Այսօր՝ 28 ապրիլի 2024թ., 00:00
1USD = 486AMD
1EUR = 510.5AMD
1RUB = 7.9AMD

Ո՞վ է փչացնում հայ-ռուսական հարաբերությունները

Ապրիլի 5-ին Բրյուսելում կայանալիք հանդիպումից առաջ Ռուսաստանի ԱԳՆ-ն արձանագրել է, որ Հայաստանն ամեն գնով փորձում է փլուզել հայ-ռուսական հարաբերությունները։

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Իզվեստիային» տված հարցազրույցում նշել է , թե Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի իշխանությունների դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի հետ, սևացնում է Գյումրիի 102-րդ ռազմաբազայում ծառայող ռուս զինվորականների, սահմանապահների, ինչպես նաև՝ ՀԱՊԿ գործունեությունը։

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը, իհարկե, մտահոգիչ է և դա պետք է առաջին հերթին մտահոգի հենց Ռուսաստանին։ Այս առումով մեղքը միայն հայկական կողմի վրա բարդելը սխալ կլինի, ոչ ոք ավելի շատ ջանք չի գործադրել հայ-ռուսական հարաբերությունները հիմնովին փչացնելու ուղղությամբ, որքան նույն Ռուսաստանի ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։ 

Նախօրեին կայացած ճեպազրույցում հայ լրագրողի խնդրանքով Զախարովան մեկնաբանել է երրորդ երկրի տարածքով հացահատիկային միջանցքի շրջանակներում, Ադրբեջանի կողմից Ուկրաինային ավելի քան 130 հրետանային կայանների մատակարարման մասին տեղեկատվութունը։ Չափազանց մեղմ տոներով Զախարովան նշել էր, որ նման բոլոր տեղեկությունները մանրակրկիտ ստուգվում են Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների կողմից։ Նշելով, թե դա սկզբունքային թեմա է Ռուսաստանի համար, Զախարովան պնդել է, որ իրենք ուշադիր հետևում են բոլոր երկրների քայլերին:  Սակայն նրա հաջորդիվ արված արտահայտությունը, իրականում ապացուցում է, որ Զախարովան միտումնավոր է քայլեր ձեռնարկում հայ-ռուսական հարաբերությունները փչացնելուն։

-Գլխավորն այն է, որպեսզի Հայաստանի մասին նման բան չհայտնվի,այ դա արդեն ահավոր կլինի,- նշել է Զախարովան՝ փաստացի, արձանագրելով երկակի ստանդարտներ Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ իր սեփական վերաբերմունքում։

Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է և, նման երկակի ստանդարտներ դնելով, ցույց տալով, որ Ռուսաստանը պատրաստ է ներել Ադրբեջանին մի բանի համար, որի պարագայում Հայաստանին չի ների, հերթական բաժանարար գիծն է դրվում հայ- ռուսական հարաբերություններում։

Նունե Սարգսյան

Միհրան Պողոսյանի գլխավորած՝ ՀՀՄ կուսակցության հայտարարությունը Խոշոր հարկատուների ցուցակը գուժում է ՀՀ տնտեսության փլուզման մասին. Նաիրի Սարգսյան ՀՀՄ-ն Երևանի բոլոր վարչական շրջաններում թռուցիկներ է փակցրել «Հայաստան-Արցախ» Համահայկական ֆորումին հայտագրված մասնակիցների առաջին խումբն այսօր մասնակցեց հարցազրույցի փուլին Իշխանությունը «օվերտոնի պատուհան» է բացում ադրբեջանական գազի համար. Նաիրի Սարգսյան ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հովանավորությամբ կայացել է բազկամարտի հերթական համաուսումնական մրցաշարը Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերաբերյալ նամակներ եմ ուղարկել Մեծ Յոթնյակի երկրների դեսպաններին․ Մանե Թանդիլյան Եկեղեցու շնորհիվ է, որ մենք մնացել ենք որպես հայ. Գագիկ Ծառուկյան Այս մթերքն իջեցնում է արյան ճնշումը 24 ժամ ջուր չի լինի Չինական արևային մարտկոցներն օգտագործվում են որպես ցանկապատեր Քաջարանի մշակույթի պալատում տեղի ունեցավ Հիշողության Ուժը պատկերագրքի շնորհանդեսը, որի համահովանավորներից է` ԶՊՄԿ-ն Տավուշցինե՛ր ջան, դուք ցույց տվեցիք, որ ձեր հողի տերն եք` երեկ հետ շպրտելով էդ վարչախմբի շներին Ոստիկանները քիչ առաջ ուժով բերման են ենթարկել ՀայաՔվեի անդամ Գրիգոր Գրիգորյանին ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ կեղծիք ու ապատեղեկատվություն տարածելուց և զինված ուժերը թիրախավորելուց ՀայաՔվեի անդամները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածում Ահաբեկված ու ծեծված «Քաղաքացու օր» չի կարող լինել Ի՞նչ է սպասվում Ղազախստանում. Երևանը համաձայն է հանդիպմանը Փաշինյանը պատրաստ է գազ գնել նույնիսկ Ադրբեջանից՝ չհասկանալով դրա հետևանքները Օկուպացված Շուշիում ականի պայթյունի հետևանքով ադրբեջանցի է տուժել Հայոց Ազգային Արժանապատվության տրիբունալի ստեղծումն անհրաժեշտություն է. Արշակ Կարապետյան Բելգիան մինչև այս տարվա վերջ կարող է մի քանի F-16 տրամադրել Կիևին Հայ Առաքելական Եկեղեցին կնշի Սուրբ Խաչի երևման տոնը Հրդեհ՝ Վանաշեն գյուղում Փաշինյանն ական է դրել իր աթոռի տակ, նրան հեռացնելու համար կոլեկտիվ պատասխանատվություն է պետք Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ» «Կներե՛ս, մա՛մ ջան, բայց չեմ կարող դա խոստանալ». Դավիթ Ավոյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Հադրութում. «Փաստ» «Իրավիճակը հնարավոր է փոխել, եթե լինի իշխանափոխություն». «Փաստ» Ո՞ւր են ներքաշում Հայաստանը. «Փաստ» Բռնատիրությունը՝ «փրկօղա՞կ». ժողովրդավարություն գոռալով՝ բացարձակ հակառակն են անում. «Փաստ» «Ճնշումներն ահագնանալու են, նրանք լավ են պատկերացնում, թե ինչ հանցանքներ են իրականացնում հայ ժողովրդի դեմ». «Փաստ» Իշխանություններն անցել են իրենց սիրելի «մուտիտին». «Փաստ» Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Ի՞նչ եղավ «Ազգային հպարտության հանրային տրիբունալի» հարցը. Արշակ Կարապետյանը հետևողական կլինի՞. «Փաստ» ՀՀ կառավարությունը Ադրբեջանին է պատրաստվում փոխանցել ՀՀ տարածքում գտնվող ճանապարհը՝ խախտելով տարածքային ամբողջականությունը․ դիմել եմ Գլխավոր դատախազին․ Մեսրոպ Առաքելյան Վարչախումբը որոշել է բռնություններով խեղդել բողոքի ակցիաները  Ի՞նչ են քննարկել ՔՊ նիստում  ԱՄՆ-ից զայրացել են Փաշինյանի վրա