կարիբյան ծովում Իդեալ համակարգի նոր խանութ-սրահը՝ Հայաստանի ամենակոլորիտային քաղաքում Իդրամն ու IDBank-ը՝ Career City Fest-ի մասնակից Crocus-ում տեղի ունեցածի հետքերը տանում են դեպի Ուկրաինա. Շոյգու Մեր հավաքական արժանապատվությունը ոտնատակ տրված վիճակում է. Մենուա Սողոմոնյան Ucom-ը անվճար ինտերնետ է ապահովել Իջևանի չորս համայնքների կանգառներում Տարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ին Աստղագուշակ ապրիլի 26-ի համար Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Ազգային հպարտության հանրային տրիբունալի շարժիչ մասն արդեն իսկ գործի է գցվել․ Արշակ Կարապետյան Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին Միհրան Պողոսյանի ղեկավարած ՀՀՄ կուսակցության ակտիվիստները փակել են Ազատության պողոտան Ոստիկանությունն ընդդեմ խաղաղ հավաքների Երևան Սիթիի մոտից բերման են ենթարկվել Միհրան Պողոսյանի կուսակցության անդամները Միայն ապրիլին ԶՊՄԿ-ն վճարել է մոտ 30 միլիարդ դրամի հարկ, որը կարտացոլվի հաջորդ եռամսյակում Ռուբինյանց փողոցի Երևան Սիթիի մոտ Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցությունը անհնազանդության ակցիա է իրականացնում (տեսանյութ) Միհրան Պողոսյանի ՀՀՄ կուսակցության անհնազանդության ակցիան Երևանում Միհրան Պողոսյան․ Ոտքի ենք կանգնում Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է Իրավապաշտպանները բացահայտում են վարչախմբի ստերը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն այս տարվա առաջին եռամսյակի 1000 խոշոր հարկատուների եռյակում է Ապարան-Վանաձոր ճանապարհը շարունակում է փակ մնալ Ալագյազի հատվածում Գիտնականները նշել են, որ ժամանակակից արևային մարտկոցներն արգելակում են ապագայի արևային մեքենաների զարգացումը Բլինքենը ժամանել է Պեկին Ադրբեջանը լկտիանում է, Փաշինյանը՝ մանևրում Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականությունը Փաշինյանի պահվածքի շնորհիվ Արևմտյան երկրները տասնյակ դիվերսանտների են ուղարկում Բելառուս․ Լուկաշենկո Հայաստանը «պետք է» փոխի Սահմանադրությունը, Արարատով զինանշանը. Հայաստանում շատ սարեր կան, թող ընտրեն մեկ ուրիշը. Ալիև Եթե ՆԱՏՕ-ի միջուկային օբյեկտները տեղակայվեն Լեհաստանում, Ռուսաստանի համար ռազմական թիրախ կդառնան. ՌԴ ԱԳՆ Ամառային զորակոչը ՀՀ-ում կանցկացվի ապրիլի 29-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ Անկլավների հանձնումը կաթվածահար է անելու ՀՀ-ն, իսկ իշխանության առաջարկած այլընտրանքները զուտ սողալու հնարավորություն են․ Տիգրան Աբրահամյան